Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը արդեն մի քանի շաբաթ է հայտարարում է, թե ըստ Համաշխարհային բանկի հաշվետվության 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար է փոխանցվել:
Վերջինս այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե այդ հարցի վերաբերյալ դիմել է ԱԱԾ եւ տեղադրել է ԱԱԾ-ից ստացված պատասխանի լուսանկարը: Ըստ այդ պատասխանի ԱԱԾ-ն՝ հայտնում է, որ Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլարի փոխանցման տվյալներ չի ստացել, իսկ առավել մանրամասն մասնագիտական պարզաբանումների համար առաջարկել են պատգամավորին դիմել Կենտրոնական բանկ:
Թեմայի վերաբերյալ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ ինքը Եղիազարյանի նշած տվյալ հաշվետվությունը երբեք չի տեսել. «Եթե պատգամավորը պնդում է, որ կա նման հաշվետվություն՝ ոչինչ չունեմ ասելու, գուցե եղել է, բայց առնվազն այս պահի դրությամբ Համաշխարհային բանկի կայքում չեմ գտնում նման հաշվետվություն»:
Մանուկյանն ասաց, որ ընդդիմադիր գործիչները ինչքան նախընտրական շրջանը մոտենա այդքան պետք է փորձեն տարատեսակ «հնչեղ» բացահայտումներով հանդես գալ եւ սա եւս այդ համատեքստում է:
«Համաշխարհային բանկի այդ հաշվետվությունը ենթադրում եմ ունի հետեւյալ տրամաբանությունը. ինչ-որ մի փորձագետ՝ տարբեր երկրների տեղահանվածների թվերը ստանալով՝ փորձում է հաշվարկ անել, որ եթե կա տեղահանված, ապա նա նաեւ գումար է ստանում: Ինչ-որ մեթոդաբանությամբ բոլոր երկրների՝ այդ թվում նաեւ Հայաստանի համար փորձել է ինչ-որ եզրակացություններ անել: Առանց խորանալու այդ երկրները իրար հետ ֆիզիկապես փոխանցումներ իրականացնում են, թե չէ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ հաշվետվությունը մեթոդաբանական տեսանկյունից լուրջ խնդիրներ է պարունակում եւ գուցե հենց դա է պատճառը, որ այդ հաշվետվությունը չկա:
Նա ընդգծեց՝ ՀԲ-ն չի առաջնորդվում Հայաստան-Ադրբեջան հարցերով, այլ առաջնորդվում է այն տրամաբանությամբ՝ հաշվետվությունը մեթոդաբանական տեսանկյունից խոցելի է, թե չէ. «Հիմա, եթե չկա այդ հաշվետվությունը, չի բացառվում, որ ՀԲ-ն տեսել է՝ խոցելի է ոչ միայն ասենք Հայաստանի կամ Ադրբեջանի հետ կապված, այլեւ օրինակ՝ այլ երկրների հետ կապված փոխանցումները եւ հեռացրել են»:
Մանուկյանի խոսքով՝ եթե այդ հաշվետվությունը հիմա չկա, բայց ՀՀ-ում շարունակում են այդ մասին խոսել՝ նշանակում է, որ նման պնդումների հեղինակին հետաքրքրում է ոչ թե բովանդակությունը, այլ այն, որ լրագրողները իր անունը շրջանառեն եւ հավելյալ հիշատակումներ լինի իր մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT