Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ 44-օրյա պատերազմի օրերին 3 անգամ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու դրանց չկատարմանը.
«Շատ է շահարկվել այն, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին ու դրանից հետո: Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԶՈՒ ԳՇ հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո՛, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: ԱԽ այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահն ու Վեհափառ հայրապետը:
Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել կատարվող իրադարձությունների մասին: Ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետեւ այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետեւ եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադրության վրա դրական չեն ազդի:
Դրանից հետո ես, համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել, որ մենք ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով, մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից ՀՀ-ին առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով: Այս խոսակցության համատեքստում է, որ մենք մանրամասն քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահի հետ: Նա ասել է՝ մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել: Սա շատ կարևոր արձանագրում է. մենք ՌԴ նախագահի հետ նույն կերպ ենք ձևակերպում կամ ունենք ընդհանուր ձևակերպում՝ իրադրության հաղթահարման: Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, ադրբեջանցի ներքին տեղահանվածների հարց է եղել ԼՂ, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ: Որից հետո Ռուսաստանի նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը, երկրորդ՝ պահանջում է, որպեսզի ներքին տեղահանվածների հարցը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Նաև սա նոր դետալ է, որ նախկինում չեմ ասել. ակնարկ է եղել, որ ոչ թե պետք է տարածքների վերադարձը լինի 5+2 սկզբունքով, այլ պետք է լինի 7 տարածք»:
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը. «Ադրբեջանը մի իքս պահից հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը, և սա եղել է 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»:
Փաշինյանն ընդգծեց, որ Ղարաբաղյան հարցն իրենց իշխանությունը ժառանգել է փակուղային, նախապատերազմական և ետպատերազմական վիճակում.
«Այս մասին են վկայում 2018 ապրիլի 17-ին այս ամբիոնից վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները: Այդ օրը Կարեն Բեքարյանի հարցին պատասխանելով՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում, գործընթացը կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական ու անընդունելի են մեզ համար:
Նույն օրը պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ վստահ են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են 2 կողմի համար էլ: Սարգսյանը նշել է, որ այս առումով մենք դաս պետք է համարենք այն, որ այլևս, գոնե տևական ժամանակ, երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծել ԼՂ-ի հիմնախնդիրը»:
Վարչապետը հավելեց, որ, ըստ էության, արդեն 2017 թվականին մենք ունեցել ենք վիճակ, երբ բանակցային գործընթացում ՀՀ-ն հասել էր կարմիր գծերին և հատել դրանք:
Փաշինյանի խոսքով բանակցային գործընթացի կարմիր գծերի հատման մասին է վկայում նաև 2016-ի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի ռուսական լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որի ժամանակ Սարգսյանն ասել է.«Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այս սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն՝ հայկական կողմերը թողնում էին այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցվախ են որպես անվտանգության գոտի: Այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են օկուպացված, անվանում՝ բռնազավթված ադրբեջանական 7 շրջանները: Թողնում ենք տարածքներն ու հեռանում՝ այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և այլն: Լրագրողը հարց է տալիս՝ այսինքն հանրաքվե՞, Սերժ Սարգսյանն ասում է՝ այո, հանրաքվե: Հենց դա է եղել ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջ քաշում: Այսինքն՝ եկեք արձանագրենք՝ ուր ենք հասել բանակցային գործընթացում: Մենք հասել ենք մի տեղ, որ հայկական կողմն ասում է, որ 7 շրջանները վերադարձնում եմ, իսկ Ադրբեջանն ասում է՝ ո՛չ, ավելին պիտի տաս»:
Փաշինյանը հիշեցրեց նաև Սերժ Սարգսյանը 2017-ի հունիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դարձավ բոլորին. «Ադրբեջանի դիրքորոշումն էլ պարզ է՝ նա ասում է, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ Ղարաբաղն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»,-ասաց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT