Ես գիտեմ՝ երբ է Օնիկ Գասպարյանը ընդունելություն խնդրել Սերժ Սարգսյանից, ինչ են խոսել. վարչապետը մանրամասներ գաղտնազերծեց

2020 թվականի դեկտեմբերի 19-ին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, լինելով ԳՇ պետ, ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից: Ազգային ժողովում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ես գիտեմ՝ Օնիկ Գասպարյանը պետական հեղաշրջման փորձի փուլում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, ես կարող եմ ասել՝ երբ է եղել էդ հանդիպումը: Նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո հանդիպել է նրա հետ, ունեցել է խոսակցություն»,- մանրամասնեց վարչապետը:

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Մարուքյանի հարցն իրականում առաջարկ էր հրապարակել անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները, որպեսզի հանրությունը իմանա՝ ճի՞շտ են արդյոք վարչապետի հրապարակած տեղեկությունները Օնիկ Գասպարյանի մասին:

Մարուքյանը հիշեցրեց՝ երբ որ Փաշինյանը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի ցուցումով է հայտնի հայտարարությունը տարածել, որեւէ ապացույց չհրապարակվեց: Պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ այսօր Գասպարյանը հայտարարել է՝ վարչապետը կեղծում է անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ լավ առաջարկ է հնչում, կդիտարկեն ԱԽ նիստի արձանագրությունները գաղտնազերծելու առաջարկը: «Համենայնդեպս այն, ինչ ես այսօր մեջբերեցի, կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում ԱԽ 2 նիստերում Օնիկ Գասպարյանի ելույթներից: Դրանք գաղտնի փաստաթղթերով արձանագրված են, եւ կարող եմ ասել՝ ապացուցելի են»:

Ավելին, ըստ Փաշինյանի, ապացուցելի է նաեւ նախկինում Օնիկ Գասպարյանի մասին ասվածը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին:

«Իմ հարցերին ի պատասխան եւ ոչ միայն իմ հարցերին՝ Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ իր զրույցների մասին, բառացի գիտեմ՝ Սերժ Սարգսյանն ինչ է ասել, եւ ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից»,- հավելեց վարչապետը: 

Վարչապետն ասաց, որ մինչ այժմ այս մասին չի խոսել, որովհետեւ չի ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ գեներալների վախկոտությունը:

Մարուքյանը հակադարձեց՝ նշելով, թե, իր տեղեկություններով, այդ Փաշինյանն է հանձնարարել ԳՇ պետին հանդիպումներ ունենալ այն քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որոնց ներկայացուցիչները «գալիս են դեպի ՊՆ շենք, Կառավարություն, Ազգային ժողով»: 

«Ես գիտեմ՝ ում հետ հանդիպելու թույլտվություն է ստացել ինձնից Օնիկ Գասպարյանը, ում հետ հանդիպելու թույլտվություն չի ստացել Օնիկ Գասպարյանը, ես դա շատ հստակ գիտեմ, ես դա տարբերում եմ: Եվ ինքը գիտեր, որ իրավունք ուներ քաղաքական շփումներ ունենալ միայն իմ թույլտվության պարագայում»,- ասաց վարչապետը: 

Վերջում նա Մարուքյանին հրավիրեց ծանոթանալու ԱԽ նիստի արձանագրությանը՝ հաշվի առնելով, որ, որպես պատգամավոր, պետական գաղտնիքին ծանոթանալու իրավունք ունի:

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ իրականությանը չի համապատասխանում Օնիկ Գասպարյանի պնդումը, թե պատերազմի 4-րդ օրը առաջարկել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար:

«Այս ամբիոնից պատասխանատու ուզում եմ ասել՝ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս չունի: Չի ասել Օնիկ Գասպարյանը նման բան, դա պաշտոնապես արձանագրված է, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը, ասել է, խոսքը սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի մասին է, հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,- ասել էր վարչապետը՝ հավելելով, որ «2020 օգոստոսի 21-ի ԱԽ նիստի զեկույցում էլ Գասպարյանը հավաստիացրել է, որ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով, նաև՝ միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2995 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել