Երևան
12 °C
Հարություն Հարությունյանը, ով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է, պահանջում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` հունվարի 19-ին կայացրած դատավճիռը: Հիշեցնենք, որ Մացոն Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» մեղադրանքով դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, իսկ 316 հոդվածի 1-ին մասի «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» մեղադրանքով արդարացրել էր: Հարություն Հարությունյանը վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է Մացոյի դատավճիռը բեկանել եւ 316 հոդվածի առաջին մասով արդարացումը վերացնել ու այդ մեղադրանքով եւս մեղադրական դատավճիռ կայացնել: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանին առաջադրված «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքի հիմքում դրված են 2007-ի հոկտեմբերի 23-ի հայտնի իրադարձությունները: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը, մոտ երեսուն այլ քաղաքացիների հետ Երեւանի կենտրոնի փողոցների մայթերով իրազեկման երթ էր անցկացրել եւ քաղաքացիներին տեղեկացրել դրանից երեք օր անց Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ կայանալիք հանրահավաքի մասին: Երբ իրազեկող երթի մասնակիցները հասել էին Աբովյան եւ Կորյունի փողոցների խաչմերուկ, «Ուրարտու» խանութի դիմաց նրանց վրա էին հարձակվել ոստիկանական ուժերը` ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության այն ժամանակ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Սաշիկ Աֆյանի գլխավորությամբ: Երթի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելուց հետո, նրանց մի մասին բերման էին ենթարկել Ոստիկանություն: Ոստիկանների հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով հետագայում քրեական գործ հարուցվեց Նիկոլ Փաշինյանի, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ վերջինիս երկու որդիների` Տիգրան եւ Կարեն Մակեյանների նկատմամբ: Հետագայում, այս քրեական գործը միացվեց Մարտի 1-ի քրեական գործին: Այն որ Նիկոլ Փաշինյանին առաջադրված երկու մեղադրանքներն էլ մտացածին են, վաղուց հաստատված ճշմարտություն է: Սակայն, Մացոյի դատավճիռը, ըստ որի, 2007-ի հոկտեմբերի 23-ի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքն ապացուցված չէ, մի կողմից անսպասելի էր, բայց միեւնույն ժամանակ տրամաբանորեն հասկանալի: Մացոն գործնականում արեց այն, ինչ իրենից ակնկալում էր ՀՀ ղեկավարությունը, նա Նիկոլ Փաշինյանին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման: Բայց նա այդ արեց միայն մեկ` Նիկոլ Փաշինյանի կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու կեղծ մեղադրանքը հաստատելով: Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանին անազատության մեջ պահելու խնդրի լուծման այդ տարբերակը ՀՀ գլխավոր դատախազության սրտով չէ, Հարություն Հարությունյանը վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է հաստատել նաեւ երկրորդ կեղծ մեղադրանքը: Ըստ Հարությունյանի ստորագրած վերաքննիչ բողոքի, Մացոն իր դատավճռով, Նիկոլ Փաշինյանին Քր.օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով արդարացնելով, իբր, դատական սխալ է թույլ տվել, որն «ազդել է գործի արդյունքի վրա»: Չնայած, Հարությունյանը պահանջել է Մացոյի դատավճիռն այդ մասով բեկանել եւ մեղադրական դատավճիռ կայացնել, սակայն, որեւէ կերպ չի անդրադարձել պատժաչափի խնդրին: Ի դեպ, ուշագրավ է, որ վերաքննիչ բողոքը ստորագրել է միայն Հարություն Հարությունյանը. Նիկոլ Փաշինյանի գործով դատավարության ժամանակ որպես մեղադրող հանդես էր գալիս նաեւ Կորյուն Փիլոյանը, ավելին, կարող ենք ասել, որ հիմնական մեղադրողը հենց նա էր, իսկ Հարությունյանը գործնականում նրա օգնականն էր: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրող դատախազի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելը ընդամենը ձեւական է: Այսինքն, եթե դատախազությունը չբողոքարկեր դատավճիռը, ապա կստացվեր, որ Նիկոլ Փաշինյանին անհիմն մեղադրելու փաստը` առնվազն իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մասով, ընդունել է: Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հարությունյանը նույնությամբ կրկնել է մեղադրական եզրակացությունը, որում բերված մեղադրանքները դատավարության ընթացքում բազմիցս հերքվել են: Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդամենը փորձել է այդպիսով ցույց տալ, որ պնդում է իր կողմից սարքված գործը, եւ անկախ նրանից, թե հանրության շրջանում իր մեղադրանքների մասին ինչ են մտածում, միեւնույն է Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքից իրենք չեն ցանկանում հրաժարվել: Ի դեպ, քաղբանտարկյալի փաստաբանները եւս առաջիկա օրերին վերաքննիչ բողոք կներկայացնեն: Բողոքարկման ժամկետն ավարտվում է փետրվարի 19-ին: Թերեւս, Նիկոլ Փաշինյանի փաստաբանների վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո առավել պարզ կդառնա, մեղադրող կողմի քայլի էությունը եւ իրական դրդապատճառները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT