Երևան
12 °C
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» այսօր տեղի ունեցավ պրոթեզավորման նոր կենտրոնի բացման արարողությունը: Այն կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած այն զինվորները, որոնք զրկվել են ոտքերից կամ ձեռքերից, այսուհետ կունենան որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ:
Կենտրոնի բացմանը ներկա էին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և այլք:
Բժշկական համալսարանի ռեկտորը, հանդես գալով բացման խոսքով, պրոթեզավորման նորաբաց կենտրոնն անվանեց կենտրոնի ազգային արժանապատվության և հպարտության կենտրոն: Ըստ նրա՝ այս կենտրոնը ի ցույց է դնելու հայ զինվորի անկոտրում կամքը:
«Ցավոք, այս տարի բժշկական համալսարանը չի կարող գրանցել հաջողությունների այն շարքը, որը ունեցել է 100 տարի շարունակ: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում համալսարանի 33 ուսանողներ իրենց կյանքը նվիրել են հայրենիքին: Այս կենտրոնը բժշկական համալսարանի և գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքն է: Այս կենտրոնն այն առանցք է, որի շուրջ հասարակությունը կարող է ունենալ համաձայնություն, տեսանելի արժանապատվություն՝ աշխարհի համար ի ցույց դնելով անկոտրում հայ զինվորի կամքը և հայ հասարակության միասնականությունը: Վերականգնողական կենտրոնը, ունենալով պրոթեզավորման ամբողջական հնարավորություն, վերաձևավորվեց՝ որպես Հայոց զինվորի տուն, և ողջունելով բոլորիդ՝ կցանկանամ այս ամբիոնից ասել՝ կեցցե՛ հայ զինվորը, կեցցե՛ հայ բժիշկը, կեցցե՛ անկոտրում հայոց կամքը և հայոց պետականությունը»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում շեշտեց՝ պրոթեզավորման նոր կենտրոնը պատերազմին մասնակցած զինվորների անձնազոհության դիմաց նվազագույն երախտագիտությունն է: «Շնորհակալ եմ ձեր դիմելաձևի համար՝ սիրելի դիմելաձևի, ես ուզում եմ, որ բոլորս այսուհետ միմյանց դիմենք սիրելի բառով, և այդ բառը արտահայտում է այն ներքնաշխարհը, որ մենք ունենք մեր երկրի, ժողովրդի, հայրենիքի, մեր զինվորների և մեր ամեն ինչի նկատմամբ:
Սիրելի զինվորներ, դուք հայրենասիրության, նվիրումի, անձնազոհության փայլուն օրինակներ եք, մենք հավերժ պարտական ենք ձեզ, դուք միշտ և ամենուր արժանի եք լավագույնին: Շնորհակալ եմ Երևանի պետական բժշկական համալսարանին, Աջակցություն վիրավոր զինվորին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Նիդեռլանդների հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են պրոթեզավորման կենտրոնի բացմանը: Թող այստեղ գտնվող զինվորներից բացի՝ ոչ մեկին պրոթեզավորելու կարիք այլևս չլինի»,- ասաց նախարարը՝ իր խոսքում հատուկ առանձնացնելով և անձնական շնորհակալություն հայտնելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին և Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց՝ այս առիթը ևս մի խորհուրդ ունի. ի հեճուկս այն տառապանքի, ցավի և կորուստի՝ հայ ազգը ունակ է շարժվել առաջ և վերականգնվել: «Թող այս խաղաղ պահը մեզ հիշեցնի, որ մենք պարտք ունենք յուրաքանչյուրս մեր ոլորտում: Ես վստահ եմ՝ ամեն մի զինվոր, որ այստեղով անցնի, պետք է զգա այն սերը և ջերմությունը, որը մեր սրտերում է: Կենտրոնը ստեղծվել է մեր վախերը ամոքելու հիմքի վրա և նաև լինելու է տարածաշրջանում մեզ հպարտություն պարգևող կենտրոններից մեկը»,- հավելեց նախարարը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT