Ֆիլհարմոնիկի տնօրենի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. ինչու է ցանկանում հեռանալ Մնացականյանը

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ոչ ոք չի ներկայացրել: Մայիսի 14-ին նախատեսված մրցույթը չի կայանա:

«Հայկական ժամանակը» կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից տեղեկացավ, որ համաձայն կարգի՝ եռամսյա ժամկետում նոր մրցույթ կհայտարարվի: Նշված թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվել էր ապրիլի 3-ից, իսկ ապրիլի 17-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր:

2020 թվականի նոյեմբերի 18-ից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատարն է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Պաշտոնակատարը, մեր նախորդ զրույցում խոսելով ֆիլհարմոնիկի հետագա ծրագրերից, ասել էր, որ դեռ բազմաթիվ անելիքներ ունի, սակայն պարզվում է՝ մրցույթին չի մասնակցել: «Հայկական ժամանակը» Մնացականյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ չի ցանկանում շարունակել մեկնարկած ծրագրերը:

ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատարը հատնեց, որ տնօրենի համար թափուր պաշտոնի մրցույթին չի մասնակցել, քանի որ նախատեսում է առաջիկայում քաղաքաշինական եւ տարածքային զարգացման նախագծեր իրականացնել: Նա, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը:

Վիկտոր Մնացականյանը նաեւ շեշտեց, որ իրեն հրավիրել էր մաեստրո Էդուարդ Թոփչյանը, եւ ի սկզբանե պայմանավորվածությունը եղել էր մինչեւ ամառ: Արդյունքում այդպես էլ ստացվեց. տնօրենի մրցույթին դիմող չլինելու պատճառով Մնացականյանի պաշտոնավարումը 3 ամսով կրկին երկարաձգվեց:

«Մի քանի ամիս դեռ լինելու եմ ինձ հարազատ դարձած նվագախմբի կողքին»,- ասաց նա:

Անդրադառնալով մեկնարկած ծրագրերը կիսատ թողնելուն՝ պաշտոնակատարը նկատեց. «Կարծում եմ՝ որեւէ տեղ, եթե մարդ զգում է, որ որոշակի ժամկետում արդեն արել է այն, ինչ կարող էր, ուրեմն ժամանակն է, որ իր փոխարեն մեկ ուրիշը գա ու փորձի անել ավելին: Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ համերգասրահը շաբաթվա բոլոր օրերին միջոցառումներով զբաղեցված լինելու մեր քայլերը, կարծում եմ, շարունակական կլինեն: Հույս ունեմ՝ կգան մարդիկ, որոնք շատ ավելին կանեն Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Արամ Խաչատրյան համերգասարհի համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2163 դիտում

Պարզաբանվում են «Զովունի» ենթակայանում տեղի ունեցած վթարի նախնական պատճառները

Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ցույցը. այն ուղեկցվում է բախումներով և ձերբակալություններով

«Ղամազություն». Աղազարյանի «տառապանքը»՝ կուսակցությունից հեռացվելու, «փորձ ունի». ի՞նչ հետևանքների սպասել

Գյուղերից մեկում հոսանքի սնուցման վահանակի դիմաց մայրը հայտնաբերել է որդու դին

Մեր առաջնահերթություններից է ունենալ ապահով տրանսպորտային համակարգ. Տիգրան Ավինյանը շրջել է ավտոբուսներով

Սուրեն Պապիկյանն ու Նիկոս Դենդիասն անդրադարձել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը

Բայրամովն ու ԵՄ դիվանագիտության ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամ են․ տեղի ունեցավ «Կողք կողքի» փառատոնը. տեսանյութ

Ով է փոխարինել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության կալանավորված պետին. մարզպետը ներկայացրել է պաշտոնյային

Բախվել են «Մերսեդես»-ն ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «Կամազ»-ը. կա տուժած

Մալթայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները. ինչ հարցեր են քննարկվել

Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն անհամատեղելի են, փոխզիջման հնարավորությունը՝ զրոյական. Ռյաբկով

Վաշինգտոնը մշտապես կապի մեջ է Թուրքիայի հետ. Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է Սիրիայի իրադարձությունները

Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ներկայացուցիչներին

Եթովպիայում ՀՀ դեսպանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին է հանձնել ԱԳ նախարարի նամակը

Հավատում եմ ձեր նվիրումին. մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». կայացել է «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկի շնորհանդեսը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Բագրատունյաց պողոտայում մեքենաներ են բախվել. ընկերությունների տնօրեններ են տեղափոխվել հիվանդանոց

Ավարտվեց Yandex Armenia-ի նախաձեռնած «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի և ԶՖԳ-ի հետ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրերը

Խմբակցությունից Գեղամ Նազարյանին հեռացրած Խամոյանը սգում է Հովիկ Աղազարյանի համար. Սաֆարյան

Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Նիկոլ Փաշինյան

Պաշտոնանկություն Արդարադատության նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել

Ես, անկեղծ ասած, շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկը իմ մասին խոսելիս ասում է՝ շեֆը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին 20 նամակ է գրել, որ 16 մլն պարտք ունի, օգնենք փակի․ վարչապետը անդրադարձավ օնլայն խաղատների հարցին

Կրծքավանդակի վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ․ նա եղել է ընկերոջ հետ

15 մետր բարձրությամբ Գյումրու նոր տոնածառը 1-2 օրից կհասնի Հայաստան. գնումը կիրականացնի Շիրակի մարզպետարանը

Տրանսպորտային միջոց վարելու համար քննություն հանձնելու հերթագրման կարգը կփոխվի. ՆԳ նախարար

Քննարկվել են քաղաքական, տնտեսական և այլ հարցեր. նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի դեսպանը

Որտեղ հինգ մարդ հավաքվում է, գնում եք գլխին կանգնում, չգիտեմ՝ ինչ եք անելու․ վարչապետը՝ Գառնիկ Դանիելյանին

Ներքին գործերի նախարարը նոր տեղակալ ունի

Որևէ դպրոցի հրահանգ չենք տվել հերոսի անկյունները հանելու. Անդրեասյան

Հնարավոր է, որ մոռացել էր. Անգելա Մերկելը մեկնաբանել է շան հետ կապված դրվագի մասին Պուտինի ներողությունը

Հովիկ Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել. վարչապետ

ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները հատել են անդառնալիության կետը. Նիկոլ Փաշինյան

Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. որ հատվածում կդադարեցվի երթևեկությունը

Մեր ներկայացուցիչները գյումրեցիների դռները կծեծեն և կառաջարկեն քվեարկել․ վարչապետ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 4-ին