Թուրքիայի տարածքում ջրամբարներ են կառուցում, ջուրն այլևս չի հասնում Ախուրյանի ջրամբար. խնդիր կա նաև Կառնուտի ջրամբարում

Ախուրյանի ջրամբարում քիչ ջուր է ամբարվել: Նախորդ տարվա համեմատ ջրամբարը մոտ 100 մլն խմ մետր պակաս լցվածություն ունի:

Պատճառը մեկն է. Թուրքիայի տարածքից ջուր չի գալիս: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

«Թուրքիայի կողմից ջուր չի գալիս, ջրամբարներ են կառուցում: Իրենք իրենց ջուրը կօգտագործեն, էլ չի գա մեզ: Մեր գետի ջուրը լրիվ լցվում է Ախուրյանի ջրամբար, էնտեղից էլ հավասար օգտագործվում է»,-ասաց Նալբանդյանը:

Այս ջրամբարից Շիրակի մարզը ոռոգման ջուր չի օգտագործում: Ախուրյանի ջրամբարը հիմնականում Արարատյան դաշտավայրն է սնում: Ջրամբարները, որոնք ապահովում են Շիրակի մարզի ոռոգումն, այս տարի բավարար չափով ջուր են կուտակել: Նախորդ սակավաջուր տարվա համեմատությամբ հիմա մի բան էլ ավելի է ամբարվել: Խնդիրներ կան, սակայն մարզի ոռոգման ծանրությունն իր վրա վերցնող Կառնուտի ջրամբարում:

Գրեթե ամեն տարի Կառնուտի ջրամբարի հետ կապված մտավախոթյուն է առաջանում: Շիրակի մարզպետարանի գյուղբաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը մանրամասնում է, պատճառը դեռ ԽՍՀՄ տարիներից եկող նախկին Լենգեսի ՀԷԿ-ի հետ կնքված պայմանագիրն է: ՀԷԿ-ն այսօր կոչվում է Կապսի, գործում է նույն պայմաններով, ինչը տասնամյակներ առաջ է ամրագրվել: Պայմանագիրը, սակայն, ըստ Նալբանդյանի, բացթողումներ ունի:

«Պայմանագրի մեջ օր ու ժամկետ չկա գրված: Ընդամենը գրված է ոռոգման ժամանակահատված: Այսինքն՝ ոռոգման սեզոնին նոր պետք է ջուր տա ՀԷԿ-ը:  Իսկ էդ ՀԷԿ-ի տերը լավ խորամանկ է էլի, երբ հարմար է իրեն, ասում է դեռ ժամանակը չէ: ՀԷԿ-ի հետ խնդիր կա, բոլորն էլ տեղյակ են:

Էդ պայմանագիրը սովետից է եկել, ուղղակի ղեկավար կա ոռոգման սեզոնը հենց գարունը կհասկնա, ղեկավար կա, երբ կարտոֆիլի ջուր ուզին, էդ ժամանակ կհասկնա: Էդ է խնդիրը:

Շիրակի մայր ջրանցքի սկզբնամասում ջուրը բաժանվում է: ՀԷԿ-ին մի հատ կանալ կար ու մնացախը Շիրկանալ է լցվում: Իսկ հիմա Շիրկանալը լրիվ փակ և ՀԷԿ-ին կերտա ջուրը մինչև ոռոգման սեզոնի սկսվելը»,-մանրամասնում է պատասխանատուն:

ՀԷԿ-ի պատասխանատուն մեզ հետ զրույցում շեշտեց, որ իրենք որևէ խախտում չեն անում, ինչ սահմանված է ունեցած պայմանագրով, կատարում են:

«ՀԷԿ-ն օրենքով աշխատում է, ամեն մի կայան ունի իր ջրային ռեսուրսը: Լիցենզավորված է, ոչ մի խախտում չկա: Ես չգիտեմ ինչի եք զբաղվում դուք էդ հարցերով, ոչ մի թեմա չկա դրա հետ կապված»,-ասաց ՀԷԿ-ի պատասխանատուն՝ տիկին Նառան:

Հիմա դեռ Շիրակում ոռոգման սեզոնը չէ, սակայն պատասխանատուները չանհանգստանալ չեն կարող: Կառնուտի ջրամբարից են սնվում Ախուրյանի հարթավայրը, Ազատան, Արևիկ, Բայանդուր, Երազգավորս, Այգաբաց համայնքները, պոմպակայանով Մեղրաշենն է ջուր ստանում: Մարզի բերրի հողերի ընդհանուր ցանքը ոռոգվում է Կառնուտի ջրամբարից:

«Կոմիտեից ասում են՝ խնդիր չկա, երբ պետք եղավ, ջուրը կդարձնենք, բայց մենք մտավախություն ունինք, որ կարող է չկուտակվի շատ ջուր ու խնդիր ունենանք: Կարող է եղանակը միանգամից տաքանա ու մայիսի 10-ից էլ ոռոգման ջուր պետք գա»,-ասում է մարզպետարանի պատասխանատուն:

Մյուս ջրամբարներում խնդիրներ չկան, անգամ Արփին է իրեն արդարացրել: Տեղումները շատ են եղել, նախորդ տարվա բաց թողնված ջրի քանակը գրեթե լրացվել է: Բայց մարզի բոլոր ջրամբարները մեկ ընդհանուր խնդիր ունեն: Տասնամյակներ շարունակ Սառնաղբյուրի, Վարդաքարի, Կառնուտի ջրամբարների պատվարների ամրացում չի եղել,  վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Սրանով էլ բացատրվում է առկա ջրի կորուստները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48536 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել