Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա հարուցվել էր քրեական գործ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Հաստատվել էր, որ գույք է թաքցվել պատգամավորի ու վերջինիս որդու կողմից:
Խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի ու վերջինիս որդու՝ Արսեն Դավթյանի մասին է:
Այսօր քրեական գործով զբաղվող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ, որտեղ կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ Հ. Դ.-ն, 2018թ. հունիսի 20-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները:
Մասնավորապես՝ հայտարարագրերում չեն արտացոլվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 107,134,8 քմ մակերեսով և 7.1 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով համատեղ սեփականության իրավունքով բնակարանը, Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 600.000 ՀՀ դրամով ձեռք բերված, 190.560 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1,92 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 741,4 քմ մակերեսով կիսակառույց տնից, 0,051 հա տնամերձ հողամասից բաղկացած, ավելի քան 38 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 700.000 ՀՀ դրամով ձեռք բերված իրեն և կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 299.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 200.000 ՀՀ դրամով ձեռք բերված՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և կնոջը պատկանող 0,048 հա տնամերձ հողամասը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքում գտնվող 1.7 մլն ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1262 հա հողամասը, նույն համայնքում գտնվող 500.000 ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0676 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը։
Հ. Դ.-ն չի հայտարարագրել նաև պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ երկու բանկում իր անվամբ բացված դրամային հաշիվներին ունեցած շուրջ 1.9 մլն ՀՀ դրամը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Ա.Դ-ն ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է տվյալ հարկային տարում՝ 2018թ. նոյեմբերի 6-ին, 4.9 մլն ՀՀ դրամով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող, 0․0214 հա հողամասը ձեռք բերելու և դրա նկատմամբ իր և մեկ այլ անձի համատեղ սեփականության իրավունքը գրանցելու մասին տվյալը։
Նույն հայտարարագրում Ա. Դ.-ն չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X6 5.0 IX մակնիշի, 2009թ. թողարկման ավտոմեքենան 2018թ. նոյեմբերի 11-ին 4 մլն ՀՀ դրամով վաճառելու մասին տվյալը, բանկում ունեցած վարկային գծով բանկի առջև հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ ունեցած 2493 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը, նույն բանկում ունեցած «Ապառիկ տեղում վճարված ֆակտորինգ» տեսակով պարտավորությունները, որոնք հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ կազմել են ընդհանուր շուրջ 1 մլն ՀՀ դրամ։
Հայտարարագրման ենթակա նշված անշարժ գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը։
Նշված հանցավոր արարքները կատարելու համար Հ.Դ.-ին և Ա.Դ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2021թ. ապրիլի 16-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործից նրանց վերաբերյալ գործի մասն անջատելու մասին, որով հայտարարվել է նախաքննության ավարտ:
2021թ. ապրիլի 28-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեկ տարվա ընթացքում շուրջ 30 միլիոն դոլարի գույք է վերադարձվել պետությանը. որոնք են ամենախոշորները
Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ միջուկային հարվածների վտանգ կա. Ռյաբկով
Գավառի սուբվենցիոն բյուջեն 517 մլն դրամ է. ինչ աշխատանքներ են իրականացվում. տեսանյութ
Երևանում անցկացվել է «Բարեկամության գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշար. որ երկրներն են մասնակցել
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներն այցելել են Բյուրականի աստղադիտարան
Հույս ունեմ` Էկոպարեկային ծառայության շնորհիվ կկարողանանք կրճատել ապօրինությունների շղթան. Սիմիդյան
Հիմնվել է «Լանջիկի հարսներ» բիզնես նախաձեռնություն. ինչ են արտադրում շիրակցի կանայք. տեսանյութ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Գեղամ Նազարյանը դուրս կգա «Հայաստան» խմբակցությունից
Ամանորյա լուսանկարահանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոց է փոխանցել կալանավորված անձին
Պետություն-մասնավոր համագործակցությունը Հայաստանի թվային զարգացման նախադրյալն է. աշխատաժողով է տեղի ունեցել
Ձեռքներդ կոտրվո՞ւմ է՝ ողջունեք, ուղեղներդ մթագնո՞ւմ է. Սաֆարյանը՝ Հակոբյանի կրթական արշավի արձագանքների մասին
ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով
Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության համար 1 անձի մեղադրանք է ներկայացվել
Ատեստավորվել են արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների մանկավարժները
Ինչ է գնել Ջո Բայդենը «Սև ուրբաթ»-ի ժամանակ
Ֆոտոսեսիա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կառուցողական երկխոսության հաստատում. ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Մաքսատուրքից ազատումը նպաստել է արտադրական հնարավորությունների ընդլայնմանը. Պապոյանն այցելել է «ԳԼԱՍՎՈՐՔ»
Մինչ 2018թ-ը արագաչափը տուգանում էր 72 հզր դրամ, այժմ՝ 25 հզր, իշխանությունը մի քանի անգամ իջեցրել է. Սարգսյան
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Երևանի կենտրոնը բոլոր իրադարձությունների կիզակետում է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Վիճաբանություն Էլեն Բադալյանի ելույթի ժամանակ. Կիրկորովը լքել է դահլիճը. տեսանյութ
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայի Մարա քաղաքում հարվածել են ջիհադիստների շարասյանը. տեսանյութ
Կոսովոյում ջրատար է պայթել. ինչ մեղադրանք է հնչեցրել վարչապետը
Էլեն Բադալյանը դարձել է ռուսական «Ну-ка, все вместе» նախագծի հաղթող. տեսանյութ
«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել. «Մերսեդես վիտո»-ն գլխիվայր շրջվել է, կա 6 վիրավոր
Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, 863 հայկական բեռնատար կա հերթում
Ավելի նման, քան հենց Մեսսին․ Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է արգենտինացու մոմե արձանը
Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են
Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում. Ֆիդան
Թբիլիսիում գիշերային ցույցերի 107 մասնակից է ձերբակալվել է, տուժել է 10 ոստիկան
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 30-ին
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT