Համաշխարհային գինեգործության 30 տոկոս անկման ֆոնին մենք ունեինք 5-10 տոկոս անկում. Հարությունյան

Հայաստանի տնտեսության ամենահին ճյուղերից մեկը՝ գինեգործությունը 2020 թ. ճգնաժամի պայմաններում մեծ վնասներ չի կրել:  Մասնավորապես 2020-ին արտադրվել է 11 մլն 13.8 հազար լիտր գինի, 2019 թ. արտադրության համեմատ այն նվազել է 13.1 %-ով: 2019-ին էլ 2018թ. համեմատ արտադրության ծավալներն աճել էին 31.6%-ով։

Թե ինչ վիճակում է հիմա ոլորտը, ՀԺ-ի հետ զրույցում ներկայացրել է Հայաստանի գինեգործների միության նախագահ եւ «Մարան» ընկերության հիմնադիր տնօրեն Ավագ Հարությունյանը:

- Պարո՛ն Հարությունյան, 2019-ին գինեգործությունը Հայաստանում բում էր ապրել, 2020-ի ճգնաժամային տարուց հետո ի՞նչ վիճակում է հիմա ոլորտը:

- Չէի ասի, թե 2020 թվականը ճգնաժամային էր գինեգործության համար: Ընդհանուր համաշխարհային գինեգործության 30 տոկոս անկման ֆոնին մենք ունեինք 5-10 տոկոս անկում: Այսինքն մեր գինեգործությունն այնքան մեծ պոտենցիալ ու ամրության պաշար էր կուտակել, որ կարողացավ դիմադրել: Հիմա ոլորտը վերականգնվում է: 

- Արտահանման առումով 2020 թ. խնդիրներ առաջացե՞լ են:

- Գինեգործները նոր շուկաներ, նոր գործընկերներ ձեռք բերեցին, պատվերները բաժանեցին տարբեր ուղղություններով եւ կարողացան դիմակայել ճգնաժամին: Գինու շուկան դիվերսիֆիկացված է՝ 70 տոկոսը Ռուսաստան, 30 տոկոսն այլ երկրներ: Ինչ վերաբերում է կոնյակի արտահանմանը, ապա այն 85-90 տոկոս արտահանվում է Ռուսաստան, իսկ մնացածն՝ այլ երկրներ, դրա համար կոնյակն ավելի խոցելի է, քան գինին:

- Վարչապետը քանիցս խոսել է ոլորտի կարեւորության մասին, նաեւ 2 տարի առաջ հանդիպել էր գինեգործներին: Կառավարությունն ի՞նչ աջակցություն է տրամադրել այս ոլորտին:

- Ոլորտն ուներ 2 մեծ կարիք՝ մաքրվելու, վերահսկողության եւ աջակցությունների: Կառավարությունը գնաց միայն 2-րդ ճանապարհով, արեց հնարավորն ու անհնարը աջակցության համար՝ անտոկոս վարկեր, ծրագրեր: Գլոբալ առումով սա նորմալ է եւ նույնիսկ պատերազմի ժամանակ չդադարեց այն: Սա շատ դրական կողմեր ուներ եւ անկման քիչ լինելը սրանով է պայմանավորված:

Բայց Կառավարությունը հետեւողական չեղավ առաջին խնդրի առումով: Այսինքն՝ նախկինից եկած ստվերային դաշտերի վերացմանը կա՛մ չուզեցին գնալ, կա՛մ չկարողացան, կա՛մ ուղղակի մոռացան դրա մասին: Իսկ աջակցությունների առումով եղավ այն, ինչը Կառավարությունը խոստացել էր եւ դա շատ ճիշտ քաղաքականություն էր:

- Ըստ ձեզ, գինեգործությունը այս պահին Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ դեր ունի:

- Պոտենցիալը շատ մեծ է, եթե ամեն ինչ ճիշտ կառուցվի, ճիշտ գնային քաղաքականության մեջ լինի եւ հողային ռեսուրսները ճիշտ օգտագործվեն: Շատ մեծ խնդիրներ կան, որոնք Կառավարությունը չի լուծում, եւ եթե լուծեն, ապա մեծ ծաղկում կլինի: Այդ խնդիրների լուծման համար ոչ թե հզոր ինտելեկտ է պետք, այլ բարի կամք եւ քաղաքական որոշում: Գինեգործությունը Հայաստանի ապագան է եւ օրինակ՝ 30 տարուց այն կարող է տնտեսության մոտ 1/3-րդը կազմել: Մենք ունենք 60-70 հազար հեկտար տարածքներ, որոնք կարող ենք դնել գինեգործության մեջ, ստանալ 60-70 մլն շիշ գինի: Բայց ոչ թե պետք է հաշվենք, թե 60-70 մլն շշից արտահանման պարագայում ինչքան եկամուտ է բերում, այլ պետք է նկատի ունենանք, որ այն գեներացնում է շատ աշխատատեղեր, շատ ոլորտներ են սկսում աշխատել եւ մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենում: Այդ պոտենցիալը կյանքի կոչելուն խանգարում է հողային ֆոնդի ներկա վիճակը, ռեֆորմների կիսատ լինելը, չմշակվելը: Մեծ կոռուպցիոն ռիսկերով, անգրագետ մոտեցումներով եւ շատ վատ մենեջմենթով հողային ֆոնդ ունենք, սա է խանգարում, որ մենք այդ թռիչքն ապահովենք:

Պետք է հեղափոխական մոտեցում ցուցաբերենք, ձեռք չտանք սեփականությանը, բայց ստիպենք, որ հողերը մշակվեն եւ արժեք գեներացնեն: Հողը պետության սեփականությունն է, պետությունը տվել է գյուղացուն, որպեսզի արժեք գեներացնի այդ հողից: Եթե նույն հողը մշակելուց Ավագը ստանում է քեզնից 3 անգամ շատ եկամուտ, ես նրանից 2 անգամ ավելի քիչ հարկ կվերցնեմ, որ կամ դու սկսես Ավագի պես աշխատել, կամ վարձակալությամբ տաս Ավագին, որպեսզի պետությունն իրենից ավելի շատ պահանջի: Մեր լինելիության հիմքում հողային ռեֆորմը կարգի բերելն է, հողից է սկսվում եւ վերջանում ամեն ինչ: Մեր պոտենցիալը մոտավորապես 100 մլն շիշ գինու տարեկան արտահանումն է. հիմա արտահանում ենք տարեկան 10-12 մլն շիշ եւ օգտագործում ենք պոտենցիալ 60-70 հազար հեկտար հողատարածքից՝ 10 հազարը:

- Պարոն Հարությունյան, գինեգործությունը ներդրողներին որքանո՞վ է հետաքրքրում:

- Գինեգործությունը մեծ բիզնեսի տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում: Ոլորտը փոքր, բայց շատ ներդրումներ է պահանջում: Պատկերացրեք ունենաք 10 մլն դոլարանոց 1 ներդրում եւ ունենաք ասենք 20 հատ կես միլիոն դոլարանոց ներդրում: Այդ 20 հատ ներդրումը շատ ավելի մոբիլ է, նվազ խոցելի է, քան մեծ բիզնեսը: Հայաստանի գինեգործության համար լավն այն է, որ չունենք մեծ այգիներ, մեծ գործարաններ: Մինչեւ կես մլն կամ 1 մլն դոլարով հնարավոր է ներդրում անել ոլորտում: Հետաքրքրություն կա, հողի արժեքը բարձրանում է, խաղողի արժեքը բարձրանում է: Սա այն ճյուղն է, որը 7000-ից 8 հազար տարի գոյություն ունի Հայաստանում եւ այն չի վերացել տարբեր վայրիվերումների պայմաններում:

- Հայկական գինիներն այս պահին աշխարհում ի՞նչ պահանջարկ ունեն եւ որքանո՞վ է հաջողվում բավարարել այն:

- Ծավալի առումով աշխարհում շուկայի 0.01 տոկոսն ենք զբաղեցնում, բայց Հայաստանը որպես ֆենոմեն ամենացայտուն կերպով երեւում է գինու շուկայում: Այն, որ առաջին խաղողը, առաջին գինին այստեղ է հայտնվել եւ հետո այստեղից են շատ երկրներ տարել՝ դա մեր երկիրը դարձրել է գինեկենտրոն տարածք: Այս փիլիսոփայությունը ստիպում է, որ ամբողջ աշխարհը նայի դեպի Հայաստան ու այս առումով հայկական գինիները շատ խիստ ցանկալի եւ սիրելի են: Մոտ 10 տարի առաջ կար հակասություն՝ փիլիսոփայության եւ որակի մասին: Վերջին 10 տարիներին որակի առումով հզոր զարգացում կա եւ հակասությունը վերացել է, հայկական գինին մարդկանց սպասումներն արդարացնում է:

- Ավանդաբար անցկացվող «Գինու օրեր» միջոցառումը նախորդ տարի հասկանալի պատճառներով հետաձգվեց, այս տարի այն կայանալո՞ւ է. ի՞նչ սպասելիքներ կան այդ միջոցառումից:

- Այս տարի այն կկայանա մայիսին: Դա շատ լավ միջոցառում է եւ լավ առիթ է, որպեսզի զբոսաշրջությունն այս ճգնաժամից փոքր ինչ դուրս գա:

- 2021-ի համար ի՞նչ ակնկալիքներ ունեն գինեգործները, հնարավո՞ր է հասնել 2019-ի ցուցանիշներին:

- Կարծում եմ այս տարի 2019-ի նկատմամբ կունենանք գինու արտադրության կամ հավասար ցուցանիշ. կամ պլյուս-մինուս 5 տոկոս տարբերություն: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46544 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել