Երևան
12 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Թմրամիջոցների մասին» օրենքին եւ կից օրենքներին:
Հարցը զեկուցող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է արտադրական եւ արդյունաբերական կանեփի աճեցման եւ հետագայում վերամշակման գործընթացին:
«Այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում եւ ապրանքատեսակներում, ինչպիսիք են՝ տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի մեջ է օգտագործվում, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ»,- նշեց Ավինյանը:
Նրա խոսքով՝ Եվրոպական միության տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակներում դեռեւս 70-ական թվականներից՝ գյուղատնտեսական ոլորտը դիվերսիֆիկացնելու նպատակով. «Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրներում: Ընդ որում՝ 1 հեկտար տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-ից 210 լիտր ՍԲԴ յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարելի է վերածել մոտավորապես 1.5 տոննա մանրաթելի: Արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրված է նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում»:
Նա ընդգծեց՝ առաջարկվող կարգավորումներով Հայաստանում թույլատրվելու է արտադրական կանեփի հետ կապված գործունեությունը, մասնավորապես՝ թույլատրվելու է արտադրությունը, այդ թվում՝ մշակությունը եւ վերամշակումը, թույլատրվելու է ներմուծումը, արտահանումը եւ մեծածախ առեւտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում. «Խոսքը դեռեւս միայն մեծածախ առեւտրի մասին է, քանի դեռ մենք մեր վերաբերմունքը չենք արտահայտել ներքին շուկայում տվյալ ապրանքատեսակների հետ կապված»:
Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ՝ հստակ կարգավորելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի՝ լիցենզիա ստանալու համար: Հստակ սահմանվում է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ. «Սա բխում է ՄԱԿ-ի կոնվենցիայից, որը մենք ստորագրել ենք: Սահմանվում են լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավական կարգավորումներ, եւ ոլորտը վերահսկողության եւ բյուրոկրատիայի առումով մի փոքր բարդացված է լինելու՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը»:
Ավինյանի խոսքով՝ արտադրական կանեփը մշակաբույս է, որում կանաբիդիոլի պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկանաբինոլի պարունակությանը: Տետրահիդրոկանաբինոլի տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր պետք է լինի 0.3 տոկոսից: Այդ պայմաններում համարվում է, որ վերջինիս տոկոսային ցածր պարունակության շնորհիվ աճեցվող նյութը չի ունենում հոգեմետ ազդեցություն եւ չի կարող օգտագործվել՝ որպես թմրամիջոց:
«Կարգավորումները վերաբերում են նաեւ, թե ինչպիսին պետք է լինեն սուբյեկտները, քրեական որ հոդվածով պատիժ կրած անձինք չեն կարող լինել մասնակից տվյալ ընկերություններում: Մասնակիցները, փոխկապակցված անձինք, իրական շահառուները եւ աշխատակիցները չեն կարողանալու զբաղվել տվյալ գործունեության տեսակով, եթե ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից»,- ընդգծեց փոխվարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ ունեն քվոտավորման պահանջներ. լիցենզիաները տրվելու են 10 տարի ժամկետով երկարաձգման հնարավորությամբ: 2 առանձին լիցենզիաներ են գործելու՝ արտադրության համար՝ առանձին, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտուր իրականացնելու համար՝ առանձին:
«Բավականին լուրջ վերահսկողության համակարգ է նախատեսվում՝ ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով, եւ այդ վերահսկողությունն իրականացվելու է տեսչական մարմինների կողմից, նաեւ՝ այլ մարմինների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում, մասնավորապես՝ ենթադրվում է ոստիկանության ներգրավածությունը գործընթացում»,- նշեց նա:
Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ բավականին բարձր պետական տուրքի դրույքաչափեր են նախատեսվում տվյալ գործունեության համար, եւ այստեղ հիմնական հիմնավորումը նրանում է, որ վերահսկողության համար պետությունը էական գումարներ է ծախսելու, եւ տեսչական մարմիններում նոր կարողություններ պետք է ստեղծվեն: 1 տոննա հումքի արտահանման համար գործելու է մոտավորապես 60 մլն դրամ տուրքի չափ. «Բայց հաշվի առնելով տվյալ ոլորտում եկամտաբերության մակարդակը՝ կարծում եմ՝ դա նույնպես հնարավոր մոդել է, եւ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները պետք է կարողանան այդ տուրքի չափերը վճարել ու բավարարել այն պայմաններին, որոնք որ առաջադրվում են»:
Ավինյանի խոսքով՝ սրանք օրենսդրական փաթեթներն են եւ հետագայում ենթաօրենսդրական ակտերի քննարկման շրջափուլում ավելի մանրամասն կունենան կարգավորումները. «Այս նախագծերի փաթեթն առաջարկվում է ճանաչել անհետաձգելի, որպեսզի Կառավարության որոշումների ընդունման պարագայում ունենանք հնարավորություն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին ունենալ իրական ծրագրեր այս ոլորտում»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ նախորդ տարի ունեցել են այս բնույթի մի քրեական գործ, որի քննության ընթացքում բավականին բարդությունների են հանդիպել՝ պայմանավորված պարունակությամբ, դրանում թմրանյութի առկայությամբ եւ վերահսկողությամբ. «Ինձ ուղղակի հետաքրքրում է՝ այդ կարգավորումների ընթացքում նաեւ քրեական գործից մեզ համար հայտնի դարձած խնդիրները նախագիծը մշակողների համար հայտնի եղե՞լ են, շահագրգիռ քննարկումներ իրականացվե՞լ են, հաշվի առնվե՞լ են այդ խնդիրները, թե՞ ոչ»:
Արձագանքելով Տիգրան Ավինյանն ասաց, որ պրոցեսում ներգրավված է եղել արդարադատության նախարարությունը. «Այն խնդիրների մասին, որոնք դուք բարձրաձայնում եք, արդեն ենթաօրենսդրական նախագծերի շրջանակում պետք է անդրադառնանք: Վերահսկողության, լաբորատոր փորձաքննությունների հետ կապված կարգավորումները արդեն մանրամասնվելու են հենց ենթաօրենսդրական ակտերում: Եվս մեկ անգամ, կարծում եմ, կարող ենք քննարկել, պարոն Դավթյան, որովհետեւ փաստացի այն փորձը, որի միջով դուք անցել եք, կարծում եմ՝ օգտակար կարող է լինել՝ հետագայում ռիսկերը կանխարգելելու համար»:
Նրա խոսքով՝ այս կարգավորումներով թույլատրվելու է միայն փակ տարածքներում հստակ մոդուլավորված արտադրությունը, որը որոշակի ստանդարտների է համապատասխանում եւ ռիսկը նվազեցնում է:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ըստ էության, նոր ոլորտ են մտնում, ենթադրել, որ 1 գործողությամբ միանգամից ամեն ինչ կկարգավորեն, այդքան էլ իրատեսական չէ:
«ԱԺ-ում, միջգերատեսչական քննարկումներում, ենթաօրենսդրական ակտերն ընդունելուց պետք է պատշաճ ազդեցության գնահատում լինի, ռիսկերը հաշվառվեն, նույնականացվեն»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Կառավարությունը բոլոր լծակները պիտի ունենա, որպեսզի այդ արտադրություններում որեւէ այլ զարգացում չլինի, եւ այն ֆինանսական ու որակական պահանջները, որոնք դրվում են, հնարավորություն կտան, որ երաշխավորեն որեւէ հարակից նեգատիվ էֆեկտից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT