Երևան
12 °C
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ապրիլի 29-ին հանդիպել է Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպին պատկանող «Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ՝ քննարկելու նոր ներդումային ծրագիրը, որի մասին ապրիլի 21-ին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Տնտեսական հեռանկարներ 2021» խորագրով (European Business Association) առցանց հանդիպում-քննարկման ժամանակ հայտնել էր Վաչե Արսենը։
Համաձայն «Քարֆուր Հայաստանի» գծագրած չորս տարվա զարգացման պլանի՝ վերջինս կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում՝ առաջին տարվա ընթացքում բացելով 10 «հարմարավետ» ձևաչափի սուպերմարկետ Երևանում։ Երևանի Գյուլբենկյան 30/3 հասցեում արդեն գործում է մեկ նույն ձևաչափի սուպերմարկետ։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել գործունեության շրջանակը և ներկայացվածություն ապահովել նաև Հայաստանի մարզերում։
Վաչե Արսենն ընդգծել է, որ ընդլայնվելու գաղափարը կյանքի է կոչվել վերջին շրջանում երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների շնորհիվ, և վստահություն հայտնել, որ այս նախագծի հաջող իրականացման դեպքում առաջիկայում կիրականացվեն ավելի խոշոր ներդրումային նախագծեր։
Քարֆուր սրահներում առաջարկվող ապրանքների շուրջ 80%-ի մատակարարումը կազմակերպվում է տվյալ տարածաշրջանից, ինչը մեծ դերակատարում ունի տեղական արտադրողներին, մատակարարներին և տնտեսություններին աջակցելու գործում։ «Քարֆուր Հայաստանը», խրախուսելով հայկական արտադրության ապրանքատեսակների վաճառքը և, ցանկանալով աջակցել տեղական արտադրողին, իր բոլոր սրահներում հայկական արտադրության ապրանքների համար ապահովել է մեծ ցուցադրվածություն և տեսանելիություն։ Սրահում նախկինում ներկայացված թուրքական արտադրության բոլոր ապրանքները փոխարինվել են հայկական և եվրոպական արտադրության ապրանքատեսակներով։
Վահան Քերոբյանը և Վաչե Արսենը քննարկել են «Քարֆուր» սուպերմարկետների արտերկրի ամբողջ ցանցում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների հարցը: Վաչե Արսենը նշել է, որ Հայաստանում «Քարֆուրի» ներկայացվածության ընդլայնումը հնարավորություն կընձեռի վաճառելու հայկական արտադրության ապրանքատեսակները նաև «Քարֆուրի» միջազգային ցանցերում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շուկայում առկա մի շարք խնդիրներ և հարցեր, մասնավորապես՝ շուկայում հայտնվող ոչ օրիգինալ ապրանքատեսակների հանդեպ հսկողության իրականացմանն առնչվող հարցեր։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հստակ քայլեր է իրականացնում այդ խնդրին լուծումներ առաջարկելու ուղղությամբ։
Էկոնոմիայի նախարարությունը նշում է, որ կայուն զարգացման նախագծերին զուգահեռ՝ «Քարֆուր Հայաստանը» նախատեսում է հստակ քայլերով իրականացնել բիզնեսի թվայնացում, մասնավորապես՝ առևտրի առցանց հարթակի ստեղծման և զարգացման միջոցով, որն էլ ավելի հարմարավետ կդարձնի հայ սպառողի գնումներ կատարելու գործընթացը։
Վահան Քերոբյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել մեր երկրի զարգացմանն ուղղված բոլոր ներդրումային նախաձեռնություններին իր իրավասությունների սահմաններում։ Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը շրջել է սուպերմարկետում և ծանոթացել սրահում ներկայացված հայկական արտադրության ապրանքատեսակներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT