Կրթությունն այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը․ Վահրամ Դումանյան

30/04/2021 schedule19:52

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հանդիպումով։

Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի մեկնարկի կապակցությամբ և  մշակութային կրթության  կարևորության մասին իր խոսքն ուղղել   ծրագրի մասնակից դպրոցականներին: «Ապրելով հետպատերազմյան իրողության մեջ, մենք հաճախ ենք խոսում անվտանգության մասին: Այս առումով  ուզում եմ կրկնել իմ այն միտքը, որ ամենամեծ անվտանգությունը սկսվում է կրթությունից, որի հիմքը դրվում է վաղ հասակից՝ մանկապարտեզից, դպրոցից, որտեղ սկսում եք գրել, կարդալ, մտածել: Կրթությունը հենց այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը: Դպրոցներում կրթություն ստանալուն զուգահեռ անհրաժեշտ է ստանալ  նաև հոգևոր կրթություն՝ հաղորդակցվելով մշակույթին և արվեստին: Այս գեղեցիկ և կարևոր նախաձեռնությունը ձեր դպրոց գալով իր հետ կբերի հոգևոր և դրական մեծ լիցքեր»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ «Քո արվեստը դպրոցում» նախաձեռնության և արվեստագետների հետ հանդիպումների միջոցով դպրոցականները կիմանան և կճանաչեն  ճշմարիտ արվեստը:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից բոլոր կողմերին՝ այն ստեղծելու, կազմակերպելու և իրականացնելու համար: 

«Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով. այն ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ:

Խոսելով կրթություն-մշակույթ ոլորտների համագործակցության մասին,  նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս համագործակցությունը հավելյալ արդյունք ստանալու հրաշալի օրինակ է: «Այս ծրագիրն առաջին տարին չէ, որ իրականացվում է: Նախորդ տարի համավարակով պայմանավորված հնարավոր չեղավ իրականացնել ծրագիրը, սակայն այդ հանգամանքը ժամանակային առումով հնարավորություն է ընձեռել  առավել արդյունավետ աշխատել ծրագրի մշակման ուղղությամբ՝ ձևաչափի և գործիքակազմի առումով առավել շոշափելի արդյունք ապահովելու համար»,- ասել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ այս նոր ձևաչափը, որով մեկնարկել է ծրագիրը, արդեն տարեվերջին առավել տեսանելի կլինի:

Շարունակելով իր խոսքը, Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ արվեստը հանրակրթության համար վճռորոշ նշանակություն ունի և ոլորտի բարեփոխումները դիտարկվում են արվեստի  ընդգրկմամբ: Այս իմաստով, հղում կատարելով հանրակրթության պետական չափորոշչին, նա նշել է, որ  առանձնացվել է նոր բնագավառ՝ «Արվեստ և արհեստ»: «Դպրոցում առաջին դասարանից սկսած մինչև ավարտելը՝ արվեստը պետք է ներկա լինի. այն կարևոր և առանցքային նշանակություն ունի, որովհետև մենք չենք կարող լուծել ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացման խնդիրը, եթե դպրոցում ինչ-որ մի պահ կտրվի կապը արվեստի հետ»,- կարևորել է նախարարի տեղակալը: 

«Սիրելի աշակերտներ, հնարավոր է ձեր մոտ հարց առաջանա, ինչու՞ մենք պետք է իմանանք արվեստ, ինչու՞ պետք է առնչվենք գեղարվեստական իրականության հետ»,- դպրոցականներին դիմել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և տվել կարևոր հարցի պատասխանը. ««Ամենաեսասիրական» նպատակով. կյանքի բարդություններից, իրականության առաջացրած բարդ հանգրվաններից մենք կարող ենք փախչել միայն մեկ իրականություն և դա գեղարվեստական իրականությունն է՝ երևակայության հորինվածքը: Բայց թյուր կարծիք կա, որ արվեստ իմանալ կարելի է առանց կրթվելու: Արվեստ ընկալելու համար մտքի աշխատանք և գիտելիքի կուտակում է հարկավոր: Խոսելով հոգեկրթության մասին, մենք խոսում ենք մեր հոգևոր փորձի մասին, իսկ դա ձեռք է բերվում միայն մտքի, աշխատանքի, ինքնակատարելագործման շնորհիվ»,- ասել է Արա Խզմալյանը և հավելել, որ այս նախագիծը միտված է գտնելու այն արահետը, որը կուղեկցի երիտասարդ սերնդին արվեստի անծանոթ և գեղեցիկ աշխարհ:   

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի առաջին փուլում՝ ապրիլ-մայիս ամիսներին Երևանում հանդիպում-դասախոսություններով հանդես կգան ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանը (Վալմար), ջազ երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, լուսանկարիչ Տաթև Մնացականյանը: Աբովյանում՝  կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը: Աշտարակում՝ ազգագրագետ և պարուսույց Գագիկ Գինոսյանը, Վանաձորում՝ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, Եղեգնաձորում՝ դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը:

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրն կանցկացվի Հայաստանի բոլոր մարզերում։ 30 արվեստագետների հետ հանդիպումներին կմասնակցեն հանրապետության 600 դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտներ։ Դասախոսությունները կուղեկցվեն արվեստագետներին ներկայացնող հատուկ պատրաստված տեսաֆիլմերով և աուդիո-վիզուալ նյութերով։ Հանդիպումները կտեսանկարահանվեն և հասանելի կլինեն ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ www.facebook.com/arttoschool, որտեղ կանցկացվեն նաև խաղ-վիկտորինաներ՝ դպրոցականների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մեծացնելու նպատակով։

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից արվեստագետների հետ, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում առկա մշակութային հիմնահարցերին, ինչպես նաև՝ նպաստել մասնագիտական կողմնորոշմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
851 դիտում

Պետության թշնամին պետք է լինել՝ հայտարարելու համար, թե 2020-ի պատերազմը սկսել է հայկական կողմը. Չախոյան

Վարչապետը հյուրընկալել է Վրաստանի նախագահի պատվիրակությանը. տեսանյութ

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Եթե 70-80-ականների զենքերը լավն են, ինչո՞ւ այստեղ չաշխատեցին. հարցին պետք է լինի հստակ պատասխան. Սահակյան

Բերման է ենթարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Վարչապետի որոշմամբ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել

Հայկ Սանոյանն ազատվել է պաշտոնից

Քո մարտունակ բանակն այն բանակն էր, որի նախարարներն ու շտաբի պետերը արդեն 7 տարի փախած են երկրից․ Բաբաջանյան

Կցրտի 8-10 աստիճանով, այնուհետև ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Բացահայտվել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետև նաև մրցավարական գործունեություն կծավալի

Հայաստանը բարձր է գնահատում խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը. ՀՀ նախագահ

Ի՞նչ վիճակում են Գյումրիի խոշոր ավտովթարից տուժածները. նրանցից մեկը երեխա է. տեսանյութ

Դեսպան Քվինը հանդիպել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

Լոռիում մայրը 4 ամսական երեխային կաթ է տվել, գնացել աշխատանքի, եկել տուն և որդուն հայտնաբերել մահացած

«Կրթվելը նորաձև է» շարժումը մեծ աջակցություն է վայելում, սակայն կա մոտ 50 չարացած և ագրեսիվ մարդ. Հակոբյան

Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում

Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ

Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Գյումրիում բախվել է 5 մեքենա, հրդեհի վայր մեկնող հրշեջ «Կամազ»-ը կողաշրջվել է. կան զոհ և 4 վիրավոր

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հաշտության համաձայնություններով Հայաստանին է փոխանցվել 1 միլիոն 803 հազար դոլարին համարժեք դրամ. վարչապետ

Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. վնասվել են ավտոմեքենաներ, արևային պանելներ

Ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած տրանսպորտային միջոցի վարորդը կազատվի աշխատանքից

Մերձավանի աղմկոտ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ինչ է տեղի ունեցել, քանի անձ է ներգրավված

Խուդաթյանը, Պապոյանն ու այլք հանդիպում են ունեցել ՔՊ Կապանի տարածքային կառույցի անդամների հետ

Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Տրակտորի կցորդչի վրա մեծ քանակությամբ անասանկեր է այրվել

Շտապօգնության անձնակազմի վրա դանակով հարձակված տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեբուժարան

Թբիլիսիում մեկնարկած ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը

Մանուէլ Պետրոսյանը՝ Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Սա դասական քաղաքական կացինություն է. Չախոյանը՝ 80-ականների զենքերի հուսալիության շուրջ Քոչարյանի պնդման մասին

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Գիտե՞ն հեղինակները, որ իմպիչմենտը ձախողելու է, միանշանակ՝ այո. Հակոբյանը նշել է՝ ինչի համար է այն կազմակերպվել

Մեզ չի վիճակվել նորմալ ընդդիմություն ունենալ, նրանց գործողությունները նվեր են իշխանություններին. Մինասյան

Մոսկվան վրեժ է լուծում. Շահրամանյանն է ԼՂ նախկին ղեկավարությանը հանձնել Բաքվին ու եկել ՀՀ. Շիրինյան. տեսանյութ

Երևանում կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից շինարարն ընկել ու մահացել է

Փաշինյանը և Միխալն ամփոփել են քննարկումների արդյունքները և պատասխանել ԶԼՄ-ների հարցերին. ամբողջական

Հունվարից մինչ օրս քանի՞ քաղաքացի է ստացել սոցիալական կրեդիտ և որքա՞ն է գումարը. վարչապետը թվեր է հրապարակել