Երևան
12 °C
Հունիսին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է մոտ մեկ ամիս: ՀԺ-ն Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանի հետ խոսել է կուսակցության շանսերի ու մարզում տիրող նախընտրական մթնոլորտի մասին:
- Պարոն Խաչատրյան, սպասվող արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով մասնակցելու՞ եք :
- Այդ հարցը դեռ չի քննարկվել: Կան ընթացակարգեր, երբ-որ կլինի քննարկում ու որոշում, բոլորդ կիմանաք այդ մասին:
- Ինչպե՞ս եք գնահատում կուսակցության շանսերը Լոռու մարզում:
- Կուսակցության շանսերը շատ բարձր եմ գնահատում, եւ այս իմ խոսքերը հաստատելու համար դուք ինքներդ կարող եք շրջել մարզի համայնքներով, զրուցել բնակիչների հետ ու համզովել, որ մեր շանսերը բարձր են:
- Օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ որոշ ուժեր արդեն իսկ սկսել են պաշտոններ խոստանալ, ինչ-որ գործարքներ առաջարկել բնակչությանը, անուններ կնշե՞ք:
-Այո, նման տեղեկություններ կան, բայց թույլ տվեք դեռեւս անուններ չհնչեցնել: Նրանք իրենց սովորության համաձայն փորձում են մարդկանց պաշտոններ առաջարկել, գործարքների մեջ ներքաշել, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է եւ հիմա այդ մեթոդներով իրենք հաջողության չեն հասնի: Մենք թույլ չենք տա, ժողովուրդն էլ նման գործարքների չի գնա:
-Ինչ ասել է՝ ամեն ինչ վերահսկողության տակ է:
-Մենք տիրապետում ենք ինֆորմացիաներին, այստեղ անելիքներ ունեն նաեւ ուժային կառույցները, եւ երրորդ՝ մեր տեղեկություններով, մարդիկ կան, ովքեր անգամ թույլ չեն տալիս, որ այդ խոսակցությունները զարգացումներ ունենան:
- Ինչպե՞ս եք գնահատում մարզից ռեյտինգային կարգով ընտրված ձեր կուսակիցների այս տարիների աշխատանքը թե որպես կուսակից, թե որպես մարզի ղեկավար:
- Լավ եմ գնահատում, բայց վերջնական գնահատական տվողը դա ժողովուրդն է, եւ ես վստահ եմ, որ իմ գործընկերներն էլ կընդգրկվեն մեր համամասնական ցուցակում եւ իրենց գնահատականը ընտրությունների ժամանակ կտամ:
- Ըստ Ձեզ՝ ռեյտինգայինով, թե համամասնական ընտրակարգով էր ճիշտ կազմակերպել այս ընտրությունը:
- Երկուսն էլ ունեն դրական ու բացասական կողմերը, բայց նախկինում էլ, շատ քաղաքական ուժեր, նաեւ ներկայիս խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը հայտարարել են, որ ճիշտը համամասնական ցուցակն է, ու դա հաշվի առնելով, մեր քաղաքական թիմը գնաց ընդառաջ: Եւ երկրորդ՝ ժողովուրդը պետք է ընտրի ոչ թե անհատի, այլ քաղաքական ուժի:
- Նախորդ ընտրությունների ժամանակ դուք մարզում ամենաշատ ձայները հավաքեցիք: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ձեր ու ձեր շատ կուսակիցների՝ առավել ձայներ հավաքելու մեջ մեծ էր Նիկոլ Փաշինյանի դերը: Ինչ հույսեր ունեք այս ընտրություններից:
- Ես վստահ եմ՝ այսօր էլ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը շատ բարձր է, եւ մեզ շատ բարձր քվեներ կտան: Թող անհամեստ չթվա, բայց մենք նաեւ Երեւանում ու մարզերում ունենք այլ գործընկերներ, ովքեր տեղերում էլ ունեն մեծ հարգանք, ինչի արդյունքում էլ մեծ քվե կունենանք:
- Խոսակցություններ կան, որ իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառելու, ինչ կասեք մարզի մասով:
- Նման խոսակցություններ եղան նաեւ 2018թ-ի ընտրություններից առաջ, բայց բոլորս գիտենք, որ ոչ մի ռեսուրս չկիրառվեց, դրա կարիքը պարզապես չկար, հիմա էլ նույնպես դրա կարիքը չկա, տեղի է ունենալու ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ:
- 2018 թ-ից հետո Լոռիում մի շարք գործարաններ են փակվել, գործազրկությունն ու աղքատությունը մեծացել է, սա չի՞ անդրադառնա ընտրական պրոցեսների վրա:
- Այո, ինչ-որ տեղ նաեւ աշխատատեղեր են կրճատվել, բայց մասնավոր սեկտրում նաեւ աշխատատեղեր են բացվել: Կառավարությունը աշխատատեղ չի բացում, նա միջավայր է ստեղծում ներդրողների համար: Օրինակ՝ «Գլորիա» կարի ֆաբրիկան աշխատատեղեր է ավելացրել, նույնը՝ «Թեղուտ» ընկերությունը: Այս տարի նաեւ նախադեպը չունեցող սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնելու, որը նույնպես իր հերթին նոր աշխատատեղեր կստեղծի:
- Վերջերս հայտարարեցիք, որ որոշ մարդիկ ու ուժեր փորձել են հատել «կարմիր գիծը»:
-Այո, ասել եմ, եւ հաստատում եմ, հիմա նրանք ուզում են դարձի գալ, բայց այլեւս շատ ուժ է, ներում չի լինելու: Ավելացնելու բան դեռեւս չունեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը
Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է
Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել
Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի
Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները շարունակվում են 13 օր. Թրամփը առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին. ինչպես զգուշանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT