Վեդիում Արցախի հերոսի լուսանկարը հանել են Քոչարյանի գրքի գովազդը տեղադրելու համար. բնակիչները փորձել են պատռել այն

05/05/2021 schedule20:58

Վեդի քաղաքում այսօր լարված իրավիճակ է եղել: Քաղաքի փողոցներից մեկում Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի լուսանկարով վահանակը հանվել էր և նույն տեղում փակցվել Ռոբերտ Քոչարյանի գիրքը գովազդող պաստառը, ինչը  բուռն արձագանք էր ստացել քաղաքացիների շրջանում:

Արցախի հերոսի ընկերը՝ Արթուր Մարտիրոսյանը, ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթի նկարը հեռացնելուց հետո Վեդիի բնակիչները հավաքվել են ու ցանկացել պատռել Քոչարյանի պաստառը՝ պահանջելով որպեսզի հետ տեղադրել Արցախի հերոսի նկարը:

«Բայց Դավիթի հայրիկը չի թողել, ասել է՝ թող մնա, կգան քաղաքապետարանի աշխատակիցները կփոխեն: Բնակիչների բողոքից հետո նկարը փոխել են: Դավիթը մեր հերոսն է, բոլորիս հերոսն է, մեզ համար է իր արյունը թափել ու այսօր էլ իր ծննդյան օրն է: Եկեք քաղաքականությունը չխառնենք այս ամենի հետ»,-հավելեց զոհված փոխգնդապետի ընկերը:

Հարցին՝ քաղաքապետարանը տեղյա՞կ է եղել նկարների փոփոխման մասին, Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ քաղաքապետն ասել է, թե տեղյակ չեն եղել: Ճշտող հարցին՝ ինքը տեղյա՞կ է ովքեր են հանել լուսանկարը, Դավիթ Ղազարյանի ընկերը բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ Դավիթ Ղազարյանը զոհվել է 44 օրյա պատերազմի ժամանակ։ Փոխգնդապետն իրականացրել է կրակի վարում, հակառակորդին պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ, աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողների տարհանման գործում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից նրան հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում: «Ղազարյանը վարել է մարտը՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, նա իրականում հերոսություն է կատարել»,- նշել էր Հարությունյանը:

Փոխգնդապետը ծնվել է 1989 թվական մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Ավարտել է Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ 2006 թվականին ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն էլ ավարտել է 2010 թվականին լեյտենանտի կոչումով և ծառայության անցել Արցախում 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։

Ամուսնացած էր, երկու երեխաների հայր:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3860 դիտում

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ