Բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումն Արման Թաթոյանը կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր կամ վաղը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Կառավարության կողմից ընդունված որոշումը, որով փոփոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20:

Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։

Հիշեցնենք, որ ընդունված որոշումը վերաբերում է 12 հիմնադրամ բուհերից 3-ին (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարանն), իսկ մնացյալ 9-ի մասով՝ նախագիծը մնում է հանրային քննարկման փուլում:

«Պատահաբար մամուլից իմացանք, որ գրավոր ընթացակարգով, բոլորովին այլ նիստի շրջանակում ընդունվել է այս հարցը: Մասնագիտական շրջանակները դարձյալ մտահոգությունները են հայտնել, դրանք մտահոգիչ են այն առումով, որ, ի տարբերություն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի», Կառավարության այս որոշումն ավելի է վատթարացնում վիճակը: Ստացվում է, որ պետության կողմից նշանակվող անդամներն ավելի շատ են լինում, եթե  նախկինը 5/4 հարաբերակցությունն էր, այս դեպքում ստացվում է 13/7 հարաբերակցություն է»,- այսօր ԱԺ-ում ասաց Ա. Թաթոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՄԻՊ-ը ընդունված որոշման մասին եւ արդյո՞ք որոշումը հակասահմանադրական չէ եւ չի խախտում կրթության իրավունքը:

Արման Թաթոյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության այս նախաձեռնությունը ոչ հարգալից վերաբերմունք է երկու սահմանադրական ինստիտուտների՝ նախագահի և ՍԴ-ի հանդեպ, ավելին՝ նախագահը դիմել է  օրենքը վիճարկելու հարցով, որն ավելի բարձր ուժ ունեցող ակտ է, հիմա ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով հարցը կարգավորվում է:
«Կառավարությունը հրապարակային նշում է, որ խնդիր է առաջացել, խնդիրն են կարգավորում, բայց ես կարծում եմ՝ սա արհեստական առաջացած խնդիր է: Իմ հիմնավոր ենթադրությամբ, կառավարությունն ինքն առաջացրել է խնդիր, հիմա խնդիրը լուծում է բուհերի ինքնավարության հաշվին: Ես կարծում եմ՝ դա անթույլատրելի է:  Չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը չկատարելու հաշվին լուծել բուհի ինքնավարության հաշվին: Այժմ պատրաստում ենք դիմում, այսօր կամ վաղը կդիմենք ՍԴ՝ վիճարկելու կառավարության այս որոշումը»,- նշեց ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը մտահոգություն հայտնեց, որ դարձյալ հաշվի չի առնվել բուհերի եւ մասնագիտական շրջանակների կարծիքը, դրանից բացի տեղի է ունեցել փակ քննարկում, փակ ռեժիմով է ընդունվել:

«Այստեղ երկու խնդիր կա՝ բովանդակային խնդիր, բուհերի ինքնավարությունը խախտող խնդիր, որը, կարծում եմ, հակասահմանադրական է,  և ընթացակարգային կոպիտ խախտումներ: Կարծում եմ՝ այս երկուսն ազդում են  սահմանադրականության վրա, և այդ դրույթները հակասահմանադրական են»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Տարոն Սիմոնյանը՝ ի պատասխան Արման Թաթոյանի, ասաց, որ նրա կողմից ակնկալում էր ՍԴ դիմելու գործողությունը, ապա նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է այս որոշման մեջ երեք բուհ առանձնացվել՝ ենթադրելով, որ այդ ընտրությունը պայմանավորված է անձնական գործոններով, այսինքն՝ Կառավարությունը բուհերում անձերով պայմանավորված կառավարում է ուզում մտցնել:

Արման Թաթոյանը հավելեց, որ իր համար խնդրահարույց է այն հարցը, որ հոգաբարձուների խորհրդից Կառավարության  նշանակած բոլոր անդամները միանգամից, առանց պատճառի հրաժարական տվեցին եւ դրան անմիջապես հաջորդեց Կառավարության նախաձեռնությունը:

«Ինձ համար անթույլատրելի պրակտիկա է, ժողովրդավարական ու իրավական պետությանն անհարիր, որ նման կարևոր նախագծերն, արդեն շատ հաճախակի, ընդունվում են չզեկուցվող ընթացակարգով, փակ ռեժիմով, հանրային քննարկումներ չեն անցնում: Առավել եւս այս նախագծի հանրային քննարկման ավարտը e-draft.am կայքում մայիսի 14-ին էր, բայց մայիսի 4-ին ընդունվեց: Այսինքն՝ սա էլ էր խնդրահարույց: Ես այս ամբողջը ներկայացնելու եմ Սահմանադրական դատարան»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1590 դիտում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին