Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է կանխատեսվածից ավելի թույլ տեմպերով. Քթոյան

2020 թ. աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) վերջին 15 տարվա համար ամենավատ ցուցանիշն են արձանագրել: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) օրեր առաջ հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020-ի արդյունքներով աշխարհում ՕՈՒՆ նվազել է 38 տոկոսով՝ կազմելով 846 մլրդ դոլար: 

Այս ներդրումներից ամենաշատն արվել է Չինաստանում (212 մլրդ դոլար), հետո ԱՄՆ-ում (177 մլրդ դոլար): Ընդհանուր առմամբ՝ համաշխարհային տնտեսությունը 2020 թ. կորոնավիրուսի ճգնաժամից հետո դեռ  չի վերականգնվել:

ՀԺ-ն տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ զրուցել է համաշխարհային տնտեսության ներկա վիճակի եւ սպասումների մասին:

- Պարոն Քթոյան, 2020 թ. ճգնաժամից հետո ի՞նչ վիճակում է այս պահին համաշխարհային տնտեսությունը, կա՞ն երկրներ, որ արդեն վերականգնվել են:

- Վերականգնումը տեղի է ունենում սկզբնապես կանխատեսվածից ավելի թույլ տեմպերով, եւ փոքր թվով երկրներ կան, որոնց պարագայում կարելի է ասել, որ արդեն վերականգնվել են: Եթե գլոբալ տնտեսությունում էական մասնաբաժին ունեցող երկրների մեջ նայենք՝ թերեւս Չինաստանում տնտեսությունը շատ ոլորտներով հասել է նախաճգնաժամային մակարդակին: Երկրների մեծ մասում դեռեւս լիարժեք վերականգնում չկա:

- Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2020-ին նվազել են 38 տոկոսով, միայն կորոնավիրո՞ւսն է դրա պատճառը:

- Հիմնական պատճառը կորոնավիրուսն է: 2005 թվականից հետո առաջին անգամ գլոբալ մասշտաբով օտարերկրյա ուղղակի ներդրումները 1 տրլն դոլարից պակաս են կազմել: ՕՈՒՆ-ՀՆԱ հարաբերակցությունը առաջին անգամ 21-րդ դարում 1 տոկոսից ցածր է: Ըստ տարածաշրջանների առնվազն 25 տոկոս ՕՈՒՆ-ի անկում կա, տարածաշրջաններ կան, որ մինչեւ 45-50 տոկոս է անկումը:

- Ո՞ր երկրներն են դեռ գտնվում ծանր տնտեսական վիճակում:

- Եթե ըստ տարածաշրջանների նայենք՝ զարգացած երկրների վիճակն ավելի լավ է: Չնայած զարգացած երկրների անկումը շատ ավելի մեծ մասշտաբների էր 2020-ին, բայց զարգացման հետագծի առումով շատ ավելի մտահոգիչ է զարգացող տնտեսությունների ասպեկտը՝ մի քանի ուղղություններով: Զարգացած տնտեսություններում պատվաստումը շատ ավելի արագ տեմպերով է ընթանում, իսկ դա ճգնաժամի հաղթահարման գլխավոր պայմաններից մեկն է: Զարգացող տնտեսություններում պատվաստման միտումներն այդքան էլ գոհացուցիչ չեն, ի վերջո զարգացած երկրներում են ստեղծել պատվաստանյութերը, եւ նրանք այս առումով առավելություն ունեն:

Բացի այդ, զարգացած տնտեսություններում բյուջետային սահմանափակումները պակաս խիստ են եւ այնտեղ համավարակի պատճառով անխուսափելի սոցիալական ծախսեր կատարելու հնարավորություններն ավելի շատ էին: Դրա արդյունքում ներկայումս նրանք բյուջետային ճկունության ավելի մեծ պաշար ունեն եւ կարող են իրենց թույլ տալ տարբեր ուղղություններով խթանող միջոցառումներ իրականացնել: Իսկ զարգացող եւ անցումային տնտեսություններում այդպիսի հնարավորությունները շատ սահմանափակ են, քանի որ այդ երկրները համավարակին մոտեցան դեֆիցիտով:

Համավարակի առաջնային հետեւանքների հաղթահարման համար դեֆիցիտը ավելի մեծացավ, պարտքի մեծությունն ավելի մեծացավ եւ այդ պարտքային ճնշումն այսօր զարգացող տնտեսությունների կառավարություններին մեծ հնարավորություններ չի թողնում լրջագույն բարեփոխումներ կատարելու կամ իրենց նախընտրած ուղղություններում բյուջետային ծախսեր անելու համար: Այս տեսանկյունից Հայաստանը բացառություն չէ:

- Ճգնաժամից հետո տնտեսության ո՞ր ճյուղն է ամենաշատը շահել եւ ո՞ր ճյուղն է հիմնականում տուժել՝ բացի զբոսաշրջությունից:

- Զբոսաշրջությունն ըստ էության փնջային է այն առումով, որ տարբեր ճյուղերի համար կլանող դերակատարում ունի: Օրինակ՝ ավիափոխադրումների, տրանսպորտային ծառայությունների առումով լուրջ անկում կար, հանրային սննդի օբյեկտների մոտ լուրջ նվազում կար, կեցության կազմակերպման եւ մշակութային ծառայությունների առումով եւս անկում կար: Էական սահմանափակումներ արձանագրվեցին առեւտրի առումով եւ ավելի շատ երկարաժամկետ սպառման ծախսերի մասով որոշակի սպասումներ ձեւավորվեցին, ինչով պայմանավորված՝ մարդիկ կայացնում էին ծախսերը հետաձգելու որոշումներ, ի տարբերություն առաջին անհրաժեշտության ծախսերի:

Ինչ վերաբերում է շահած ուղղություններին, դրանք կապված են թվային տեխնոլոգիաների, կանաչ տնտեսության հետ: Հավանաբար դուք էլ եք տեղյակ, որ տարբեր վարկանիշային ցուցակներում էականորեն բարելավվում են այն ընկերությունների դիրքերը, որոնք նոր տեխնոլոգիական ապրանք են առաջարկում կամ թվային պլատֆորմներում ծառայություններ են մատուցում: Պատահական չէ, որ օրինակ՝ «Ամազոն»-ի հիմնադրի կարողությունը 200 մլրդ դոլարն արդեն գերազանցել է:

- Տնտեսության վերականգնման համար օրինակ՝  Հայաստանը տարբեր միջոցառումներ իրականացրեց, աշխարհի բոլոր երկրներն է՞լ էին նմանատիպ միջոցառումներ իրականացնում:

- Բոլոր երկրները  նման ծրագրեր են իրականացրել եւ այստեղ գլխավոր առանձնահատկությունը այդ ծրագրերին ուղղված ռեսուրսների ծավալի մեջ է՝ կախված նրանից, թե երկրներն ինչ բյուջետային հնարավորություններ են ունեցել: Ավելին ասեմ՝ համաշխարհային ֆինանսական կառույցներից ուղերձ կա, որ պետությունները շարունակեն սոցիալական բաղադրիչի ուժեղացմանը միտված տնտեսական քաղաքականությունը, որովհետեւ համավարակի հետեւանքները դեռ միջնաժամկետ հատվածում շարունակելու են իրենց զգացնել տալ: Բնակչության խոցելի խմբեր կան, որոնք շարունակելու են խոցելի մնալ եւ այս առումով ավելի խրախուսելի է դիտվում սոցիալական պետության հայեցակարգից բխող գործողությունների իրականացումը:

- Տարեվերջի համար կանխատեսումներ կա՞ն, համաշխարհային տնտեսությունը նախահամաճարակային ցուցանիշներին կհասնի՞:

- Համաշխարհային բանկը համաշխարհային տնտեսության համար 2021-ին կանխատեսում է 6 տոկոս աճ, բայց 2022-ի համար՝ 4.4 տոկոս: Այսինքն հաջորդ տարի աճի որոշակի դանդաղում կլինի: Համենայնդեպս անորոշությունները դեռ պահպանվում են եւ ոչ ոք հավաստի կանխատեսումներ չի անում, քանի որ համավարակը դեռ հաղթահարված չէ: Համավարակի հաղթահարման գլխավոր ուղղություն է համարվում պատվաստումները, բայց դրանք նույն տեմպով չեն ընթանում բոլոր երկրներում:

Եթե զարգացած երկրներում նույնիսկ բնակչության 90 տոկոսը պատվաստվի եւ համարեն, որ իրենք հաղթահարել են համավարակը, բայց զարգացող երկրներում մեծ թիվ կազմեն չպատվաստված քաղաքացիները՝ դա համավարակի կրկնվելու ռիսկ է պարունակում: Համավարակը կավարտվի, երբ զարգացող երկրներում պատվաստման պրոցեսը ավարտվի, իսկ դա դեռ դանդաղում է: Լավատեսական կանխատեսումներով 2022-ին հնարավոր կլինի հասցնել դա կատարել, եթե դա արվի, համաշխարհային տնտեսությունում մի իրավիճակ կլինի, իսկ եթե չարվի՝ բոլորովին այլ իրավիճակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2576 դիտում

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա