Երևան
12 °C
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն չի ընդունում իրեն վառելիք մատակարարող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները, պարտքը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունից:
«Հաշվապահորեն գոյություն ունի փոխադարձ հաշվարկման արձանագրություններ, բայց տվյալ ընկերությունը չի համաձայնում ստորագրել»,-ասաց «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչը՝ չցանկանալով հրապարակել անունը: Նա հավելեց, որ խոսքը 3 ամասվա ընթացքում կուտակված պարտքի մասին է:
Հիշեցնենք՝ այսօր այն երթուղիներում, որոնք սպասարկում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, քաղաքացիները չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք չունեն: Մատակարարող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը չի կատարում իր պարտավորությունները:
«Դուք ստուգե՞լ եք իրենց պահեստները: Այնտեղ վառելիք չկա՞ր»,- հարցադրում արեց «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ի ներկայացուցիչը՝ հավելելով՝ բոլորս էլ շատ լավ ենք հասկանում խոսքի ուժը: Վերջինս նաեւ նշեց, որ այսօր, օրվա երկրորդ կեսից հետո «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին արդեն վառելիք է մատակարարվել:
Հետաքրքրվեցինք, թե սկսել են մատակարարումը քանի որ ընկերությունը պարտավորվել է վճարել 75 միլիոն դրամը, թե այլ հանգամանքներ են դրդել դրան: «Դեռ այդ հարցի շուրջ քննարկում չի եղել»,- ասաց աշխատակիցը: Հարցին, թե իսկ հետագայում շարունակելո՞ւ են մատակարարումը, քանի որ ինչպես իրենք են վստահեցնում՝ երկրորդ կողմը չի կատարում ու չի ընդունում պայմանագրային պարտավորությունները: «Մենք մեր պարտավորությունները շարունակելու ենք կատարել: Այսօր մատակարարել ենք, վաղն էլ ենք մատակարարելու, բայց եթե բանակցությունների ընթացքով չգանք որոշակի համաձայնության, դիմելու ենք դատարան»,- փոխանցեց «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ երեկ վառլիք չէին մատակարարել (համենայնդեպս մեզ այդպես էին փոխանցել Երեւանի ավտոբուս ՓԲԸ-ից), աշխատակիցն ասաց. «Դա տեխնիկական խնդիր է: Առավոտյան, երբ մեքենան բարձվել, դուրս է եկել պահեստից, ճանապարհին փչացել էր: Մինչեւ այդ մեքենան վերադարձել է հետ, մնացած մեքենանաերը, որոնք այլ հիմնարկներում էին մատակարարման հետ են եկել, եղել է արդեն ժամը 10-ը»: Դիտարկմանը, թե իսկ ինչու այդ տեխնիկական խնդրի մասին հայտարարության մեջ ասված չէր, այլ միայն պարտավորությունների չկատարումն էր շեշտվում, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչ կրկին նույն հարցադրումն արեց. «Դուք վստա՞հ եք, որ իրենց պահեստները դատարկ են եղել»:
«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը սպասարկում է ինչպես Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը, այնպես էլ «Երեւանի աղբահանության» հիմնարկը, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունը, Երեւանի վարչական շրջանները եւ այլ հիմնարկ-ձեռնարկությունները, սակայն, ընկերության աշխատակցի վստահեցմամբ՝ վերոնշյալ խնդիրը միայն «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ է:
«Մեր հեղինակության վրա ազդեց այսօրվա կատարվածը: Մեր քաղաքականությունը միշտ եղել է հօգուտ մեր հաճախորդների, մեր քաղաքացիների: Ինքներդ տեսաք, թե ինչ գնային տարբերությամբ ենք իրենց մատակարարում: Հլը մոռանանք 2020 թվականի օգուտները, որոնք քաղաքապետարանին տվել ենք: Հիմա ստացվեց, թե մենք չարամտորեն խոչընդոտել ենք հանրային տրանսպորտի աշխատանքին: Եկեք նաեւ չբացառենք, որ սա կարող էր դիտավորությամբ կազմակերպված լինել»,-շեշտեց ընկերության ներկայացուցիչը:
Վերոնշյալի առնչությամբ «Հայկական ժամանակը» մեկնաբանություն խնդրեց «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ից, սակայն հայտնեցին, որ բոլոր հարցերով դիմենք Երեւանի քաղաքապետարան: Երեւանի քաղաքապետարանից էլ ասացին՝ դեռեւս մեկնաբանելու ոչինչ չունեն:
Ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի շահագործման բաժնի պետ Խաչիկ Մելոյանը հայտնել էր, որ վառելիք մատակարարող ընկերությունը նախապես չէր զգուշացրել նման խնդրի մասին: «Դեռ երեկվա համար էին խոստացել, որ վառելիք կտան, սակայն չեն մատակարարել»,- ասել էր նա:
Ավելի ուշ ի պատասխան «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ից ստացված տեղեկությունների՝ Վառելիք մատակարարող ընկերությունը «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն հայտարարություն էր տարածել, ու հայտնել, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության պարտքն իրենց նկատմամբ մայիսի 12-ի դրությամբ ավելի քան 75 մլն ՀՀ դրամ է:
«Եթե կարճ, ապա վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է։ Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չեն վճարում եւ չեն ընդունում պարտքերը, ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետեւել պայմանագրի տառին»,- մասնավորապես ասված էր հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT