Երևան
12 °C
Մեկնարկում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 4 դպրոցներում:
Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը: Նշյալ ուսհաստատությունը պատասխանատու է փորձնական ծրագրի իրականացման համար:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է, որ ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և գործնական ճանապարհով ստացած գիտելիքների ամրապնդմանը:
«ՆԶՊ-ի չափորոշչի վերանայման ընթացքում հաշվի են առնվել նաև այն լուրջ մարտահրավերները, որոնց մեր երկիրը բախվել է Արցախյան վերջին պատերազմից հետո: Այդ նպատակով խնդիր ենք դրել՝ բարձրացնելու ՆԶՊ առարկայի որակը՝ էապես շեշտադրելով գործնական հմտությունների զարգացումը: Նախ, վերանայվել է ընդհանուր թեմատիկ ծրագրային ներկայացվածությունը, և ներառվել են այն բաղադրիչները, որոնք արդիական են ու համապատասխանում են ժամանակակից խնդիրներին: Եվ երկրորդ՝ էապես շեշտադրվել է գործնական հատվածը. նախատեսվում է փորձարկել մարզառազմական ճամբարները, որոնք պարտադիր են լինելու 11-րդ դասարաններում սովորող աշակերտների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը քննարկվել է ՀՀ պաշտպանության ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ:
Փոխնախարարի խոսքով՝ այս տարի մարզառազմական ճամբարների ծրագիրը կփորձարկվի չորս դպրոցներում 100 աշակերտի համար: Դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մարզառազմական միջոցառումներին դրանց ակտիվ և հաջող մասնակցությունը: Այդ ուսհաստատություններն են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցները:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է փորձարկել տարբեր բաղադրիչներ, այդ թվում՝ վրանային ճամբարը, որպեսզի աշակերտներին հնարավորություն տրվի համապատասխան պայմաններում ստանալ անհրաժեշտ գործնական հմտություններ:
«Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում այդ 100 երեխայի համար, որպեսզի պատշաճ կազմակերպենք գործընթացը: Այդ տարիքի երեխաների հետ անցկացվող նմանատիպ միջոցառումների ընթացքում կարևոր են վերահսկողական մեխանիզմները. նախապատրաստական աշխատանքների կարիք կա թե՛ ծնողների և թե՛ երեխաների հետ: Ընդ որում՝ ծնողների համաձայնությունը պարտադիր է երեխաներին այդ գործընթացում ներգրավելու համար»,- շեշտել է փոխնախարարը և հավելել, որ առանց համատեղ աշխատանքի՝ ծրագիրը չի կարող հաջողել: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերոնշյալ դպրոցներին, որ համաձայնել են դառնալ փորձնական ծրագրի մաս՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված փորձառությունը կօգնի առավել մեծ ոգևորությամբ մասնակցել մյուս փուլերին: Նրա խոսքով՝ փորձարկման ծրագրի արդյունքում այն կլրամշակվի և կբարելավվի:
Նշենք, որ ճամբարի կառուցվածքը կձևավորվի ՀՀ զինված ուժերի գումարտակի կառուցվածքի նմանությամբ, որը ներառում է երեք վաշտ, յուրաքանչյուր վաշտում՝ երեք դասակ, յուրաքանչյուր դասակում՝ տասը կամ տասներկու սովորող: Ճամբարի ծրագիրը համարվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարը նախատեսվում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար: Ծրագրի տևողությունը 12 օր է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում
Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան
Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն
19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է
Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է
Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն
Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Մասիսում վագոն-տնակ է այրվել
Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT