Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

03/12/2024 schedule20:24

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հաագա այցի շրջանակներում դեկտեմբերի 3-ին հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Ստանալով կոալիցիայի բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը՝ Հայաստանը դարձել է կոալիցիայի 42-րդ անդամը։

Կոալիցիային անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով հարթակում Նիդերլանդների ընթացիկ նախագահությունը։

Այս կապակցությամբ նախարարները «X» հարթակում կատարել են գրառումներ։

օօ.jpeg (721 KB)

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր գրառման մեջ նշել է.

«Ուրախ եմ, որ Հայաստանը միացավ «Ազատություն առցանց կոալիցիային», որը հայտարարվեց Նիդերլանդների նախագահության ներքո Հաագայում արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ իմ հանդիպումից հետո։ Սա ևս մեկ հանգրվան է, որն արտացոլում է Հայաստանի հաստատակամ նվիրվածությունը հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցման առաջմղմանը՝ ներառյալ առցանց հարթակներում»:

Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Մենք ուրախ ենք, որ Հայաստանը մեր նախագահության ընթացքում միացավ «Ազատություն առցանց կոալիցիային»։ Սա արտացոլում է Հայաստանի ամուր հանձնառությունը՝ խթանելու և պաշտպանելու մարդու իրավունքներն առցանց տիրույթում: Ես ողջունում եմ Հայաստանի այս քայլը:»

Հայաստանի անդամակցության կապակցությամբ «Ազատություն առցանց կոալիցիայի» կողմից հրապարակված հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ վերջին տարիներին Հայաստանը ցուցաբերել է հանձնառություն՝ պաշտպանելու և խթանելու մարդու իրավունքները համացանցում, թե՛ ներպետական նախաձեռնություններով, թե՛ միջազգային տարբեր կազմակերպություններում ակտիվ մասնակցության և գործակցության միջոցով։

Առաջնորդվելով «Թվային փոխակերպման ռազմավարությամբ (2021-2025)»՝ Հայաստանն իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ միտված թափանցիկ և արդյունավետ թվային կառավարման զարգացմանը, թվային գրագիտության խթանմանը և քաղաքացիների համար նորարարական տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը։ Միաժամանակ, «Ժողովրդավարության գագաթաժողովի» հանդիպումներին ՀՀ ակտիվ մասնակցությունն ընդգծում է համաշխարհային մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցում հանձնառությունը։

Հաղորդագրության մեջ նաև վկայակոչվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղերձն առ այն, որ «ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները Հայաստանի և իր ժողովրդի համար բացարձակ արժեքներ են, և մեր օրերում, երբ մենք ականատես ենք լինում հիբրիդային սպառնալիքների և մարտահրավերների թվային տիրույթում, առանցքային նշանակություն ունի համախոհ գործընկերների ջանքերի միավորումը՝ միտված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը։»

Կոալիցիայի ամբողջական հաղորդագրությունը հասանելի է հետևյալ հղումով. https://freedomonlinecoalition.com/armenia-becomes-the-42nd-member-of-the-freedom-online-coalition/:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
396 դիտում

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, դա նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը

Մասիսում վագոն-տնակ է այրվել

Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են

ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն

Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը

ԱՄՆ-ն 74 հզր դոլար է հատկացրել Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման համար