ԱՄՆ-ն 74 հզր դոլար է հատկացրել Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման համար

03/12/2024 schedule19:00

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։

Ինչպես հայտնել են ԿԳՄՍՆ-ից, միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։
Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

4G3A2484.jpg (1.60 MB)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

«Դժվար է պատկերացնել մասնագիտական պատասխանատվության ու զգացական ազդեցության հատման առավել վառ օրինակ, քան գրավոր ժառանգության վերականգնման ոլորտն է: Մատենադարանի վերականգնման բաժինն ունի ավելի քան վեց տասնամյակի մասնագիտական փորձառություն. այն մշտապես համադրում է սեփական և միջազգային փորձը, ապահովում է վերականգնողների բնականոն սերնդափոխությունը՝ զուգահեռելով ավանդականն ու նորարարականը:

Այն հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի տեխնիկապես լավագույնս հագեցած օղակը, որը, գրավոր ժառանգության պահպանությանը զուգահեռ, կատարում է նաև Հայաստանի և սփյուռքի ձեռագրային հավաքածուների, ինչպես նաև գրադարանների և թանգարանների տարբեր նյութերի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,- ասել է նախարարը։

4G3A2503.jpg (1.03 MB)4G3A2465.jpg (1.60 MB)

Նա առանձնակի կարևորել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։

«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ համատեղ ձեռքբերված արդյունքները՝ առավել հասանելի հանրության համար»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74․000 ԱՄՆ դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»:

4G3A2551.jpg (1.13 MB)4G3A2558.jpg (1.19 MB)

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:

4G3A2475.jpg (1.07 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
479 դիտում

Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի շղթան ամբողջացնելն է. վարչապետ

Ներգաղթյալները կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են, ԱՄՆ դրոշը կտեղադրվի Մարսի վրա, կրկին կդառնանք հզոր. Թրամփ

Մշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը

Սյունիքում մի քանի տոննա կիվիով բարձված բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Ինչ նպատակ է հետապնդում Բաքուն շինծու դատավարություններով. ինչու է առանձնացվել Վարդանյանի գործը. տեսանյութ

Կարևոր է հարաբերությունների զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ. Կոստանյան

Համընդհանուր հայտարարագրի մասին. վարչապետը մանրամասնել է գործընթացի կարևորությունը. տեսանյութ

Սա կլինի Ամերիկայի ոսկե դարը. Թրամփը երդվեց և պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը. տեսանյութ

Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը. ովքեր են մասնակցում. տեսանյութ

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով. ինչպիսի կլիմայական անոմալիաներ են դիտվել Հայաստանում նախորդ տարի

Դոնալդ Թրամփն ու տիկինը ժամանել են Սպիտակ տուն. նրանց դիմավորել են Բայդենները. տեսանյութ

Եվս մեկ հրաժեշտի սելֆի. մենք սիրում ենք քեզ, Ամերիկա. Բայդենը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից

Հրդեհ Սյունիքում. կրակի տարածումը մոտակա անտառ և Ձորաստան գյուղ կանխվել է

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Նորմատիվներ սահմանեք, որ ամեն շենքի վրա չգրեն հիվանդանոց. Սուքիասյան. տեսանյութ

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. նա առաջադրված միակ թեկնածուն էր

Արմատական փոփոխություն է սպասվում, ՀՀ-ի քայլերը չեն տեղավորվում տխրահռչակ Լուկաշենկոյի մտքի մեջ. Խալաթյան

Սարերում գտած ինքնաձիգն ու փամփուշտները թաքցրել է գոմերից մեկում. 17-ամյա տղան ձերբակալվել է. տեսանյութ

Ջիբութիում ՀՀ նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Թեհրանում արձանագրվել է ՀՀ-Իրան համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը

Անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն. Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը

Չի հիմնավորվել, որ Օլեգ Գուսովը մահացել է «Ջերմուկ» հանքային ջրից, զրպարտություններ են. հայտարարություն

Երդմնակալությունից առաջ՝ ժամերգության. Թրամփը տիկնոջ հետ այցելել է Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Մի քանի տարածաշրջանում մերկասառույց է, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ բուք

Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայության ցեղասպանության շղթային․ Գաբրիելյանը՝ Բաքվի ջարդերի մասին

Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս

37 ծառայող ազատվել է աշխատանքից. 2024-ին ՆԳՆ-ում ծառայողական քննությունների 40 նյութ է քննարկվել

Մհեր Ախտոյանը նշանակվել է Մերձավան վարչական շրջանի ղեկավար

Մոսկվայում դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա. հանդիպում է ծրագրված Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ողջ տարածքով ներդրված է Պարեկային ոստիկանությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ում է տրվել ավտովթարի հետևանքով զոհված Մհեր Սահակյանի մանդատը

Երևանի քաղաքապետն արձակուրդում է

Ծեծկռտուք չի եղել, տարբեր կարծիք են ունեցել, խոսել են. Ղալումյանը՝ եղբոր և Հայկ Սարգսյանի միջև միջադեպի մասին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 20-ին

ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանին

ԿԸՀ-ն հաստատել է Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունների և նախընտրական քարոզչության օրերը

«Ինստագրամ»-ը ներկայացրել է CapCut-ին համարժեք հավելված