Երևան
12 °C
Արցախյան վերջին պատերազմից 6 ամիս անց հայաստանյան մեդիայում շարունակվում է ապատեղեկատվության տարածումը: Կեղծ լուրեր են տարածվում ամենատարբեր թեմաներով՝ սկսած սահմանային վիճակից, վերջացրած պաշտոնյաների վերաբերյալ տեղեկություններով: 1 ամսից Հայաստանում սպասվում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ, եւ սա ասես նոր առիթ է հասարակությանն ապակողմնորոշելու եւ մոլորեցնելու համար:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ այս պահին կուսակցությունների եւ գաղափարախոսությունների պայքար չկա եւ ավելի շատ հակաքարոզչություն է իրականացվում: «Բուն նախընտրական վիճակ չկա: Պատճառն այն չէ, որ բառիս բուն իմաստով նախընտրական վիճակ չկա, այլ, որ իմ կարծիքով՝ Հայաստանը վերջին 3 տարիներին նախընտրական վիճակում է: Այսինքն՝ ինչ հեղափոխություն է եղել, սկսած իշխանություններից, վերջացրած ընդդիմությունով՝ բոլորը նախընտրական շատ ակտիվ արշավ են վարում: Այնպես որ մեծ հաշվով լուրջ որակական փոփոխություն այդ առումով չկա: Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա՝ ռազմական, արտաքին քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ շատ դժվար է զատել ընդհանուր իրավիճակային տեղեկատվական հոսքերն ու նախընտրականը»:
- Պարոն Մարտիրոսյան, համաձա՞յն եք, որ մամուլը մեծ մասամբ շարունակում է կենտրոնացված մնալ քաղաքական ուժերի ձեռքերում:
- Կարծում եմ՝ այո եւ իրավիճակն ինձ թվում է ավելի է վատանալու՝ տնտեսական վատթարացման պատճառով: Փաստացի ֆինանսական ինքնուրույնություն ունենալը Հայաստանում շատ բարդ է: Աշխարհում գովազդային շուկայում կան հետաքրքիր լուծումներ, բայց Հայաստանում հեռու են մնում դրանից, քանի որ խմբագիրների համար ավելի հեշտ է ունենալ 1 քաղաքական հովանավոր, քան անընդհատ ջանք գործադրել ինչ-որ գումար աշխատելու եւ բիզնես մոդելներ ձեւավորելու վրա: Բացի այդ, հանրությունն էլ պատրաստ չէ օժանդակելու անկախ մամուլին վճարովի ծառայությունների դեպքում կամ ուղղակի ֆինանսական աջակցության ձեւով: Մեզ մոտ դա այդքան էլ ընդունված չէ:
- Այս պահին հասարակության վրա մեդիայի ազդեցությունը մե՞ծ է:
- Կարծում եմ, այո, բայց մեդիան շատ բազմազան է՝ «Տելեգրամ» ալիքներից սկսած, ֆեյսբուքյան էջերով, վիդեոբլոգերներով վերջացրած: Նաեւ առկա է մի սինդրոմ, որը պատերազմից հետո սկսեց զարգանալ. հասարակության բավականին մեծ զանգված պարզապես հոգնել է եւ դուրս է գալիս լրատվական հոսքերից, ու դա նաեւ զուգահեռ կարելի է տեսնել նախընտրական սոցիոլոգիական հետազոտություններում: Ակնհայտ է, որ բնակչության շատ մեծ տոկոսը պատրաստ չէ գնալ ընտրությունների, ինչը ոչ միայն մեդիահոգնածությունից է, այլեւ ընդհանուր իրավիճակից:
- Հիմնականում ո՞ր տիրույթն է օգտագործվում այս ընթացքում քարոզչության համար:
- Հետաքրքիրն այն է, որ այս անգամ ինչ-որ մի տիրույթ չի, այլ ընդհանուր շղթաներ են գործում: «Տելեգրամ»-ից գցում են «Ֆեյսբուք», հետո տանում լրատվականներ, հետո այնտեղից գնում է հեռուստաընկերություն կամ հակառակը: Այսինքն՝ բազմաժանր քարոզչություն է: Բացի այդ, յուրահատկությունը նաեւ այն է, որ ոչ միայն հայաստանյան տեղեկատվական դաշտն է հիմա փաստացի աշխատում ներքաղաքական ոլորտում, այլ նաեւ ռուսաստանյան, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները: Տխուր փաստ՝ ադրբեջանական տեղեկատվական հոսքերը եւս բավականին մեծ ներազդեցություն ունեն:
Ես ենթադրում եմ, որ քարոզչությունը մի քիչ դանդաղ է ակտիվանում մի պատճառով. կարծում եմ սահմանի լարվածությունը, որը կարող է վերածվել ռազմական գործողությունների, ռազմական դրության հայտարարման եւ ընտրությունների հետաձգման, դրդում է քաղաքական ուժերին ավելի սպասողական վիճակում մնալ, որպեսզի ժամանակից շուտ չսկսեն ռեսուրս ծախսել:
- Այս անգամ ի՞նչ մեթոդներ են կիրառվում քարոզչության համար. նորամուծություններ կա՞ն:
- Ամենատարօրինակ նորամուծությունը «Տիկ-Տոկ»-ի կիրառումն է: Ամենապարզ տարբերակը՝ քաղաքական գործիչների ելույթներից ինչ-որ հատվածներ են կտրում, երաժշտությունով տարածում են կամ օրինակ՝ ֆոնային երգի տակ այդ ելույթներից հատվածներ են դնում: Սա պարզապես օրինակ եմ բերում, որպեսզի պարզ լինի, որ բոլոր հնարավոր տարբերակները փորձում են օգտագործել:
- Հիմա ավելի շատ քարոզչությո՞ւն, թե՞ մնացածի դեմ հակաքարոզչություն է իրականացվում քաղաքական ուժերի կողմից:
- Ավելի շատ հակաքարոզչություն է աշխատում: Նաեւ դրական կերպարի ստեղծման հարց է դրվում, բայց շատ անձնավորված: Փաստացի կուսակցական պայքար դեռ չկա, գաղափարախոսությունների պայքար չկա եւ ավելի շատ անձերի պայքար է, ինչը միշտ էլ Հայաստանում եղել է, սակայն հիմա ամեն ինչ շատ բացահայտ է: Դա պարզ է նաեւ այն առումով, որ կազմված դաշինքները այնքան գաղափարախոսական տարաձայնություններ ունեն, որ պետք է աշխատեն կա՛մ ինչ-որ մեկի դեմ, կա՛մ ինչ-որ անձի առաջ տանեն:
- Պարոն Մարտիրոսյան, վերջին շրջանում դարձյալ շարունակվում են ապատեղեկատվական հոսքերը, սրանք ի՞նչ նպատակ ունեն. ներքաղաքակա՞ն են, թե՞ ավելի լուրջ հարցեր կան սրա տակ:
- Իրականում դրանք շատ տարբեր են: Կա ներքաղաքական միտումնավոր պայքար, կա ներթափանցում դրսից եւ կա ընդհանուր քաոսային իրավիճակ, երբ ինքնաբուխ տեղեկատվություն է ծնվում ու սկսվում արագ տարածվել ցանցում: Շատ դեպքերում տարանջատելն էլ է բարդ, որովհետեւ կարող է ինքնաբուխ սկսվի, հետո ներքաղաքականում հասկանան, որ լավ թեմա է եւ դրա մեջ մտնեն: Մեծ հաշվով այստեղ նաեւ որպես բացասական գործոն աշխատում է բնակչության մի հատվածի անվստահությունը պետական կառույցների հայտարարությունների հանդեպ: Բացի այդ մեր պետական կառույցները շատ կարեւոր դեպքերում մեկ-մեկ բավականին «փնթի» տեղեկատվական աշխատանք են տանում:
- Կարո՞ղ ենք ասել, որ հաճախ նաեւ մասնագիտական տեղեկատվական բաց է լինում փորձագետների քաղաքականացվածության պատճառով:
- Հայաստանում միշտ էլ փորձագետների սղություն է եղել գրեթե բոլոր ոլորտներում: Խնդիրն այն է, որ փորձագետները շատ արագ քաղաքականացվում են, կցվում են ինչ-որ քաղաքական ուժերի, իսկ հիմա նաեւ ընտրացուցակներում են հայտնվում, ինչն էլ ավելի սուղ է դարձնում ոլորտը:
- Կարծես բավականին մեծացել է նաեւ «Յութուբ»-ի դերը, այնտեղ տարածվող «ցնցող» վերնագրերով տեսանյութերը շատ դեպքերում հարյուր հազարավոր դիտումներ են ունենում: Այստեղ մեդիագրագիտության խնդիր ունե՞նք:
- Բնականաբար, մեդիագրագիտության խնդիր կա եւ նաեւ փորձագետների սղությունն է հարցը: Եթե դու չունես հայտնի վիդեոբլոգեր փորձագետներ «Յութուբ»-ում, այդ տեղը գրավում են ինչ-որ տարօրինակ ալիքներ, որոնք յուրահատուկ ոճի վերնագրերով տեսանյութեր են դնում: Այնպիսի փորձագիտական կարծիքի սով կա, որ երբ կամայական մարդը ինչ-որ վերլուծություններ է անում, թեկուզ հայհոյախառն, արագ դառնում է վերլուծաբան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT