Երևան
12 °C
Մի շարք քաղաքական ուժեր արդեն որոշում են կայացրել՝ մասնակցելու են հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Ինչպես արդեն հայտնել ենք ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն», «Եվրոպական», «Արդար Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները, ՀԱԿ-ը, ինչպես նաև ձևավորվում են նոր դաշինքներ: Այսպես Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը միավորվել են՝ ստեղծելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», ՀՀԿ-ն և «Հայրենիքը» ստեղծել են «Պատիվ ունեմ» դաշինքը, իսկ ՀՅԴ-ն ու նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները միավորվել են Ռոբերտ Քոչարյանի շուրջ:
Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած այս ուժերին դիտարկելով, կարող ենք կարծել՝ նոր ձեւավորվող խորհրդարանում կլինի 4 կամ 5 ուժ:
«Խորհրդարանում կտեսնենք «Քաղաքացիական պայմանագրին», «Բարգավաճ Հայաստանին», «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին եւ ՀԱԿ-ին»,- նկատեց սոցիոլոգը:
Պողոսյանի խոսքով՝ այս խորհրդարանում չենք տեսնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը.
«ԼՀԿ-ն միայնակ չի կարողանա հայտնվել խորհրդարանում: 2018-ին ԼՀԿ-ն հայտնվեց ԱԺ-ում ՔՊ-ի հետ միասին: Հասարակությունը որպես ընդդիմություն մեծ սպասելիքներ ուներ «Լուսավոր Հայաստանից», բայց նրանք իրենց ընտրողներին հիասթափեցրին: Իրենք այդպես էլ լուրջ ընդդիմություն չդարձան: ԼՀԿ-ին բոլորն ընկալում էին որպես «Իմ քայլ»-ի արբանյակ: Ինքնուրույն դիրքորոշում իրենք չունեն: ԲՀԿ-ն էլ ուժեղ ընդդիմություն չի եղել, իհարկե, բայց նրանք ունեն եւ մարդկային, եւ ֆինանսական ռեսուրսներ, ունեն մեծ քաղաքական փորձ, այդ իսկ պատճառով իրենց 10 տոկոսը միշտ կարողանում են հավաքել»:
Նկատառմանը, որ շատերը սպասում էին ՀՀԿ- Քոչարյան դաշինքին, ինչը տեղի չունեցավ, արդյոք դաշինքների այսպիսի դասավորվածությունը («Հայրենիք»-ՀՀԿ, եւ Քոչարյան- ՀՅԴ-Վերածնվող Հայաստան), ավելի ձեռնտու են Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, Պողոսյանը նշեց, որ ՀՀԿ-ն ու Քոչարյանը չէին կարող միանալ. «ՀՀԿ-ն ասոցացվում է նախկինների հետ, Քոչարյանի համար «Հայաստան» դաշինքով ընտրություններին մասնակցելը ճիշտ ընտրություն էր: Այսպես իր գործոնն ավելի է ընդգծվում, խորհրդարան անցնելու շանսերը մեծ են, քան ՀՀԿ-ի հետ»:
Սոցիոլոգի դիտարկմամբ՝ մեծամասնություն կազմելու համար պայքարը երկու ուժերի միջեւ է ընթանալու. «Հիմնական պայքարը լինելու է ՔՊ-ի եւ Քոչարյանի դաշինքի միջեւ: Այս անգամ ՔՊ-ն, սակայն, շանս չունի կրկնելու 2018-ի արդյունքները, կարող է հավաքել մինչեւ 35 տոկոս ձայն: Մեծամասնություն հնարավոր է դառնալ միայն արդեն խորհրդարանի ներսում դաշինքներ կազմելով, սակայն, կարծում եմ, այդ դաշինքները հեշտությամբ կկազմվեն, երկրորդ փուլի կարիք չի լինի»:
Խոսելով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս քաղաքական ուժերի մասին, Գեւորգ Պողոսյանն ասաց, որ մնացյալ ուժերը շանս չունեն ԱԺ-ում հայտնվելու.
«Քաղաքագետները մի խոսք ունեն, ասում են՝ Spoiler կուսակցություններ, դրանք այն կուսակցություններն են, որոնք գնում են ընտրություններին ուղղակի ձայներ վերցնելու համար»:
Դիտարկմանը, որ 2018-ի արտահերթ ընտրություններին մեծ էյֆորիա կար, հեղափոխությունը նոր էր եղել, սակայն ընտրությունների մասնակցության տոկոսը բավականին քիչ էր՝ 48, 63 տոկոս, եւ հարցին՝ այս ընտրություններին կտեսնենք քաղաքացիների մասնակցության ավելի ցա՞ծր, թե՞ բարձր մասնակցություն, սոցիոլոգը նշեց. «Իմ կարծիքով՝ այս ընտրություններին մասնակցության տոկոսն ավելի բարձր կլինի, քանի որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն այս անգամ շատ են, իսկ ամեն մեկն ունի ընտրողների զանգվածը, շահագրգռվածությունն ավելի մեծ է: Գտնում եմ՝ այս անգամ մասնակցությունը կկազմի 50-55 տոկոս: Անցած ընտրություններին, այո, էյֆորիան մեծ էր, շատերը չգնացին ընտրություններին, քանի որ գիտեին ելքն ինչպիսին է լինելու»:
Խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, Գեւորգ Պողոսյանն ասաց, որ հարցումները ցույց են տալիս՝ քաղաքացիները սպասում էին սրան.
«Քաղաքացիների մեծ մասը սպասում էին արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ տեսնում են նոր խորհրդարան ունենալու անհրաժեշտություն»:
Նկատենք՝ «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության կատարած հարցման տվյալների համաձայն՝ քաղաքացիների 58 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կա:
Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքով կուսակցությունների համար անցողիկ ընտրական շեմը 5 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 7:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT