Երևան
12 °C
Հայաստանը կորոնավիրուսի 3-րդ ալիքի նվազման փուլում է, սակայն ասել, որ հիվանդությունը հաղթահարված է կամ չենք սպասում նոր ալիքի, ճիշտ չէ: Ներկա պահին էլ դեռ հանրապետությունում գործող Քովիդ բաժանմունքները սպասարկում են պացիենտներին, կան ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ:
Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Այս պահին առաջնայինը երկրում պատվաստումային գործընթացի արագ ու սահուն կազմակերպումն է: Շիրակի մարզ կատարած այցի հիմնական նպատակն, ըստ նախարարի պաշտոնակատարի, հենց այդ գործընթացի մոնիտորինգը, տեղում դիտարկումն ու առկա հարցերի քննարկումն էր:
Թվերի այս պահի նվազումը ոսկե պատուհան է, որն, ըստ Ավանեսյանի, պետք է կարողանալ պահել՝ դրանց աճի փոխարեն անընդհատ նվազում գրանցելով, ինչը հնարավոր է միայն պատվաստման միջոցով:
«Անդրադառնալով Շիրակին, պիտի ասեմ, որ պարոն մազպետի գլխավորությամբ, մարզը բավական լավ ցուցանիշներ ունի, սա հիմնականում բուժաշխատողների հետ է կապված, նաև պատասխանատուների. երբ որ նրանք պատվաստվում են, արդեն մարդկանց մոտ վերաբերմունք է փոխվում»,- ասաց նա:
Հանրապետությունում փաստացի կատարված պատվաստումները քիչ են, թվերը գոհացուցիչ չեն, բայց տենդենցը դրական է գնահատվում: Ամեն օր, ըստ պատասխանատուի, ավելի շատ են պատվաստվում, և սա շատ կարևոր է: Այժմ քննարկվում է «կանաչ», «կարմիր» գոտիները դիտարկել պատվաստումային գործընթացի լույսի ներքո։ Եթե մենք էլ այս գործընթացը ավարտենք, հույս ունեմ, որ ճամփորդությունների մշտական «կանաչ» գոտում կլինենք և՛ մեր երկիր եկող, և՛ մեր երկրի քաղաքացիների համար:
Արդեն 20.000-ից ավելի պատվաստված քաղաքացի կա: Մինչ օրս հետպատվաստումային անբարենպաստ դեպք չի գրանցվել: «Այս հարցում գերուշադրություն կա»,- վստահեցրեց Ավանեսյանը:
«Ո՞ր պատվաստանյութն են նախընտրում» հարցին պատասխանելով՝ նախարարի պաշտոնակատարն ասաց. «Հիմնականում «Sputnik-V»-ն դե պահանջվածն է, սակայն վերջին շրջանում շեշտակի փոխվել է մարդկանց վերաբերմունքը նաև «AstraZeneca»-ի նկատմամբ: Չինական պատվաստանյութի նկատմամբ էլ կա նորմալ վերաբերմունք»: Ավանեսյանն ասաց՝ աշխատանքներ են տարվում մնացած տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ ևս: Բայց թե երբ դրանք կլինեն Հայաստանում, հստակ ժամկետ նշել չի կարող:
«Ամբողջ աշխարհն այս պահին պատվաստանյութի դեֆիցիտի մեջ է, երկրները մրցավազքի մեջ են: Ամենակարևորն այն է, որ մենք ունենք բավարար չափով պատվաստանյութ, որը համապատասխան է որակի, անվտանգության, արդյունավետության չափանիշներին, և մեր պատվաստումային գործընթացի համար որևէ խոչընդոտ չկա»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ առողջապահության նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև մարզի տարբեր բժշկական կենտրոններ։ Գյումրու Բեռլին թիվ 2 պոլիկլինիկայում Ավանեսյանը ծանոթացել է շենքային վատ պայմաններին։
Նախարարի պաշտոնակատարն ասաց՝ կարևորում է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացումը և քայլ առ քայլ խնդիրներին լուծում կտրվեն։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ ընդգծեց, որ ուժերի ներածին չափով ամեն ինչ արվելու է խնդիրների փուլային լուծման համար: Որպես ասվածի ապացույց, մատնանշվեց օրերս թիվ 2 պոլիկլինիկային նախարարության կողմից տրված թվային ռենտգեն նորագույն սարքավորումը:
«Ես այստեղ տեսա և նոր սարքը, և ռենտգեն հին սարքը, որը կարելի է ասել պատմական ցուցանմուշ կարող է ծառայել ցույց տալու համար, թե ժամանակին ինչով են ախտորոշել ու բուժել, բայց ոչ այսօր»,- կատակեց Ավանեսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտողները կտուգանվեն
Կոտայքում հատուկ օպերացիա է իրականացվել. բերման են ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորի որդին ևս մի քանի անձ
Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել. Մուրադյան
Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ՀՀ ԱԳՆ-ն ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայի հրդեհների հետևանքով տուժածներին
Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ պետք է, որպեսզի Արևմուտքում համոզվեն, որ ՀՀ-ն «բլեֆ էր» անում. Սաֆարյան
ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն. վարչապետը որոշում է ստորագրել
ՌԴ-ն մեզ շանտաժ է անելու, «միջազգային խուլիգան» Ալիևը իր ծառայությունն է առաջարկում Թրամփին. Դավիթ Ստեփանյան
Հունվարի 1-ից 7-ը հավաքագրվել է 90 մլն 990 հզր դրամ. Հայկ Կոստանյանը հրապարակել է 2024-ի նույն օրերի ցուցանիշը
Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Երիտասարդ ամուսինները փողոցի տարբեր հատվածներից Ամանորի զարդարանքի խաղալիքները գողացել, տուն են տարել
Քննարկվել են Երևանի օդի աղտոտվածությունը, առկա խնդիրներն ու լուծումները
Փրայմըրիզը հասել է Փարաքար. ովքեր են պայքարում համայնքապետի աթոռը ժամանակավոր ստանձնելու համար. տեսանյութ
Հրապարակվել են Լոս Անջելեսում բռնկված հրդեհների արբանյակային լուսանկարները
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է. Խուդաթյանն ընդունել է Գեգինատին
Քննչական կոմիտեի նախագահը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն Դիլիջանում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար
Եվրամիությանն անդամակցության որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
Արփա գետի ափին ուռենիներ են հատվել
Ընդգծվել է սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Գրոնոյին
8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. Մխիթար Հայրապետյան
Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. մոլեգնող հրդեհի՝ հայ արտիստների արձագանքները
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ որտեղ է այն և երբ է գործարկվելու
Կարևորվել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մագդալենա Գրոնոն
Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Որքանով է ցանկացել ինձ վնասել՝ թողնում եմ անորոշությանը. Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի մասին
Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին. քրեական գործը դատարանում է
Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի
Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ. տեսանյութ
«Գազպրոմ Արմենիա»-ի մոտ մեքենաներ են բախվել. «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. որ ծրագրերը կհամակարգի նա
Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկին»՝ ամրագրված սկզբունքներով. վարչապետն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին
37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կինը տեղափոխվել է հիվանդանոց
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. ինչու է ՔԿԾ պետի պաշտոնում Գալյանն առաջարկել նրա թեկնածությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT