Սկսած 1992 թ.-ից՝ ՀՀ-ի նկատմամբ որդեգրվել է կոմունիկացիաները փակելու քաղաքականություն. վարչապետի պաշտոնակատար

Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը մեր Կառավարության առաջնահերթություններից մեկն է: Կոմունիկացիաների բացումը ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան անհրաժեշտ է Հայաստանին: Այսօր Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սկսած 1992 թվականից՝ ՀՀ-ի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն, եւ այս փաստի բերումով մենք պետք է հասկանանք, որ կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է ՀՀ-ին»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ միջանցքային տրամաբանությամբ հարց կոմունիկացիաների կոնտեքստում չեն քննարկել, չեն քննարկում եւ չեն քննարկելու:

«Ուզում եմ նաեւ ընդգծել հետեւյալը. միջազգային հանրությունն ավելի ու ավելի ակտիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խոսում են Ղարաբաղի հարցի երկարատեւ քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: Սա կարեւոր է նրանով, որ կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է: Կարծում եմ՝ հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունն արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, եւ այն դեռ պետք է կարգավորվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:  

Նա ընդգծեց, որ Կառավարությունը քաղաքական կամք ունի՝ գնալու եւ կարգավորելու հարցը. «Ինչի՞ համար, որովհետեւ այս բոլոր դժվար, ցավոք, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է՝ երկարաժամկետ առումով պատերազմի բացառման եւ ՀՀ-ի ու հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա հեշտ գործ չէ, սա չափազանց դժվար գործ է, այստեղ պետք է քաղաքական կամք, այստեղ պետք է նաեւ հարվածներ վերցնելու ընդունակություն, այստեղ պետք է հանրության հետ բաց, ազնիվ, անկեղծ երկխոսություն, եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ չպետք է նաեւ իլյուզիաների տրվեն: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ սահմանը, եւ, իր ասած, այս երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ նրանք րոպե առաջ լքեն ՀՀ տարածքը:

«Ընդհանուր առմամբ, իդեալում մեր պատկերացումը հետեւյալն է. որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հիմա, առավել եւս՝ տվյալ տեղամասում, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն իրենց մշտական տեղակայման վայրեր, ու այդ հատվածներում, հետագայում՝ նաեւ ամբողջ սահմանին, սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ ծառայությունները, ինչի համար նրանք կոչված են»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իլյուզիաների պետք չէ տրվել, քանի որ այսպիսի լուծման գնալ հեշտ չի լինելու, որովհետեւ դա ունի բազմաթիվ բարդություններ, բայց իրենք այս ընթացքում անընդհատ դա առաջարկել են եւ շարունակում են առաջարկել:

«Դա այն լուծումն է, որն իսկապես նշան կլինի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության համար: Այսքանը որպես պարզաբանում վերջին օրերի գործընթացների վերաբերյալ: Կրկին ուզում եմ մեր հանրությանը կոչ անել չտրվել ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի սադրանքներին, եւ մենք հետեւողական աշխատում ենք եւ աշխատելու ենք՝ ՀՀ ազգային եւ պետական շահերը պաշտպանելու, Արցախի շահերը պաշտպանելու եւ իմ ձեւակերպած խնդիրների լուծմանը հասնելու համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1386 դիտում

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ

Ներողություն եմ խնդրում ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար, ձեր ծնողներն ամենալավն են. Հակոբյան

Կրակել են Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբ

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին

Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար

430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին

Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել

ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը

Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը

Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը

Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը

Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն

Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան

Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է

Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար

Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև

«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս

Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է

Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի

Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը

Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ

Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին

Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ

Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան

Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ