Առանց խորհրդարանի վավերացման՝ որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող ստորագրվել. ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր Կառավարության նիստում հայտարարած փաստաթղթի հնարավոր ստորագրման առնչությամբ:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մարուքյանն այդ կապակցությամբ ասաց. 

«Մենք հենց հիմա կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է ծառայելու արտահերթ նիստ գումարելու համար: Հայտարարության տեքստի բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է լինելու, որ ՀՀ Սահմանադրության եւ միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ քաղաքական, ռազմական, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող որեւէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում նշված փաստաթուղթը պետք է վավերացվի ՀՀ խորհրդարանում: Սա մեկ: Երկրորդը՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ, կարծում եմ, Կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որեւէ ընտրված այլ պաշտոնյա»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ սահմանների վերաբերյալ փաստաթուղթը վերաբերում է մարդու իրավունքներին:

Պատգամավորը տեղեկացրեց՝ ստորագրություններ հավաքելու եւ նիստը գումարելու հարցով քիչ առաջ զրուցել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

Հաշվի առնելով, որ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է, որ անպայման լինի շրջանառվող որեւէ փաստաթուղթ, Մարուքյանը տեղեկացրեց, որ այդ նախագիծը լինելու է հենց այն հայտարարությունը, որ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերի մասին օրենքով Փաշինյանի նշված փաստաթուղթը խորհրդարանի վավերացման ենթակա փաստաթուղթ է, չի կարող ստորագրվել առանց Սահմանադրական դատարան ուղարկվելու, խորհրդարանում վավերացվելու:

«Դա բացառելու համար նախաձեռնել ենք հայտարարությունը, որ ընդունենք»,- նշեց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց՝ սպասում էր, որ վարչապետի պաշտոնակատարը պետք է մանրամասն ներկայացնի այդ փաստաթղթի բովանդակությունը: Դիտարկմանը, որ Փաշինյանը Կառավարության նիստում ասել է, թե այդ փաստաթուղթը ՀՀ շահերին է համապատասխանում՝ Մարուքյանը պատասխանեց. «ՀՀ շահերի ընկալումները կարող են շատ տարբեր լինել մեզ համար, վարչապետի համար եւ այլ ուժերի համար: Հետեւաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա ՀՀ շահերից է բխում, թե չի բխում»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մեկ այլ դիտարկման, թե ցանկացած փաստաթուղթ «Իմ քայլը» կարող է վավերացնել, քանի որ մեծամասնություն է՝ Մարուքյանը պատասխանեց, որ մեծամասնություն լինելը չի նշանակում, որ ցանկացած փաստաթուղթ կարող է վավերացվել: «Ժողովրդի ճնշում կարող է լինել, չվավերացնեն»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին համացանցում տարածված տեղեկություններին, ասաց, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2113 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ