Երևան
12 °C
Մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը տնտեսվարողների վճարած անցումային գերավճարի մնացորդները պարզեցված կարգով կվերադարձվեն նրանց: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում նման որոշում ընդունեց:
Գերավճարը հարկ վճարողի կողմից իր պարտավորություններից ավելի վճարված գումարներն են, որոնք հաշվեգրվել են բյուջե:
Հարցը զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ առանց հարկ վճարողի դիմումի այդ գումարները նրանց կվերադարձվեն:
«Վերացել են այն ռիսկերը, երբ կարող է անցումային գերավճարի մնացորդը ավելացվել կամ պակասեցվել, դրա համար հիմա է արվում այս փոփոխությունը: Ըստ ՊԵԿ-ում վարվող անձնական հաշվառումների՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ անցումային գերավճարը կազմել է 125 մլրդ դրամ, որը վերադարձվել կամ մարվել է հարկային պարտավորությունների հաշվին: Այս պահին մնացորդը գործող հարկ վճարողների առումով կազմել է 4 մլրդ 549.3 մլն դրամ, եւ դա վերաբերում է 35.935 հարկ վճարողի, որոնց մասով այս փոփոխությունից հետո այդ գումարն ավտոմատ կփոխանցվի նրանց հաշվին: Նշված հարկ վճարողները ազատ են՝ տնօրինելու իրենց գումարները»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք նշաձող են դրել Կառավարության ունեցած պարտքերը զրոյացնելու եւ արձանագրել են, որ դեռ 4 մլրդ 549.3 մլրդ պարտք կա:
«Սա, ըստ էության, Կառավարության պարտքերի մարման ուղղությամբ վերջին քայլն է, որը մենք պետք է անենք։ Մենք սրանով Կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ զրոյացնում ենք։ Իհարկե, չհաշված այն մի ամսվա ցիկլը, որն արդեն օրենսդրությամբ, ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գծով մեկ ամսվա ընթացքում պետք է վերադարձվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա շատ կարեւոր որոշում է:
Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ կլինեն հարկ վճարողներ, որոնք չեն էլ պատկերացնում, որ գերավճարներ ունեն, իրենք պատրաստվում են որոշման ուժի մեջ մտնելուց հետո հրապարակել այդ տնտեսվարողների ցանկը, որպեսզի մարդիկ իրազեկվեն՝ գերավճար ունեն, թե չէ:
«Մեր տնտեսվարողներին խորհուրդ ենք տալիս առաջիկա օրերին ստուգել իրենց հաշվեհամարները, որովհետեւ մեծ հավանականություն կա, որ իրենց հաշվեհամարներին կհայտնվեն գումարներ, որոնց իրենք չէին սպասում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT