Երևան
12 °C
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը:
Գործով ամբաստանյալի աթոռին է երեխայի 20-ամյա մայրը:
Այսօրվա նիստին հրապարակվեցին գործով վկաների ինչպես դատաքննության, այնպես էլ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Մեղադրող դատախազ Արտյոմ Ավետիսյանը ընթերցեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը: «Ցուցմունքներից ակնհայտ է, որ մայրը սպանել է իր մակահասակ, անօգնական դստերը՝ ոտնձգություն է կատարել իր երեխայի կյանքի նկատմամբ՝ առանց խղճի խայթ զգալու: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երեխային աղբամանի մեջ դնելուց հետո, լսվել է լացի ձայնը, սակայն, նույնիսկ դա հետ չի պահել վերջինիս այդ հանցավոր արարքը կատարելուց: Ավելին, անտեսելով դա, հեռացել է՝ ինչը դուրս է մարդկային բանականությունից:
Ըստ մեղադրողի ճառի՝ Անի Մինասյանը, նախաքննության ընթացքում, իր կողմից կատարած առանձնակի ծանր հանցագործությունը արդարացնելու համար նշել է, որ այդ քայլը կատարել է, քանի որ ունեցել է ֆինանսական խնդիրներ և չի կարողացել երեխային պատշաճ խնամել»,-նշեց դատախազը: «Անի Մինասյանը՝ մայր լինելով, երեխայի նկատմամբ չի դրսևորել գորովանք, կարեկցանք, այլ փորձել է իր խնդիրները լուծել երեխային սպանելով: ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), նախատեսվող արարաքը նույն օրենսգրքի 19 հոդվածի համաձայն համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, որի համար, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 8-ից 15 տարի ժամկետով:
Դատախազի խոսքով՝ Անի Մինասյանի դեպքում, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները բացակայում են. Վերջինս՝ թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում կատարվածի համար զղջալու գեթ մեկ նշույլ անգամ չի արտաբերել, իսկ որպես ծանրացնող հանգամանք կարելի է մատնանշել, որ վերջինս հանցանք է կատարել մանկահասակ երեխայի նկատմամբ, ով գտնվել է անպաշտպան և անօգնական վիճակում»,- հավելեց մեղադրողը:
Այսպիսով դատախազ Արտյոմ Ավետիսյանը դատարանին խնդրեց 20-ամյա Անի Մինասյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով սպանության համար:
Պաշտպանական կողմը ճառի համար ժամանակ խնդրեց։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 23-ին:
Հիշեցնենք, որ մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել էր 2019 թվականի օգոստոսի 31-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 23:30-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, 20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT