Երևան
12 °C
Հայաստանը բնակչության ֆինանսական ունակությունների առումով միջին մակարդակ ունեցող երկրների խմբում է:
2019 թվականին անցկացված «Ֆինանսական ունակությունների գնահատում» հարցումը պարզել է, որ Հայաստանում շատերը չունեն անձնական և ընտանեկան ֆինանսների արդյունավետ կառավարման գիտելիքներ և հմտություններ, իսկ ոմանք՝ պատասխանատու վերաբերմունք և վարքագիծ:
Կենտրոնական բանկի մշակած ֆինանսական կրթության ազգային ծրագրի շրջանակում 2021-2025 թթ. տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների, գյուղաբնակների, աշխատողների, միգրանտների և լայն հանրության համար։ Ծրագրի շրջանակներում նրանք կիմանան՝ ինչպես անձնական և ընտանեկան բյուջեն արդյունավետ կառավարեն, կատարեն խնայողություններ, արդյունավետ կառավարեն վարկերը և պարտքերը, անվտանգ օգտվեն ֆինանսական գործիքներից (այդ թվում՝ խուսափեն ֆինանսական զեղծարարություններից և խարդախություններից):
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է դեռեւս 2014 թվականից: Դասընթացների արդյունքում Հայաստանի ֆինանսական ունակությունների ինդեքսում նկատվել է ցուցանիշի որոշակի բարելավում (2014 թ.՝ 44.5%, 2019 թ.՝ 46.8%):
ԿԳՄՍՆ և ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում 2021 թվականի մայիսի դրությամբ վերապատրաստվել է 7,001 ուսուցիչ, ֆինանսական կրթությունն իրականացվել է 1021 դպրոցում. ընդհանուր առմամբ, շուրջ 330,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն` ընդգրկելով հանրակրթական բոլոր դպրոցների շուրջ 75%-ը։ Մինչև 2023 թթ. նախատեսվում է ծրագիրն իրականացնել հանրապետության բոլոր դպրոցներում:
Նշենք, որ վերապատրաստված ուսուցիչները ֆինանսական գրագիտության թեմաները ներառում են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»:
«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը իրականացվում է տարին մեկ անգամ՝ 3+2 ֆորմատով. օգոստոս ամսին եռօրյա դասընթացների միջոցով ուսուցիչներին տրվում են տեսական գիտելիքներ, իսկ արդեն աշնանային արձակուրդի ժամանակ երկօրյա դասընթացի շրջանակում նրանք քննարկում են պրակտիկ հարցեր:
Ֆինանսական կրթության ազգային ծրագրի շրջանակում վերապատրաստված Ակունքի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Սիմոնյանը, ով նաև «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի մաթեմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացավարն է, մեզ հետ զրույցում նշեց, որ վերապատրաստումների արդյունքում ուսուցիչներն իսկապես ձեռք են բերում ֆինանսական գրագիտության մեծ պաշար, և ստացած գիտելիքներն էլ դասերի շրջանակում փոխանցում են աշակերտներին:
«Մենք մեր դասերի ժամանակ տվյալ դասի թեմային համապատասխան ֆինանսական կրթության սահուն, ներդաշնակ ինտեգրում ենք անում: Արդյունքում՝ տարրական դպրոցների աշակերտները սովորում են անձնական ֆինանսները կառավարելու ունակություններ՝ անջատել սենյակի լույսը, երբ այն այլեւս պետք չէ, մտածել, թե ինչպես է ձեռք բերվել բուֆետի համար իրենց տրված գումարը։
6-րդ դասարանում, երբ ուսումնասիրում ենք տոկոս թեման, այնպիսի խնդիրներ կարող ենք դիտարկել, որոնք իրենց մեջ կրում են ֆինանսական համատեքստ, օրինակ՝ զեղչերի ճկուն համակարգի վերաբերյալ և այլն: Այդ ընթացքում մենք ոչ միայն ուղղակի ֆինանսական համատեքստով խնդիր ենք տալիս, այլ այդ խնդիրները կարող են պարունակել ֆինանսական գրագիտության բաղադրիչներ, օրինակ՝ սովորողը կարող է իմանալ, որ եթե ամսական մարումների չափը գերազանցում է եկամուտների 30 տոկոսը, ապա՝ ըստ համաշխարհային ընդունված կարծիքի՝ դա այդքան էլ լավ չէ, դրանից կյանքի որակը տուժում է:
Ուսուցչուհին նշեց նաև, որ ավելի բարձր դասարաններում հարկերի դերի ու կարևորության մասին են խոսում.
«Երեխաները սկզբում նույնիսկ քննադատում են, թե ինչու են մեծ հարկեր վճարում մարդիկ. Նրանց մոտ զարմանք, երբեմն վրդովմունք կա՝ ինչու ես պետք է իմ աշխատավարձից հարկ վճարեմ: Երբ երեխաների ուշադրությունը սևեռում ես հստակ թիրախավորված թեմաների վրա, օրինակ՝ պետությունը անվճար կրթություն է ապահովում, հոգում է բանակի, սոցիալապես անապահով ընտանիքների, մեծահասակների կարիքները և այլն, նրանց վերաբերմունքը փոխվում է անմիջապես, եւ նրանք հասկանում են, որ հարկեր վճարելը շատ կարևոր է»,- ասաց Գայանե Սիմոնյանը, ապա հավելեց, որ դասերի ժամանակ ֆինանսական կրթության ինտեգրումը նպաստում է նրան, որ նույնիսկ պասիվ աշակերտներն են սկսում ակտիվ մասնակցել դասերին. կարծիք են հայտնում կամ իրենց կարծիքի օգտին փատարկներ բերում»,- նշեց Գայանե Սիմոնյանը:
Մաթեմատիկայի ուսուցչուհին ասաց նաև, որ քիչ չեն դեպքերը, որ երեխաները դասարանում քննարկածը խորհուրդ են տվել ծնողներին:
«Օրինակ՝ շատ քչերը գիտեն, որ եթե դու վարկ ես վերցրել, սակայն պայմանագրում այնպիսի պայմաններ կան, որոնք քեզ հարմար չեն, կարող ես 7 օրվա ընթացքում հրաժարվել պայմանագրից՝ առանց որեւէ տույժ-տուգանք կրելու: Սա շատ կարևոր գիտելիք է, որը նույնիսկ ուսուցիչներս չգիտեինք: Այդ գիտելիքները հնարավորություն են տալիս, որ ապագայում ֆինանսապես ավելի գրագետ հասարակություն ունենանք, որոնք նաև կարողանան ցանկացած իրավիճակում իրենց ֆինանսների վերաբերյալ պատասխանատու որոշումներ կայացնել»:
Գայանե Սիմոնյանն ընդգծում է, որ ֆինանսական կրթության մեջ կարևոր սկզբունք է չվնասելը առարկային, այլ ընդհակառակը՝ ֆինանսական բաղադրիչի ինտեգրումը այնպիսին պետք է լինի, որ օգնի նաև առարկան յուրացնելուն:
«Նաև մի շատ կարևոր սկզբունք կա, որ մենք՝ ուսուցիչներս, պետք է զերծ մնանք ֆինանսական խորհրդատուի դերը ստանձնելուց, մենք պարզապես աշխատում ենք բարձրացնել նրանց ֆինանսական գրագիտությունը, իսկ որոշումները պետք է կայացնեն սովորողները»,- ասաց նա:
Նշենք, որ երկօրյա դասընթացներ իրականացվել եւ իրականացվելու են նաեւ գյուղական համայնքներում, քանի որ ըստ ֆինանսական ունակությունների գնահատման՝ գյուղաբնակ բազմաթիվ անձինք սեփական ֆինանսների կառավարման հարցում բախվում են լրացուցիչ մարտահրավերների՝ պայմանավորված իրենց եկամուտների սեզոնային բնույթով և միջոցները պլանավորելու ու տնտեսելու անհրաժեշտությամբ՝ ծախսերը նվազեցնելու և հաջորդ գյուղատնտեսական սեզոնի համար ներդրումներ կատարելու նպատակով (սերմացուի, պարարտանյութերի ձեռքբերում և այլն):
Ծրագրի մասնակից, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Նարինե Քոչարյանը մեզ հետ զրույցում նախևառաջ կարևորեց վարկային գործարքների մասին ստացած գիտելիքները: Ինչ վերաբերում է խնայողություններ կատարելուն, բնակչուհին անկեղծացավ, որ իրենք շատ լավ պատկերացնում են խնայողությունների անհրաժեշտությունը, սակայն այս բարդ ժամանակահատվածում չեն կարողանում մեծ խնայողություններ կատարել:
«Հիմա բարդ ժամանակաշրջանում ենք ապրում: Պիտի լինի, որ եղածից խնայես, չնայած չնչին բանից էլ կարելի է խնայել, բայց մեր պայմաններն այնպիսին են, որ մի քիչ դժվար է խնայելը: Հույս ունենք, որ մեր պայմանները այնքան կբարելավվեն, որ առօրյայում բոլորս կկիրառենք նախկինում անցածը»,- նշեց նա:
Նարինե Քոչարյանը հավելեց նաև, որ դասվար է, և ստացած գիտելիքները փոխանցում է աշակերտներին:
«Քանի որ մեր երեխաները գյուղական բնակավայրից են, իրենք ծնողներին օգնում են բնամթերք վաճառելու ժամանակ, իրենց մասնակցություն են ունենում այդ աշխատանքներին: Ուստի ֆինանսական կրթությունը դասերի ժամանակ կապում ենք առօրյայի հետ, և երեխաները ավելի դյուրին են յուրացնում ֆինանսական գիտելիքները: Առավելապես ես և շրջակա աշխարհը, մաթեմատիկա առարկաների ժամերին տարատեսակ խաղային մեթոդներով կամ խմբակային աշխատանքների ժամանակ ենք խոսում ֆինանսական գրագիտության մասին»,- ասաց նա:
Հավելենք, որ ընտանեկան ֆինանսների կառավարման դասընթացներ կանցկացվեն նաև ընտանիքներին և հատկապես խոցելի ընտանիքներին աջակցության ցուցաբերելու համար: Մատուցվող ֆինանսական կրթությունը հիմնականում կունենա խաղային և ինտերակտիվ բնույթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ
Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է
Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ
ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար
Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան
Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը
Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան
Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին
ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT