Երևան
12 °C
Երեւանի «Քվանտ» վարժարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) ԱՄՆ Միջազգային գիտատեխնիկական փառատոնում Embedded systems («Ներկառուցված համակարգեր») անվանակարգում զբաղեցրել են 4-րդ մրցանակային տեղը: «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի և գազերի տարբերակումը») հետազոտական նախագծի համար տղաները ստացել են 500 դոլար մրցանակային գումար:
Նշենք, որ Միջազգային գիտատեխնիկական փառատոնին 50 երկրից մասնակցել է մոտ 1300 մասնակից. նույն անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնությունը:
ԱՄՆ-ում կայացած փառատոնին ի սկզբանե մասնակցելու հնարավորություն էին ստացել 2021 թ. ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում առավելագույն միավոր ստացած 2 հետազոտական խմբերը՝ «Քվանտ» վարժարանի և 118 ավագ դպրոցի սաները: Վերջիններս (Աննա Թորոսյան, Անի Գեղամյան և Աննա Ղազարյան) ներկայացրել են իրենց «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտական նախագիծը ISEF-ի շրջանակներում, սակայն մրցանակային որեւէ հորիզոնական չեն գրավել:
Նշենք նաև, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը անդամակցում է Միջազգային գիտատեխնիկական փառատոնին 2019 թվականի վերջից, սակայն 2020 թ. կորոնավիրուսային հիվանդության սահմանափակումների պատճառով անհնար է դարձել Փառատոնի իրականացումը Հայաստանում: Այսպիսով, սա հայ աշակերտների առաջին մասնակցությունն է 100 տարվա պատմություն ունեցող միջազգային հեղինակավոր փառատոնին:
Միջազգային փառատոնին մասնակցելուց առաջ «Արհեստական քիթ» հետազոտական նախագծի ղեկավար Գրիգոր Աղաբաբյանը, մեզ հետ զրույցում մանրամասնելով «Քվանտ» թիմի հեղինակած ծրագիրը, նշել էր, որ սարքը նեյրոնային ցանցերի միջոցով տարբերակում է 6 հոտ՝ նարնջի կեղեւի, սպիրտի եւ այլնի:
Փառատոնից հետո Գրիգոր Աղաբաբյանը նշեց, որ թեպետ սարքը մրցույթին ներկայացվել է 6 հոտերի տարբերակմամբ, սակայն առաջիկայում նախատեսվում են նոր սենսորներ տեղադրել, որը կմեծացնի հոտերի տարբերակման հնարավորությունը:
«Սարքավորման մեջ սկզբունքային փոփոխություններ չեն կատարվել, որոշակի բարելավումներ արվել են, իհարկե, սակայն սարքը փառատոնին ներկայացվել է 6 հոտերի տարբերակմամբ: Բայց պետք է նշեմ, որ մեր սարքը ունիվերսալ է նրանով, որ կարող ենք հոտերի որոշակի խումբ վերցնել, ենթադրենք, օրինակ, ցիտրուսներ եւ սովորեցնենք, որ սարքը կարողանա տարբերել նաեւ ցիտրուսները: Ընդամենը արհեստական բանականությանը սովորեցնելու հարցն է, ուրիշ ոչինչ: Մենք նոր սենսորներ էինք պատվիրել, ստացել ենք արդեն, հիմա պետք է նորից քանդենք, շատացնենք սենսորները, եւ, ըստ էության, սարքը կարող է ավելի բազմազան հոտեր տարբերակել»,- ասաց նա:
«Արհեստական քիթ» հետազոտական նախագծի ղեկավարը նշեց նաև, որ տղաների հետ միասին որոշել են մրցանակային գումարը ներդնել՝ սարքի հեղինակային իրավունքները ԱՄՆ-ում գրանցելու համար:
«Գումարը պետք է ներդնենք մեր սարքի հեղինակային իրավունքները ԱՄՆ-ում գրանցելու համար: Մինչև հիմա մենք խուսափում էինք սարքի մասին լիարժեք մանրամասներ ներկայացնելուց, սակայն արդեն բաց տեքստերով կարող ենք հրապարակել սարքի ամբողջ կառուցվածքը: Գրանցումը հնարավորություն կտա, որ մեր սարքը հեղինակային իրավունքներով պաշտպանված լինի, որից հետո մենք կարող ենք գրանտային տարբեր ծրագրերի դիմել»:
Գրիգոր Աղաբաբյանը նշեց նաեւ, որ Հայաստանում արդեն որոշակի արձագանքներ ունեցել է իրենց հեղինակային նախագիծը, ընդհուպ Ֆիզիոլոգիայի ինստիտուտից համագործակցության առաջարկ են ստացել:
Նախագծի ղեկավարն անկեղծանում է, որ միջազգային փառատոնից ավելի մեծ արդյունքներ էին սպասում, սակայն գրանցված արդյունքները եւս լավ են համարում, հատկապես եթե հաշվի առնենք հայաստանյան դպրոցների լաբորատոր պայմանների և նյութատեխնիկական բազայի հնարավորությունները.
«Մենք ավելի մեծ արդյունքների կարող էինք հավակնել. պարզապես եթե մի փոքր իրատեսական ենք նայում, ապա ունեցած արդյունքը եւս գնահատում ենք, քանի որ անպայմանորեն պետք է հաշվի առնել՝ ինչ գործիքակազմով ենք աշխատել, ինչ դպրոցական լաբորատոր պայմաններում և այլն: Նյութատեխնիկական բազայի առումով բավականին մեծ տարբերություն կա արտասահմանյան դպրոցների և մեր դպրոցների միջև: Եթե մենք էլ ավելի լավ նյութատեխնիկական բազա ունենայինք, մենք ավելի լավ արդյունքներ կգրանցեինք: Թեպետ մեր դպրոցում հիմա մենք լրիվ նոր գիտական լաբորատորիա ենք պատրաստում, որ երեխաները միջազգային այսօրվա չափանիշներին համապատասխան սարքավորումներով հետազոտություններ կատարելու հնարավորություն ունենան»,- ասաց նա:
Նախագծի ղեկավարի խոսքով՝ չնայած տղաները բազում մրցանակներ ունեն, այնուամենայնիվ, նրանք արդյունքներից եւս ոգևորված են, որովհետև իրենց առաջին գիտական-հետազոտական աշխատանքն էր: Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում հավաքած գիտելիքները նրանց անպայման օգնելու են իրենց հետագա կրթության մեջ, իսկ աշակերտների հետ կապն էլ շարունակական է լինելու:
Հավելենք, որ 12-րդ դասարանցի երեք տղաները իրենց ուսումը անվճար շարունակելու են արտասահմանում. Դավիթ Գյուլամիրյանը ընդունվել է Քեմբրիջի համալսարան, այնտեղ ստանալու է ինժեներիա մասնագիտություն, Ռոբերտ Սիմոնյանը ուսումը շարունակելու է Մոսկվայում՝ ինֆորմացիոն անվտանգություն մասնագիտությամբ, իսկ Կարեն Ալեքսանյանը՝ ուսումը կշարունակի Չինաստանում՝ համակարգչային գիտություններ մասնագիտությամբ:
Երեք տղաներն էլ վստահեցնում են՝ ուսումը ավարտելուց հետո անպայման վերադառնալու են հայրենիք եւ ստացած գիտելիքները ծառայեցնելու ի շահ մեր երկրի, ի նպաստ կրթության եւ գիտության զարգացման։
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT