Ենթադրում եմ՝ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան

26/05/2021 schedule18:02

Մինչ այժմ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է Հայաստանի տարածքից հետ քաշի. այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ընդգծեց՝ աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան ներկայացնելով սահմանին իրավիճակը ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներթափանցելուց հետո՝ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր եւ, ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը: Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ սա էր պատճառը, որ ՀՀ-ն որոշեց դիմել ՀԱՊԿ-ին: 

«Շատ է խոսվում այն մասին, որ հայ բանակը գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին: Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ն եւ այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ Հայաստանին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծման: Եվ հետեւաբար տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ բոլոր երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար:

Ես անընդհատ ուզում եմ մի պատկերավոր օրինակ ձեւակերպել, ավելի հարմար օրինակ չեմ գտնում. մի իրավիճակ է, ենթադրենք, համախմբվել են եւ որոշել են ստեղծել օդորակիչ, երբ որ շոգ է, էդ օդորակիչը միացնում են, ոնց որ ասեն՝ ինչի՞ պատուհանները չեք բացում, որ «սկվազնյակ» լինի, այլ օդորակիչն եք միացնում: Էդ գործիքը հենց դրա համար է ստեղծված: 

ՀԱՊԿ մասին 2-րդ հոդվածում խոսք է գնում, որ երբ որ կա սպառնալիք, այդ գործիքը սկսում է գործել: Ընդ որում, կա ճգնաժամային իրավիճակներում արձագանքման կարգ, որը նույնպես հստակ սահմանել է, թե ինչ պետք է տեղի ունենա: Եվ հետեւաբար Հայաստանի ռազմական բախման կամ լուծման չգնալը նաեւ նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ երկրներին չներքաշել ռազմական լուծման մեջ, եւ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ հարգելի գործընկերներ, եկեք քաղաքական ճանապարհով լուծենք այս հարցը, որովհետեւ դա հնարավոր է լուծել:

Բայց ես էլի ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ, իհարկե, ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել այդ ուղղությամբ եւ մեր գործընկերների հետ հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել: Որովհետեւ էն նախնական մտահղացումը, որ, իմ կարծիքով, ունի Ադրբեջանը, էդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում, որովհետեւ այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն եւ հստակ դիրքորոշում արտահայտեն»,- մանրամասնորեն ներկայացրեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը դեռ հրապարակային մակարդակով դիրքորոշում չի արտահայտել ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքից դուրս գալու մասին:

Խոսելով այն կարծիքների մասին, թե այս իրավիճակը մեր սահմաններում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի բացակայության արդյունք է՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց. «Օրինակ՝ ասվում է, որ այդ հատվածում դեմարկացիա եւ դելիմիտացիա արված չէ: Նույն Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանները ամբողջական դեմարկացված եւ դելիմիտացված չեն, ի՞նչ է սա նշանակում: Մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»:

Մարուքյանի հարցին պատասխանելով՝ Փաշինյանը նաեւ անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

«Այս հարցը հենց առաջին օրերից էլ քննարկման առարկա եղել է, շարունակում է քննարկման առարկա լինել: Այնտեղ ուղղակի կա նրբություն, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Մենք երբեք չենք բացառել եւ չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ում, կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագրի վերաբերյալ գործիքները բավարար չեն՝ այս իրավիճակը եւ խնդիրը լուծելու համար»:

Մարուքյանը հարցրեց նաեւ՝ ի՞նչ փուլում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը, պատրաստվո՞ւմ է այն ստորագրել Փաշինյանը, դա ինչքանո՞վ է կապված զորքերը հետ քաշելու քննարկման հետ:

«Չկա այդպիսի տարբերակ, որ մենք որեւէ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց զորքերի դուրս բերման: Մենք առաջարկել ենք երկու տարբերակ, ինչի վերաբերյալ ես այս ամբիոնից ասել եմ. կա՛մ զորքերը դուրս են բերվում, որից հետո ստորագրվում է համաձայնեցված թուղթը, կա՛մ ստորագրված թղթի մեջ հստակ ձեւակերպվում է, թե քանի օրվա մեջ են դուրս գալիս եւ ուր են գնում: Դեռ այն ժամանակ, երբ փաստաթուղթը չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել. 1. գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, 2. տվել ենք կոորդինատներ, թե Ադրբեջանի զորքերը որտեղ պետք է լինեն»,- պատասխանեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաեւ ակնարկներ արեց՝ առանց անուններ տալու.

«Այո՛, Ադրբեջանը, ըստ էության, ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ նրա ագրեսիվ մտադրությունների վերաբերյալ պետք է տեղեկություններն ամենուր տարածվեն, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակով: Մեր բոլոր կապերը պետք է օգտագործենք՝ դա ի ցույց դնելու համար:

Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցված այս ծրագիրը, ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել, եւ ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը: Բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք եւ երբ որ ունենանք հիմնավոր տեղեկություն, որ այ էս, էս, էս միջազգային սուբյեկտների հետ այս ծրագիրը համաձայնեցված է, նաեւ պետք է մեր ժողովրդին բաց, հրապարակային ասենք, եւ գուցե թե մեր ժողովրդին բաց, հրապարակային ասենք վերջին 3, 4, 5, 7, 8, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին: Ի վերջո, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 10 տարվա ընթացքում»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ նրա՝ ինքը թույլատրելիից դեռ մի քիչ էլ ավելի է այդ մասին տեղեկատվություն տվել ԱԺ ամբիոնից, եւ ցանկացած մարդ, այդ տեղեկությունները օգտագործելով, կարող է ամբողջ պատկերը գծագրել:

«Բայց մենք շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ մեր գործընկերների հետ, առաջիկայում սպասվում է պաշտպանության նախարարի այցը ՌԴ, եւ մենք որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք եւ խորացնենք մեր համագործընկերությունը ՀԱՊԿ մեր գործընկերների եւ անվտանգային թիվ 1 դաշնակից ՌԴ հետ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2175 դիտում

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր