Անսպասելի էր, որ ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը այսքան մեծ կլինի. տնտեսագետ

Սպասելի էր, որ ապրիլին պետք է լինի երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց որ այն կլինի 23.2 տոկոս` անսպասելի էր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի մայիսի 25-ին հրապարակած ապրիլ ամսվա ցուցանիշներին:

Նշենք, որ ՎԿ-ի հրապարակման համաձայն ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 23.2 տոկոս, իսկ ամենամեծ աճն արձանագրվել է շինարարության ծավալներում՝ 87.7 տոկոս: ՏԱՑ-ի մեծ աճը պայմանավորված է նրանով, որ նախորդ տարի ապրիլ ամսին տնտեսությունը կորոնավիրուսի պատճառով փակ էր: Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլին 2020-ի նույն ամիսների համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.6 տոկոս աճ:

Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ քանի որ անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածում էական անկում կար լոքդաունի պատճառով՝ երկնիշ աճը սպասելի էր. «Բայց որ կունենանք այսպիսի աճ, ճիշտն ասած գոնե ինձ համար անսպասելի էր»:

Հարցին՝ ուսումնասիրելով տարբեր ոլորտներում արձանագրված ցուցանիշները, կարո՞ղ ենք ասել, որ տնտեսությունը վերականգնվել է, տնտեսագետը պատասխանեց, որ դեռեւս մանրամասն չի հրապարակվել, թե որ ոլորտներին է վերաբերում, խոշոր խմբերով է հրապարակվել միայն. «Մենք ամբողջական տվյալները կունենանք հունիսի 5-ին եւ արդեն կկարողանանք քիչ թե շատ խորքային վերլուծություն իրականացնել՝ հասկանալու համար, թե տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կոնկրետ, որ ոլորտներով է պայմանավորված: Բայց առհասարակ, որ նայում ենք՝ բոլոր խոշոր խմբերում՝ ե՛ւ ծառայությունների ոլորտում, ե՛ւ առեւտրի, ե՛ւ շինարարության, ե՛ւ արդյունաբերության ոլորտում մենք աճ ունենք»:

Նա ընդգծեց՝ նախնական ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ այս տեմպերով մենք կարող ենք արդեն խոսել տնտեսության որոշակիորեն վերականգնման մասին:

Հարցին՝ կա՞ն ոլորտներ, որոնք դեռ լուրջ անկման մեջ են, Ֆանյանը պատասխանեց՝ քանի որ բացվածքը չկա չեն կարող ասել, թե որտեղ կա անկում կամ աճ. «Երբ նայում ենք խոշորացված թվերը՝ բոլոր ցուցանիշները նախորդ ապրիլի նկատմամբ աճ են արձանագրել եւ եթե ընդհանուր ՏԱՑ-ը նայում ենք ու փորձում ենք համեմատել 2020-ի եւ 2019-ի հետ, մենք աճ ունենք»:

Թե Կառավարության իրականացրած միջոցառումները, որքանով են օգնել տնտեսությանը տնտեսագետն ասաց, որ օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում խոշորամասշտաբ սուբսիդավորումը դրական է անդրադարձել:

Նրա խոսքով՝ եթե ամփոփենք՝ 2020 թվականի արդյունքները եւ համեմատենք, թե պետական ծախսերի ավելացումն ու պետության կողմից ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը ինչքանով է նպաստել ՀՆԱ-ի անկման կրճատմանը՝ պարզ է դառնում, որ էֆեկտն ավելի քան 2 տոկոս է. «Այսինքն, եթե պետությունը ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն չիրականացներ մեր ՀՆԱ-ն կկրճատվեր 2 տոկոսով ավելի շատ»:

4 ամսում 2.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, իսկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պնդում է, որ երկնիշ տնտեսական աճ է լինելու: Ֆանյանից հետաքրքրվեցինք՝ ներկայիս տվյալները բավարա՞ր է տարվա կտրվածքով նման կանխատեսում անելու համար, ի պատասխան նա ասաց, որ երկնիշ տնտեսական աճի հավանականությունը 2021 թվականին բավականին քիչ է:

«Եկեք չբացառենք դրա հնարավորությունը, քանի որ ցանկացած իրավիճակ որոշակի հավանականություն ունի, որը տատանվում է 0-ից 100 տոկոսի միջակայքում, բայց ես կարող եմ ասել, որ 2021-ին երկնիշ տնտեսական աճը քիչ հավանական է»,- նշեց նա:

Տնտեսագետը նշեց, որ ինքը կանխատեսում դեռ չի արել, քանի որ մի շարք անորոշություններ կան ինչպես տնտեսական իրավիճակից բխող, այնպես էլ ռազմաքաղաքական. «Դրա համար դեռեւս չենք վերլուծել եւ խուսափում ենք կոնկրետ կանխատեսումներ հրապարակելուց»:

Հարցին՝ կոնկրե՞տ, որ ուղղության վրա պետությունը պետք է կենտրոնանա այս տարի ավելի բարձր տնտեսական աճ ապահովելու համար, Ֆանյանը պատասխանեց, որ կան որոշ ուղղություններ, որոնք կարող են կարճ ժամանակում էֆեկտ ապահովել, բայց տնտեսության մեջ գործընթացները, որպես կանոն համեմատաբար ավելի դանդաղ են ընթանում. «Պետության կողմից ձեռնարկած քայլերը հնարավոր է ավելի ուշ հորիզոնում էֆեկտ ապահովեն՝ 6 ամիս, 1 տարի»:

Դիտարկմանը՝ նախորդ տարի զբոսաշրջության ոլորտը ծայրահեղ վիճակում էր, իսկ հիմա բացվել է, սրա հաշվին գուցե տնտեսությունն աշխուժանա, նա արձագանքեց, որ որոշակի աճ ունենալու ենք զբոսաշրջության ոլորտում. «Քանի որ դա համաճարակի հետ է կապված եւ ոչ միայն Հայաստանում, նաեւ այլ երկրներում, դժվար է կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Օրինակ՝ Վրաստանը հայտարարեց, որ հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմաններն այլ երկրների քաղաքացիների համար, բայց պարզ չէ, թե նույն Վրաստանում հուլիսի 1-ին ինչ որոշում կկայացվի: Նույնը մեզ է վերաբերում»:

Ֆանյանը նշեց, որ այս պահին Հայաստանը բավականին բաց քաղաքականություն ունի տարբեր երկրներից զբոսաշրջիկներ հյուրընկալելու առումով եւ համաճարակային վիճակն այս պահին գտնվում է բավականին կառավարելի մակարդակում. «Սակայն մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի 1 կամ 2 ամիս հետո»:

Դիտարկմանը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը կանխատեսում է զբոսաշրջության 300 տոկոսից ավելի աճ, տնտեսագետն արձագանքեց. «Նախորդ տարի, քանի որ լոքդաուն է եղել եւ զբոսաշրջիկների քանակը շատ սահմանափակ է եղել, այդ սահմանափակի նկատմամբ հնարավոր է գրանցել նաեւ 300 տոկոս աճ: Եթե ժամանողների վիճակագրությունը նայենք՝ բոլորը, ովքեր եկել են Հայաստան հիմնականում եղել են ոչ թե զբոսաշրջիկի կարգավիճակով, այլ օրինակ՝ Ռուսաստանում աշխատող հայեր էին»:

Նա չբացառեց, որ զբոսաշրջության ոլորտում կարող է եռակի աճ արձանագրվել, բայց ըստ նրա՝ դժվար է հույսեր կապել եւ կանխատեսումներ անել, քանի որ համաճարակային իրավիճակն անկանխատեսելի է եւ անորոշության մակարդակը շատ բարձր է:

Հարցին՝ շինարարության ոլորտում արձանագրված բարձր աճը միայն նախորդ տարվա ապրիլի լոքդաունի՞ արդյունքում է, թե՞ ոլորտում իրոք աշխուժություն կա, Ֆանյանը պատասխանեց, որ երբ կոնկրետ տվյալները հրապարակվի պետք է այդ ժամանակ համադրել եւ հասկանալ. «Եթե մենք խոսում ենք շինարարության ոլորտի աճի մասին պետք է նաեւ հասկանանք, թե շինարարական նյութերի արտադրությունն ինչ մակարդակում է գտնվել, ամբողջ արժեշղթան հասկանանք: Հասկանանք, թե այդ ոլորտում ինչքան աշխատատեղ է եղել, փորձենք համադրել եւ հասկանալ, թե ինչի հաշվին է 87.7 տոկոսանոց աճը ապրիլը՝ նախորդ ապրիլի նկատմամբ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1925 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը