Հաջորդ քայլը պետք է սպասենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից. Մակունցը՝ Փաշինյանի առաջարկության եւ ԵԱՀԿ ՄԽ արձագանքի մասին

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ազատումը հնարավո՞ր է՝ կապ ունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 27-ին հնչեցված առաջարկի հետ. այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում լրագրողներից մեկը այսպիսի հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:  

«Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է իր հայտարարության բովանդակության մասին արտգործնախարարին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել: Մնացյալ դրդապատճառների հետ կապված որեւէ բան ասել չեմ կարող, որովհետեւ չգիտեմ»,- պատասխանեց Մակունցը:

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատարը Ադրբեջանին հետեւյալ առաջարկն է արել. «Պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Առաջարկում ենք, որ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ ՌԴ-ն կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող»:

Խոսելով այս առաջարկի արձագանքների մասին՝ խմբակցության ղեկավարը շեշտեց.  

«Այս պահին կարող ենք արձանագրել, որ հանրային արձագանք առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ: Մնացյալ գործընթացների հետ կապված վարչապետը վերջին 2 օրերի ընթացքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է սկսել խոսել մնացյալ քայլերի մասին, որն արել է իր առաջարկում այն բանից հետո, երբ Ադրբեջանը արձագանքի այդ թվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործընկերներին եւ հայելային կերպով հետ քաշի զորքերը ՀՀ տարածքից: 

Այդ արձագանքից հետո մենք հաջորդ քայլը պետք է սպասենք գործնական քայլի հենց Ադրբեջանի զինված ուժերի կողմից»:

Հարցին, թե ինչքա՞ն ենք պատրաստ սպասել, երբ նրանց զորքերը մեր տարածքում են, Մակունցը պատասխանեց, որ հայկական կողմը այս պահին գործադրում է առավելագույն ջանքեր՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար:

«Ինչ վերաբերում է դիտորդների հարցին, ապա նախ պետք է հասկանանք՝ արդյոք իրատեսակա՞ն է հայելանման հետքաշումը զինված ուժերի, թե՞ ոչ, հետո անցնենք հաջորդ քայլերին»,- հավելեց նա: 

Հարց հնչեց նաեւ, թե Նիկոլ Փաշինյանի վերը նշված առաջարկը Ադրբեջանի կառավարությանը բանակի հրամկազմի կամ ոլորտի մասնագետների եզրակացության հիման վրա՞ է ձեւավորվել, թե՞ մեկ մարդու առաջարկ է. «Ես գիտեմ, որ գաղափարը հնչեցնելուց առաջ վարչապետը այդ գաղափարի մասին տեղեկացրել է համապատասխան կառույցների ղեկավարներին, որոնց կողմից առարկություն չի հնչել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1725 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս