Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱՀ կառավարությանն է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Այս մասին Հարությունյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու նշել, որ պետնախարարը համակարգելու է չորս նախարարների գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Նշենք, որ Արտակ Բեգլարյանը 2018-ից մինչև 2020 թթ հանդիսանում էր Արցախի ՄԻՊ-ը, 2020-ից մինչ օրս՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր:

ԱՀ նախագահի գրառման մեջ նաև ասված է.

«Թեև Արտակ Բեգլարյանին և նրա գրագետ ու բարեխիղճ գործունեությանը քաջածանոթ է ոչ միայն Արցախի բնակչությունը, այլ նաև ողջ հայությունը, սակայն կուզեի հակիրճ ներկայացնել նրա կենսագրությունը, որն ընթերցելուց հետո, համոզված եմ, որևէ մեկի մոտ կասկած չի կարող լինել, որ այս պաշտոնի ու նշված ոլորտների համակարգման համար ավելի համապատասխան թեկնածու հնարավոր չէ գտնել Արցախում:

  • Ա. Բեգլարյանը, 1995թ. Ստեփանակերտում ականի պայթյունից կորցնելով տեսողությունը, ընդունվել և 2006թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը:
  • 2006-2010թթ. կրկին գերազանցությամբ ուսանել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատում, այնուհետև՝ կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրայում:
  • 2010-2011թթ. Եվրոպական Միության «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով սովորել է բիզնեսի կառավարում Հունաստանի Սալոնիկի քաղաքի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում:
  • 2011-2012թթ. Ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ. ի դեպ, այդ համալսարանը աշխարհի լավագույն 10 համալսարաններից մեկն է (այդ տարիներին՝ չորրորդն իր վարկանիշով):
  • 2013թ. «Թավիթյան» կրթաթոշակով ուսանել է Հանրային կառավարում և վարչարարություն ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որը համարվում է դիվանագիտական կրթության ոլորտում աշխարհի լավագույն համալսարաններից մեկը:
  • Այնուհետև ուսանել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը կից՝ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ քաղաքագիտություն մասնագիտացմամբ, սակայն պետական ու հասարակական գործունեության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված առ այսօր դեռ չի հասցրել պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը:
  • Տարբեր տարիների մասնակցել է տարբեր համալսարանների կրթական ու գիտական ծրագրերի, ներառյալ՝ Չեխիայի Չարլզ համալսարանում, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանում և այլն:
  • Գիտական չորս և վերլուծական տասնյակ հոդվածների հեղինակ է:

Ինչ վերաբերում է Արտակ Բեգլարյանի աշխատանքային գործունեությանը, ապա կառանձնացնեի հետևյալ փորձը՝

  • 2012-2013թթ. Եղել է ԱՀ վարչապետի օգնականը:
  • 2013 -2017թթ. Աշխատել է որպես ԱՀ վարչապետի մամուլի քարտուղար, այնուհետև՝ մի քանի ամիս՝ պետական նախարարի խորհրդական:
  • 2013-2017թթ. Դասավանդել է Արցախի պետական համալսարանում՝ քաղաքագիտությանն առնչվող մի շարք առարկաներ:
  • 2018թ. նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար և պաշտոնավարել ինը ամիս:
  • 2018թ. հոկտեմբերին ԱՀ Ազգային ժողովի կողմից ընտրվելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝ բավականին մեծ ջանքեր է ներդրել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նպաստելով մի շարք բարեփոխումների իրականացմանը տարբեր ոլորտներում: Կուզեի հատուկ ընդգծել նրա հսկայական ու անձնվեր աշխատանքը հատկապես 2020թ. պատերազմի ընթացքում, ինչի շնորհիվ մի շարք որակյալ զեկույցներ են պատրաստվել և միջազգային հանրությունը պարբերաբար իրազեկվում էր Արցախում տեղի ունեցող վայրագությունների մասին:
  • 2020թ. դեկտեմբերին ընդունել է իմ առաջարկը և նշանակվել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, որտեղ իրեն դրսևորել է փայլուն՝ որպես սկզբունքային, լայնախոհ ու նվիրյալ պետական գործիչ:

Արտակ Բեգլարյանը տարիներ շարունակ մեծ ակտիվություն է ցուցաբերել նաև հասարակական դաշտում՝ հիմնադրելով ու ղեկավարելով մի շարք կազմակերպություններ ու նախաձեռնություններ: Կարծում եմ՝ մարդկային արժանիքների ու անցած օրինակելի ճանապարհի մասին ավելորդ է մանրամասներ ներկայացնել: 

Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:

Հիշեցնենք, որ ԱՀ նախկին պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մայիսի 28-ին՝ նշելով, որ պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել էր դեռևս 2020թ․-ին, սակայն պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպել էին հետաձգել որոշումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1177 դիտում

Ինչ քաղաքական խնդիր է դրվելու նոր պաշտոնյաների առջև. Վահագն Ալեքսանյանը մանրամասնել է

Մոլդովայի ներքին գործերի նախարարը հրաժարական է ներկայացրել

ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության. Մարագոս

ՌԴ-ին ուղղված հեռահար հարվածը կփոխի հակամարտության էությունը, Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք. Զախարովա

Հայտնաբերվել և վնասազերծվել է «Գորիս» ՔԿՀ-ից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած կալանավորը

Վրաստանի ընտրությունների արդյունքները կբողոքարկվեն. Զուրաբիշվիլին կդիմի Սահմանադրական դատարան

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանն ու շրջել այն

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթ է հայտարարել

«Համբերության բաժակը լցվել է». ինչու վարչապետը ազատեց կառավարական կաբինետի պաշտոնյաներին (տեսանյութ)

ՄԱԿ-ի դատարանը փաստաթղթերի պատրաստման համար Երևանին և Բաքվին մեկ տարի ժամանակ է տվել

ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել

Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները Կիևին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճ է գրանցվել

Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

28․5 տոննա պանելային արևային համակարգով բարձված իրանական բեռնատարը կողաշրջվել է

Վարչապետի և տիկնոջ շրջայցը Վատիկանի թանգարաններ և Սուրբ Պետրոսի տաճար (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչ է հորդորել Քյարամյանը գործընկերներին. տեղի է ունեցել աշխատանքային վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Գնել Սանոսյանի խորհրդականը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել

Բուժհաստատության բակում կայանված և չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել

Լևոն Քոչարյանն ավելի լավ է մտածի հոր վարկանիշը պապլավոկի զուգարանից փրկելու մասին. Չախոյան

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է այցելել Հայաստան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 18-ին

Հայտնի է՝ ում է վերապահվել ԲԴԽ նախագահի պարտականությունները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները

Ճշմարտությունը տեսնելու համար աչքեր պետք չեն. Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր՝ «Խավարի առաքյալները»

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի. ինչպես մասնակցել

Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է. համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստում քննարկվել է 25 մլն դրամ աջակցության բաշխման հարցը

Ովքեր են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործուղվել Սուրբ Աթոռ

Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում արցախցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության հարցում. Դըկոտինյի

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank

Որքանով է ավելացել Երևանի տրանսպորտից ստացված շահույթը նախորդ շաբաթվա համեմատ

Ոստիկանությունն ու քաղաքապետարանը գիշերային այց են կատարել Երևանի ակումբներ. ինչ է արձանագրվել (տեսանյութ)

Ռուսաստանի համար անընդունելի է ուկրաինական հակամարտությունը առաջնագծում «սառեցնելու» տարբերակը. Կրեմլ