Աբովյան փողոցում սպանություն կատարած անձը հայ չէ. հանցագործությունը բացահայտվել է, հրազենը՝ գտնվել (տեսանյութ)

Հունիսի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանությունը, ըստ ոստիկանության, բացահայտվել է: Հնչած կրակոցների հետեւանքով, հիշեցնենք, սպանվել էր քրեական հեղինակություն Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ 50-ամյա Հովհաննես Վարդանյանը: 

«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ հանցագործի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել ու նստել իրեն պատկանող Toyota Land Cruiser մակնիշի զրահապատ մեքենան:

ՀՀ ոստիկանությունն այսօր տարածած հաղորդագրությամբ, ըստ էության, հաստատեց այս տեղեկությունը՝ մասնավորապես նշելով հետեւյալը. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նախ պարզեցին, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա»:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ նա Աբովյան փողոց էր եկել՝ անցնելով Կողբացու փողոցով։ Աբովյան փողոցում էլ սպասել էր զոհին, իսկ կրակելուց հետո փախել էր Հյուսիսային պողոտա, որտեղից էլ տաքսիով հասել էր Հալաբյան փողոց։ Այստեղ ազատվել էր հանցագործության գործիքից ու դեպքի ժամանակ կրած մարզահագուստից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հենց դեպքի օրը Հալաբյան փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվել են հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, և մարզահագուստը։

Պարզվել է նաև, որ տղամարդը մեկ այլ տաքսիով Հալաբյան փողոցից մեկնել էր Թալին, որտեղ խանութներից մեկում հագուստ էր գնել։ Կարճ ժամանակում հայտնաբերվել են նրան տեղափոխած տաքսու վարորդները, որոնց հայտնածով՝ կասկածվողը սլավոնական արտաքին ուներ և ռուսախոս էր։

Ծավալուն ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նրա ինքնությունը․ Ալեքսանդր Բուզմառև՝ օտարերկրյա քաղաքացի է, 23 տարեկան։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5478 դիտում

Գործընկերոջս հետ ներկա էի Անի համայնքի տոնին. հիմնահարցերը կրկին կլինեն ուշադրության կենտրոնում. Մանավազյան

Գարեգին Բ-ն փաստացի կաթողիկոս չէ, ունի անհամատեղելիություն. Ալեքսանյանն ասաց՝ ով պետք է նրան հեռացնի վեհարանից

Գարեգին Բ-ն օրհնել և օգնել է հայտնի եռյակին՝ ՀՀ նախագահներին, իրականացրել «Մարտի 1»-ը. Չախոյան. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. Մարտին Մանջիկյանն ու Ջանես Նազարյանը եզրափակչում են

Նրանք պիտի հստակ ասեն` օտարերկրյա պետությունների կողմից մեր եկեղեցու գործերին խառնվել է սա, թե՝ ոչ. Ռուբինյան

ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել. նախարարը հանձնարարականներ է տվել

Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները. նախագահի ելույթը ՄԱԿ-ի համաժողովում

«Madleen» հումանիտար նավի նկատմամբ իրականացված գործողությունը դատապարտելի է. Թուրքիայի փոխնախագահ

Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Մինասյանն ապահովել առանձնատան տիրապետումը

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս. Հայաստանը մասնակիցների թվում է

Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Եկեղեցիներում պատարագի փոխարեն քաղաքական քարոզ է արվում, այս աղետալի վիճակը չի կարող շարունակվել. տեսանյութ

«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը. Ավինյան

Վերանորոգվել և վերազինվել է «Ավան»-ի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունը

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2024-ին արձանագրվել է հարկային եկամուտների 5.1 տոկոս աճ, մոտ 392 մլրդ վերադարձ՝ հարկ վճարողներին. ՊԵԿ

Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին Բարեկամության շքանշան է փոխանցել

Երևանի տներից մեկում հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք. տեսանյութ

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Դատախազը Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ

Կառավարությունը լուրջ առաջնահերթություն է դիտարկում կինոարտադրության ոլորտի զարգացումը. Ժաննա Անդրեասյան

Երուսաղեմում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում. արտակարգ դրություն է հայտարարվել. տեսանյութ

Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվել

Վերահաստատվել է COP-17-ն արդյունավետ և ներառական անցկացնելու Հայաստանի հանձնառությունը

Մի շարք գերատեսչություններ ներկայացրել են 2024-ի եկամուտների և ծախսերի կատարողականները

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. տեսանյութ

Պարեկներն ու շտապօգնության բժիշկները փրկել են եղեգնուտում հայտնաբերված տղամարդու կյանքը

ԲՏԱ նախարարությանը 2024-ին պետբյուջեն հատկացրել է 18.4 մլրդ դրամ, կատարողականը՝ 77.1 տոկոս է. հաշվետվություն

27 հազար 365 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

Փայտածխի արտադրամասերի գործունեությունը վնասակար ազդեցություն ունի մթնոլորտային օդի վրա. քննարկում ԲԸՏՄ-ում

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 9-ին

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների նոր խմբեր են փոխանակել

Անցած 3 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է 40 պատահար. մեկ մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել վնասվածքներ

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՊՆ-ում

«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր հափշտակության համար. վարույթը դատարանում է

ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

Շատ կցանկանայի, որ նա ուղիղ ինձնից լսի՝ ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է». Հակոբյանը՝ Հախվերդյանի մասին

Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվել է