Այս տարի հունիսի 1-ին ավելի շատ ՀԴՄ է տպվել, քան նախորդ տարի. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

04/06/2021 schedule14:53

2021 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նախորդ տարվա նույն օրվա համեմատ ՀԴՄ կտրոններով արձանագրված առեւտրաշրջանառությունն աճել է 27.7 տոկոսով: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Հունիսի 1-ին հանրապետության թե՛ խանութներում, թե՛ սրճարաններում նկատելի աշխուժություն կար, ինչով պայմանավորված՝ ՀԺ-ն դիմեց ՊԵԿ՝ հասկանալու, թե որքա՞ն ՀԴՄ կտրոն է տպվել այդ օրը եւ որքա՞ն է կազմել առեւտրաշրջանառությունը այդ տպագրված կտրոններով 2020-ի եւ 2019-ի նույն օրվա համեմատ:

Ըստ ՊԵԿ-ի պատասխանի՝ 2021 թվականի հունիսի 1-ին ամբողջ հանրապետությունում տպվել է 1 մլն 607 հազար 101 հատ ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը կազմել է 6 մլրդ 153 մլն 636 հազար 229 դրամ: 2020 թվականի նույն օրը տպագրվել էր 1 մլն 247 հազար 47 հատ ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը կազմել էր 4 մլրդ 817 մլն 710 հազար 971 դրամ:

Իսկ 2019-ի հունիսի 1-ին տպագրվել էր 1 մլն 269 հազար 174 հատ ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը կազմել էր 5 մլրդ 284 մլն 868 հազար 153 դրամ:

Այսպիսով՝ 2021 թվականի հունիսի 1-ին տպագրված կտրոնների քանակը 2020-ի նույն օրվա համեմատ ավելի է եղել 360 հազար 54 հատով կամ 28.9 տոկոսով, իսկ շրջանառության ծավալը՝ 1 մլրդ 335 մլն 925 հազար 259 դրամով կամ 27.7 տոկոսով: 2019-ի նույն օրվա համեմատ տպագրված ՀԴՄ կտրոններն ավելի են եղել 337 հազար 927 հատով կամ 26.6 տոկոսով, իսկ շրջանառությունը՝ 868 մլն 767 հազար 717 դրամով կամ 16.4 տոկոսով:

ՊԵԿ-ից նաեւ խնդրել էինք ներկայացնել 2021, 2020 եւ 2019 թվականների հունվար-մայիս ամիսների առեւտրաշրջանառության եւ տպագրված ՀԴՄ կտրոնների եւ հաշվարկային փաստաթղթերի ծավալները:

Այստեղ եւս բավականին զգալի աճ է արձանագրվել:

2021 թվականի հունվար-մարտին տպագրված կտրոնների եւ հաշվարկային փաստաթղթերի քանակը կազմել է 211 մլն 917 հազար 388 հատ, որի շրջանառությունը կազմել է 2 տրլն 756 մլն 211 մլն 6 հազար 502 դրամ: Սա թե՛ շրջանառությամբ, թե՛ կտրոններով 22.9 տոկոսով ավելի է 2020-ի առաջին 5 ամիսների արձանագրված ցուցանիշներից: Իսկ 2019-ի ցուցանիշներից կտրոնների քանակն ավելի է 25.8 տոկոսով, շրջանառությանը չափը՝ 22.6:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3319 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ