Դուք էնքան եք իրար միս ուտելու, որ այս երկրից բան չի մնալու. Մարուքյանը՝ նախկին ու ներկա իշխանություններին

Այսօր ԱԺ արտահերթ նիստին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ներկա և նախկին իշխանությունների բանավեճին:

«Քոչարյանն ասում է, որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, խոսք էր տվել՝ ինձ դատի, դա էլ չի կատարել, պատկերացնո՞ւմ եք իրավիճակի սյուրռեալիզմը: Ինքնաբացարկ տվեք, հանեք ՔՊ-ն, անիմաստ է, պատկերացնո՞ւմ եք՝ Քոչարյանը ձեզ ինչ է ասում, իրենց էլ խնդրեք՝ իրենք էլ տան բացարկ: Դուք էնքան եք իրար միս ուտելու, որ այս երկրից բան չի մնալու, բան չի մնացել արդեն: Էս ժողովուրդը սպասում է հունիսի 20-ին ձեր ընտրվելու պատճառով արտագաղթի, թե նրանց ընտրվելու պատճառով արտագաղթի: Պրոբլեմը նրանում է, որ ոչ մի կողմ այնքան ուժեղ չէ, որ մյուսին ոչնչացնի, բայց ունի բավարար ռեսուրս՝ օր ու արև չտալու, երկիրը ցնցումների մեջ պահելու»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հազարից մեկ ճիշտ բան է ասել, որ հունիսի 20-ին լինելու է իր և նախորդ նախագահների դատը:

«Դուք ձեր դատերն արեք, իրար դատեք: Մենք գերի՞ ենք ձեր ձեռքը: Իրենց դատեք, պրծնենք, մեզ էլ ընտրեք: Դատեք, դատվեք, բայց մեզանից ի՞նչ եք ուզում»:

Մարուքյանի խոսքով՝ երկու կողմերը շարունակում են իրար հետ պատերազմել, բայց այդ ընթացքում թուրքերը մտել են ՀՀ տարածք:

«Դուք շարունակելու եք ձեր հաշիվները պարզել միմյանց հետ, ձեր հին ու նոր հարցերը, բայց մենք ժամանակ չունենք, մեր երկիրը ռեսուրս չունի: Ճոխություն է իրար միս ուտելը: Եթե այդ ճոխությունը մեզ կարող էինք թույլ տալ մինչև սեպտեմբերի 27-ը, ապա դրանից հետո չենք կարող մեզ թույլ տալ: Եվ ես մտածում եմ՝ հունիսի 21-ից հետո պետք է այլ իրավիճակ ունենանք»,- ասաց Մարուքյանը:

Նա կոչ արեց ներկա ու նախկին իշխանություններին ինքնաբացարկ հայտնել ու չմասնակցել ընտրություններին:

«Հունիսի 21-ին մեզ պետք է համերաշխությունը վերականգնել մեր երկրում»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այդ օրը բոլորի համար պետք է լինի ջրբաժանի օր: Մարուքյանի խոսքով՝ այդ օրը կա՛մ բոլորով համախմբվելու ու ոտքի են հանելու երկիրը, կա՛մ ներկա ու նախկին իշխանությունները ոչնչացնելու են իրար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1489 դիտում

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ