Ձեր առաջնորդը՝ Ռ. Քոչարյանը, նույն խեղճ, մեջքը ծուռ արարածն է, որ Տեր-Պետրոսյանին ասում էր՝ ալբանացի եմ. բանավեճ ԱԺ-ում

Օրերս Արագածոտնի մարզում ընտրողների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի ցուցակով վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մանրամասնել է, թե ինչպես էին ցանկանում Հայրենիքի փրկության շարժման միջոցով հասնել գործող իշխանության հրաժարականին եւ Վազգեն Մանուկյանին վարչապետ «կարգել»: Հենց այստեղ էլ Քոչարյանը հայտարարել է, թե իշխող խմբակցության պատգամավորները վախենում են իրենից:

«Վազգեն Մանուկյանը հանդիպել էր ինձ եւ առաջարկել մտնել ակտիվ գործընթացի մեջ։ Այնպես չէր, որ նա շատ մեծ ցանկություն ուներ վարչապետի պաշտոնը ստանձնելու։ Բայց եթե փորձում ենք խորհրդարանով ընտրել ժամանակավոր վարչապետ, ապա ասեմ, որ ես վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կարող էր ձայն տալ...Նրանք ինձանից վախենում են եւ, ի դեպ, ճիշտ են անում։ Որպես շարժման ղեկավար, պետք էր առաջադրել այնպիսի մարդու, ում նրանք բանտում չեն պահել, որի վրա արհեստական քրեական գործեր չեն կարել։ Ընդամենը պետք էր, որ «Իմ քայլը» խմբակցությունից 20-25 պատգամավոր դուրս գային, միանային ընդդիմությանը եւ ընտրեին ժամանակավոր վարչապետ»,- ասել է Քոչարյանը եւ հավելել. «Բայց այդ 20-25 հոգին դուրս չեկան, ժողովրդի կողմից էլ չեղավ այդ պոռթկումը, բոլորը շոկային վիճակում էին։ Բավարար զանգված չհավաքվեց, եւ շարժումը որոշակի դժվարությունների առաջ կանգնեց»:

Հենց այստեղ է նաեւ, որ Քոչարյանը հայտարարել է, թե առաջիկայում պետք է հասարակությանը պատվաստել «նիկոլիզմի դեմ»:
Երեկ Ազգային ժողովում պատգամավորների թեժ բանավեճի թեմա դարձավ Քոչարյանի այս մտքերը:

Նախ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված, սակայն խմբակցությունից դուրս եկած եւ այժմ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին կին թեկնածու Աննա Գրիգորյանին, ասաց.

«Տիկին Գրիգորյան, Ձեր առաջնորդի ինչից պետք է վախենա այս խորհրդարանը, «Իզմիրլյանի» տված խիստ սպեցիֆիկ տեղեկանքների՞ց, թե՞ Հայաստանի պատմության մեջ բացառիկ տգիտությունից: Ձեր առաջնորդին կտանեք ինչ-որ մի թերապևտի մոտ վախի հաղթահարման ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերություն` բանավեճի, անպայման կուղարկեք»,- ասաց նա՝ նկատի ունենալով բանավեճի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավերը:

Պատգամավորն ընդգծեց` լավ թերապեւտ կարող է խորհուրդ տալ:

Իր անվան հնչելուց հետո ունենալով անմիջապես արձագանքելու հնարավորություն, Գրիգորյանը իր նախկին գործընկերոջն արձագանքելու համար ամբիոնին մոտեցավ ժամեր անց.

«Վահագն Ալեքսանյանն այն պատգամավորն է, որին լայն հանրությունը ճանաչում է բացառապես այն պատճառով, որ իր գործընկերներին ուսապարկ էր անվանել․․․ նա այսօր ասաց, թե ինքը չի վախենում Ռոբերտ Քոչարյանից։ Ես ձեզ շնորհավորում եմ»,- այսօր Աննա Գրիգորյանը եւ շարունակեց.

«Խիստ ձայնով այստեղից ասում եք, թե չեք վախենում։ Իսկ ո՞ւր էիք պատերազմի ժամանակ՝ բացի այն, որ փափուկ «կամուֆլյաժով» սելֆիներ էինք անում ոչ առաջնագծում։ Նոյեմբերի 9-10-ին ո՞ր բունկերներում էիք։ Ասում եք, թե Ռոբերտ Քոչարյանը չի գնում բանավեճի։ Ո՞ւմ հետ բանավիճի՝ մի իշխանության, ում օրոք հանձնվել է Արցախի 70 տոկո՞սը, ում օրոք ունենք 5000 զոհ, որը մինչեւ հիմա թաքցնում է զոհերի թիվը։ Կամ, մի իշխանության հետ, որի օրոք ՀՀ սուվերեն տարածք են մտնում ադրբեջանցիները։ Ա՞յս իշխանության հետ եք ուզում բանավիճենք։ Չենք պատրաստվում։ Սա այն իշխանությունն է, որն ասում էր, թե սիրում է ժողովրդին, բայց մեջքի հետեւում հակապետական փաստաթղթեր է ստորագրում։ Վախեցեք ժողովրդի իրական ցասումից։ Կառավարեք ձեր վախերը, որովհետեւ արդարադատությանը քիչ է մնացել»։

Ավելի ուշ, իր հերթին արձագանքելով Գրիգորյանին՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Տիկին Գրիգորյանը լավ կանի պատասխանի, որ իր ընտանիքի անդամը՝ ամուսնու եղբայրը, երբ նոյեմբերի 9-ին գրոհում էր կառավարության շենքը, արդյոք մե՞կն էր այն մարդկանցից, որ Մարտիրոս Սարյանի նկարն էին գողանում կառավարության շենքից։ Ինչ արեցի՞ն էդ նկարը, ծախեցի՞ն։ Եվ այսօր այստեղ ականատես եղանք մի եզակի լկտիության, երբ այս դահլիճում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը քմծիծաղով ասում է՝ ասում եք՝ Քոչարյանից չեք վախենո՞ւմ. այս դահլիճի պատերը դեռ ներծվված են Հոկտեմբերի 27-ի արյամբ, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որը տեղի է ունեցել մի քանի օր հետո այն բանից, երբ Անվտանգության խորհրդի նիստում Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են քվեարկել Մեղրին հանձնելու՝ Ռոբերտ Քոչարյանի ծրագրին։ Մենք չենք վախենում, որովհետեւ առանց անսահման պետական իշխանության ու անպատժելիության ձեր առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, նույն խեղճ, մեջքը ծուռ արարածն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին ասում էր՝ ալբանացի եմ»։

Թեման սրանով չավարտվեց: «Իմ քայլից» Արփինե Դավոյանը հայտարարեց. «Ձեր պատճառաբանությունները հիմնավոր ու արժանահավատ չեն։ Երբ ձեր դաշինքի առաջնորդը ՀՀ ղեկավարն էր, այս դահլիճում տեղի է ունեցել ոճրագործություն, սարսափելի Հոկտեմբերի 27։ Այս դահլիճում գլխատվել է ՀՀ-ն, որի համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել, իսկ ձեր առաջին համարն ասել է, թե դա սովորական «ուչաստկովի գործ» է...Եվ դուք դեռ երես ունեք այս ամբիոնից խոսելու Արցախը հանձնելու, դավաճանության մասին՝ խոսքը համեմելով մանր ու մեծ ստերով՝ ասելով, թե ունենք 5000 զոհ։ Հաճո՞ւյք եք ստանում սխալ թվեր ասելիս։ Հաճույք եք ստանո՞ւմ, որ ասում եք 5000 զոհ ունենք»:

Դավոյանը հայտարարեց, թե Աննա Գրիգորյանի պես անձինք արժանի էլ չեն եղել իրենց խմբակցության անդամը լինել եւ հիմա գտել են իրենց արժանի տեղը։

Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` ասելով, որ նիստերի դահլիճում այդքան երկար վախի թեման քննարկվում է այն պատճառով, քանի որ ընդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում է մահվան հետ:

«Որովհետեւ Հոկտեմբերի 27 է եղել, երբ ինքը եղել է երկրի անվանգության երաշխավորը, ու հլը պատմության ընթացում կպարզենք՝ արդյոք անվտանգության երաշխավոր չլինելն իր միա՞կ մասնակցությունն է  եղել այդ ամենում, թե՞ ոչ, որովհետեւ իր պաշտոնավարման տարիներին եղել է Մարտի 1, այո, Ռոբերտ Քոչարյանի օրոք Երեւանի փողոցներում գնդակահարվել է 10 մարդ, մարդու գլուխը զուգարանում էնքան են խփել լվացարանին, որ մահացել է, դրա համար է ասոցացվում մահվան հետ: Դրա համար են մարդիկ վախենում իրենից, մարդիկ չեն վախենում, որ ինքը գալու է իշխանության»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Խոսելով բանավեճը մերժելու մասին՝ Սիմոնյանն ասաց. «Բայց այստեղ էլ խնդիր կա, ախր էդ մարդը հայերեն գրել չգիտի, էդ մարդը հայերեն ոչ խոսել գիտի, ոչ գրել գիտի»:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ԱԺ-ում խոսում են Արցախից, 70 տոկոսը հանձնելուց, բայց Քոչարյանը Ստամբուլում ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմի մեջ: 

Նա կանխատեսեց, որ «Հայաստան» դաշինքը երկար կյանք չի ունենալու, հունիսի 21-ին լույսը բացվելու է, ու էդ փուչիկից ոչ մի բան չի մնալու. «Եկեք բանավեճի ու պատասխանեք, թե ո՞վ է դուրս թողել Արցախը բանակցային պրոցեսից: Դուք բանավեճի չեք կարողանալու գալ... Ինչքան էլ փիարշիկների վարձեք ու մարդասպանության, արյան հետ ասոցացվող մարդուց մաքրամաքուր կերպար ստանաք, որը փորձելու է 10-հոգանոց ֆրակցիա ձեւավորել, որ հետագա դատավարությունների ժամանակ այս ամենը ներկայացնի որպես քաղաքական հետապնդում։ Ձեր զրուցակիցը, բանավիճող կողմը Սերժ Սարգսյանն է»,-ասաց Սիմոնյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկու կողմերին լսելուց հետո հայտարարեց, որ երկուսի իշխանության գալն էլ կործանարար է լինելու: Նա առաջարկեց ՔՊ-ին ինքնաբացարկի դիմում ներկայացնել, որովհետեւ նույնիսկ Քոչարյանն է մեղադրում այս իշխանություններին՝ խոստումները չկատարելու, այդ թվում իրեն չդատապարտելու համար: Մարուքյանը նաեւ «Իմ քայլին» մեղադրեց Քոչարյանի ներկայացուցիչ խորհրդարան բերելու համար:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը միացավ Մարուքյանի համերաշխության կոչին.

«Հենց ռեսթարթի, համերաշխության համար է առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաձեռնումը իշխանության կողմից։ Մենք 7 ամիս լռել ենք, պատերազմից հետո 7 ամիս լռել ենք ոչ թե այն պատճառով, որ ասելիք չկար, այլ որովհետեւ ի տարբերություն շատերի, մտածելու, հասկանալու, վերլուծելու եւ առաջիկա քայլերը մշակելու անհրաժեշտություն կար։ Ու նաեւ այն մասին ենք մտածել, թե ինչպես պետք է հաղթահարենք այն մարտահրավերները, որոնք առաջացել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ Բայց, ցավոք, այնպիսի մթնոլորտ է գեներացվում հատկապես վերջին 7 ամիսներին, եւ կարծում եմ՝ քարոզարշավի ընթացքում դա նույնպես տեղի է ունենալու, որոնց չանդրադառնալ պարզապես անհնար է։ Եվ սադիզմի յուրահատուկ դրսեւորում է, օրինակ, զոհերի թիվը ավելացնելը։ Սադիզմի յուրահատուկ դրսեւորում է մեր զինվորների աճյունների մասին խոսել այնպիսի ձեւակերպումներով, որ ուղղակի անհասկանալի է։ Սադիզմի յուրահատուկ դրսեւորում է չգնահատելը, որ մեր զինվորները, սպաները կենաց-մահու կռիվ են տվել, պայքարել են, եւ դա որակվում է որպես հողերը հանձնել։ Այդ ո՞վ է հողերը հանձնել»,- ասաց Մակունցը։

Շարունակելով հարցեր բարձրացնել՝ իշխող խմբակցության ղեկավարը հռետորական հարց բարձրացրեց՝ ովքե՞ր են ժամանակին փաստաթղթեր ստորագրել եւ սեպտեմբերի 27-ի հանգրվանին հասցրել ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը։ «Եվ խոսում են վախերից, վախի մթնոլորտից։ Ժամանակին, այո, կար վախի մթնոլորտ եւ շատ կոնկրետ մարդիկ փորձում էին ամեն կերպ տարածել այդ վախի մթնոլորտը։ Չկա վախի մթոնոլորտ։ Դուք փորձում էիք նաեւ այդ վախի մթոնոլորտը սերմանել հենց «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ, ձեր տեռորով՝ ստիպելու, որպեսզի ընտրեն ձեր նախընտրած թեկնածուին որպես վարչապետ։ Չստացվեց։ Գուշակեք ինչո՞ւ՝ չկա այդ վախի մթնոլորտը, չկա խորհրդարանում նստած վախեցողը։ Եվ հիմա բանավեճից խուսափողները խոսում են, որ մենք ենք վախենում։ Իրականում այդ բանավեճը ոչ մեզ համար է, ոչ ձեզ համար։ Այդ բանավեճն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացուն, որպեսզի կարողանա կողմնորոշվել եւ կայացնել իր որոշումը։ Բանավեճից խուսափելն ակնհայտ է դարձնում, թե ինչից եք դուք խուսափում, ինչ ճշմարտություններին եք խուսափում առերեսվել։ Եվ դա, իհարկե, անհետեւանք չի մնալու»,- նշեց նա։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կոսւակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն օրերս Ապարանում կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում է բանավեճի, հասկանալու, թե 1997-ին ով է Ղարաբաղը դուրս թողել բանակցություններից: Եվ Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի կողմից բանավեճի առաջարկը մերժվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3805 դիտում

Սպառնալիքներ, մեղադրանքներ, ձախողված բանակցություններ և վերջնագիր. ուր կհասցնի Իրան-ԱՄՆ լարվածության սրումը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

Ողջունում եմ կրկեսում ձևիստների ելույթները, քաղաքական կրկեսի համար ավելի լավ վայր դժվար էր գտնել. Չախոյան

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ. տեսանյութ

Խոսակցություններ են տարածվում, թե մարտի 1-ից կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Թունյանը պարզաբանել է

Պատմությունը ցնցել է աշխարհը. մոր կողմից լքված և խաղալիքի հետ ընկերացած կապիկը շարունակում է հուզել բոլորին

Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Արթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչում

Հայաստանը հունվարին Վրաստան է արտահանել 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Ադրբեջանը

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 քաղաքացի հոսպիտալացվել է

Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացվի. ԵՄ-ն հաստատել է աջակցության փաթեթի տրամադրման հանձնառությունը

Լվովում պայթյուններ են հնչել. տուժել է 25 մարդ, կա զոհ. տեսանյութ

Ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ, բուք

ՀՀ վարչապետը Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Հետախուզվող հանցագործն ուզում է ռուսական թաքստոցից ՀՀ-ում իշխանության հասնել, ընտրության մասնակցել. Ռուբինյան

Հրդեհ՝ Քասախի գազալցակայանում

ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս սահմանին զոհ չկա, սահմանամերձերում հազարավոր տներ են կառուցվում

2 անձի վրաերթ Սևան-Երևան ավտոճանապարհին. դեպքին հաջորդել է ավտովթարը. կան տուժածներ

Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ, հստակ հայտնել, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 վիրավnր

Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում

Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ՝ gxmcoin անվանումով․ ՆԳՆ

Բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքեր են գնել, պետությունը վճարում է վարկերի տոկոսները. Պապոյան

Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը. լուսանկարներ

Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա զինծառայության. տեսանյութ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Սպանություն Գեղարքունիքի մարզում. դանակահարված 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ողբերգական ավտովթար Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ

Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը

Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների․ Հայրապետյան

Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա

Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան

Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում

ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է

ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով

Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը