Երևան
12 °C
Առաջիկա ընտրություններին մասնակից «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը գլխավորող «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ՝ մարդիկ շատ լավ կողմնորոշվելու են, թե ում տան իրենց քվեն: Ուրիխանյանի կարծիքով՝ հանրության մի մասը կգնա եւ գիտակցված ընտրություն կկատարի, իսկ մի մասն էլ ընտրության առհասարակ չի գնա, ինչը, ըստ պատգամավորի, սեփական դիրքորոշումն արտահայտելու մի տարբերակ է:
Տիգրան Ուրիխանյանի հետ մեր զրույցը ստորեւ.
- Պարոն Ուրիխանյան, «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը ստեղծելիս նշել էիք, որ հիմք է ընդունվել «ո՛չ հին, ո՛չ ներկա», «ո՛չ սեւ, ո՛չ սպիտակ» լինելը: Ընտրություններին հաշված օրեր են մնացել, ինչպե՞ս եք համոզելու ընտրողին, որ հենց դուք եք այն ուժը կամ ուժերից մեկը, որն արժանի է այսօր լինել նոր ձեւավորվող խորհրդարանում:
- Ոչինչ չենք համոզելու, բացի ծրագիր ներկայացնելուց: Այսպես կոչված՝ չկողմնորշված, պայմանականորեն ասած՝ նախկիններին եւ ներկաներին չընդունող ընտրողները կգնահատեն այդ ծրագիրը: Եվ այս համատեքստում ես շատ եմ կարեւորում մի հանգամանք. ուղղորդել ընտրողներին ավելի շատ ուսումնասիրել քաղաքական ուժերի ծրագրերը, այլ ոչ թե միմյանց նկատմամբ հակազդեցությունները այս կամ այն ուժերի կողմից: Անհրաժեշտ է ուսումնասիրել ծրագրեր։ Շատ կոնկրետ։ Այն, թե ինչ է արվելու, որպեսզի նոր կոնֆիգուրացիայի ձեւավորումից հետո ընտրողն ունենա ավելի բարեկեցիկ կյանք, որպեսզի 1400 կիլոմետրանոց այլեւս նոր սահմանը դառնա ապահով, անառիկ, իրավիճակը լինի կայուն:
- Նախընտրական պայքարում խոշոր խաղացողների մեջ ձեր դաշինքի անունը կարծես թե այնքան էլ չի շոշափվում: Ամեն դեպքում, դրա մասին են վկայում տարատեսակ հարցումներն ու մեդիահրապարակումները: Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, վստահո՞ւմ եք այդ հարցումներին, թե՞ կարծում եք, ի վերջո, լինելու եք նոր ձեւավորվող խորհրդարանում:
- Իսկ ինչ է նշանակում՝ չի շոշափվում: Չե՞ն շոշափում նրանք, ովքեր հարցումնե՞ր են պատրաստում: Իսկ ովքե՞ր են հիմնական պայքարողները կամ խոշոր խաղացողները. նրանք, որոնց ուրվագծում են, այսպես կոչված, հարցում անողնե՞րը, թե՞ նրանք, որոնց հարցում անողները կամ մեդիառեսուրսներին տիրապետողներն են ընտրողների գիտակցության մեջ ձեւավորում: Ի՞նչ է, գործող իշխանության այլընտրանքը միմիայն նախկիննե՞րն են: Սա՞ են հրամցնում ժողովրդին այդ հարցում անողներն ու մեդիառեսուրսին տիրապետողները:
Քաղաքացին ինքը շատ լավ կկողմնորոշվի՝ ընտրել վատի եւ վատթարագույնի միջեւ, թե վատի, վատթարագույնի եւ նորի: Կարծում եմ՝ մարդիկ շատ լավ կկողմնորոշվեն. կա՛մ կգնան կընտրեն, կա՛մ կկողմնորոշվեն ու ընտրության առհասարակ չեն գնա, դա էլ սեփական դիրքորոշումն արտահայտելու մի տարբերակ է: Իսկ այն կեղծ օրակարգը, թե ներկա իշխանությունների այլընտրանքը միայն նախկիններն են, պիտի ճեղքվի: Ընտրողներին ուզում եմ հորդորել, որ փորձեն ճեղքել այդ կեղծ օրակարգի ձեւավորումն ու ուշադրություն դարձնել այն ուժերին, որոնք, փոխադարձ վիրավորանքներից ու հայհոյանքներից զերծ մնալով, փորձում են խոսել իրենց ծրագրերի մասին:
- Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ձեր դաշինքում է, ինչո՞վ է նա ձեզ օգնում:
- Մենք միասին ենք թիմ ձեւավորել: Նա մեծ ջանք ներդրեց հնարավորինս լայն մոբիլիզացիա ապահովելու այն քաղաքական ուժերին, որոնք արատավորված չեն, բարի համբավ ունեն: Այս միասնական ցուցակը, որը մենք ունենք, պիտի խոստովանեմ, որ նաեւ իր մեծ ջանքերի արդյունքում է ձեւավորվել: Այո, նա ցուցակում ներկայացված չէ, բայց բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու է մեր ծրագրերի իրականացմանը: Նրա դրական ազդեցությունը վկայող մի կարեւոր հանգամանք առաջինը պիտի նշեմ. մենք առաջիկա մեր գործունեության ընթացքում ունենալու ենք Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ: Գիտեք, որ Աբրահամյանը ՅՈՒՆԵՍԿO-ի բարի կամքի դեսպան է:
Երկրորդ հանգամանքը Ռուսաստանի հայերի միության պոտենցյալն է, որը, անշուշտ, շատ կարեւոր է ե՛ւ լայն հնարավորությունների, ե՛ւ ռազմավարական գործընկերոջ իմաստով: Եվ վերջապես երրորդ՝ Արա Աբրահամյանի հետ ունեցած երկարատեւ բանակցություններն ինձ հաճելիորեն զարմացրեցին այն առումով, որ նա ծրագրերի իրականացման եւ երկրում իրավիճակ փոխելուն ուղղված բոլոր հնարավոր միջոցների դիմաց դրեց ընդամենը մեկ պայման՝ կատարել ընտրողին տված խոստումները: Մեր համագործակցության ֆունդամենտալ հիմքերից մեկը կարելի է ասել հենց դա է հանդիսացել:
- Ընտրվելու դեպքում որո՞նք են ձեր առաջնային ծրագրերը, որոնք միտված կլինեն հասարակության սոցիալական բեռը թոթափելուն:
- Արտակարգ տնտեսման ռեժիմ պետական կառավարման համակարգում, այ հիմա բյուջեի կատարողականներն են ԱԺ հանձնաժողովներում լսվում, լիագումար նիստ ենք ունենալու ամսի 15-ից: Առնվազն 20 հոդված կա ծախսային մասով, որոնք ընդհանրապես պետք է չեզոքացնել: Երկրորդ, կենսաթոշակի վերահաշվարկ, ինդեքսավորում, մասնավորապես՝ ստաժի վերահաշվարկի հաշվին: Այն, ինչ ես երկու անգամ փորձել եմ անել խորհրդարանում եւ չի ստացվել ավաղ: Արտակարգ իրավիճակներով պայմանավորված եւ ռազմական դրության ժամանակ խոցելի խավի եւ սպառողական վարկերի մասով տոկոսների, առավելեւս տույժ-տուգանքների չեղարկում: Անշուշտ, դա կարվի համարժեք հիմնավորմամբ, դրամական միջոցների առկայությամբ եւ բանկերի շահույթների հետ կապված ոչ ռիսկային բալանսավորմամբ: Առողջապահական ապահովագրության մասով առաջնային փոփոխություն եւ այլն:
- Կարո՞ղ եք նշել առնվազն երեք ուժի անուն, որոնք առաջիկա ընտրությունների արդյունքում կլինեն խորհրդարանում:
- Խորհրդարանում կլինեն սեփական անձը ՀՀ քաղաքացու իրավիճակում դրած ներկայացուցիչներ: Այս ընտրարշավին, եթե, իհարկե, կարելի է այս իրավիճակում տեղի ունեցող արհեստական նախընտրական գործընթացներ ընտրարշավ համարել, մասնակից ուժերից շատերի կազմում նկատում եմ առանձին վերցված ու բավականին մեծ խմբերով մարդկանց, որոնք թողնում են տպավորություն, որ երբեւէ իրենց սեփական անձը չեն դրել քաղաքացու տեղը: Այսինքն՝ հայտնվել են բացարձակապես այլ տիրույթից, ապրում են այլ իրականության մեջ եւ ուզում են անել այն, ինչ իրենք են ուզում, այլ ոչ թե այն, ինչ անհրաժեշտ է քաղաքացուն: Ուզում եմ հավատալ, որ խորհրդարանում կհայտնվեն նրանք, ովքեր իրենց դնում են իրենց երկրում ապրող մարդկանց տեղը եւ իրենց մաշկի վրա զգում այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրում: Իսկ թե ովքեր կհայտնվեն, դա էլ ընտրողի եւ Աստծո կամոք:
- Անուններ չեք ուզում տալ:
- Էսպես ասեմ՝ կլինեն «Մեր տունը Հայաստանն է» եւ այլ քաղաքական ուժեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT