Սերժ Սարգսյանը հրապարակեց ձայնագրությունը. իսկ ո՞ւր է «միջազգային սենսացիան»

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հրապարակել է խոստացված ձայնագրությունը: Երեկ նա ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին 24 ժամ է տալիս՝ «Մոնտե Կարլո» կազինոյում բանակից գողացված գումարները պարտվելու վերաբերյալ հայտարարությունները հիմնավորելու համար եւ սպառնացել, որ հակառակ դեպքում ինքը կհրապարակի սենսացիոն տեղեկություններ Փաշինյանի ընտանիքի մասին:

Որ հրապարակվող տեղեկությունները սենսացիոն էին լինելու՝ առավոտից ջանասիրաբար գովազդում էին նաեւ կարկառուն ՀՀԿ-ականները՝ հրապարակվելիքը բնութագրելով «միջազգային սկանդալ» եւ նմանատիպ բառերով:

Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունում, որն անհայտ է, թե որտեղ եւ երբ է արվել, լսվում է Փաշինյանի խոսքը: Ստորեւ ներկայացնում ենք այդ խոսքի սղագրությունը՝ գնահատականը թողնելով ընթերցողների դատին. 

«Երբ ես 2018 թվականի մայիսի 12-ին գնում եմ Սոչի և էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ էնտեղ մեր առաջին ծանոթությունն է տեղի ունենում, էդտեղ՝ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ՝ նիստերից առաջ և հետո հավաքվում են, սուրճ են խմում և այլն, էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաևը և բանը՝ Լուկաշենկոն, և ինձ ասում են հետևյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդականություն ունես, և այլն, և այլն, ու սա պատմական շանս է քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես: Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասեք՝ ինչ ա նշանակում լուծել: Ու իրանք նորից պատմում են էն, ինչ որ գրված ա «Լավրովի պլանի» մեջ. զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն: Ես ասում եմ էն՝ ինչ որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա և դա կլինի մի թեմա, որ արդեն կլինի հետաքրքիր, որ ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ՝ «ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքում ա՞, թե՞ չէ»: Չէ, բայց ասում ա երկրորդ նյուանսը, պարզապես ինքն ասում է, ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասեցի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի՝ չի լինի, դա չի լինի: Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ՝ ես հասկացա, որ իրանք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսալով, ժպտալով, խմելով բան, որ վերջում Ապրիլյան պատերազմ էր: Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ լինելով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ, չափանզանց ռիսկային էր»:

Ձայնագրության հրապարակումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սա նշանակում է, որ Փաշինյանն է բանակցությունները փակուղի տարել: «Եզրակացությունը հետևյալն է, որ էս մարդը գիժ չի։ Էս մարդը ուղղակի իրան գժի տեղ ա դնում, գժություններ ա անում։ Սա ուղղակի իրոք անթույլատրելի է, անթույլատրելի երկրի ղեկավարի համար»։

Նշենք, որ ձայնագրության հրապարակումից հետո համացանցում «հիասթափության» ալիք բարձրացավ: Ոմանք այս ձայնագրությունը որակում են անգամ «Սերժ Սարգսյանի նախընտրական նվերը Նիկոլ Փաշինյանին»՝ հաշվի առնելով, որ դրանում վարչապետի պաշտոնակատարը իրականում պաշտպանում է ՀՀ շահերը: «Պետք է խոստովանել, որ Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին դիմակազերծելու փորձը չհաջողվեց: Նախկին նախագահի ներկայացրած կոմպրոմատը, մեղմ ասած, համոզիչ չէր»,- անդրադառնալով ձայնագրությանը գրել է EADaily ռուսական կայքը:

Կային տեսակետներ անգամ, որ Սերժ Սարգսյանի կուսակցության հետ միեւնույն դաշինքում ընդգրկված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այսօրվա հայտարարությունը Ղրիմի մասին ավելի սենսացիոն էր, քան վերոնշյալ ձայնագրությունը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել այս ձայնագրությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11465 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել