Երևան
12 °C
Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը բռնվել է 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։
Դատախազության տվյալներով`դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին այդ նպատակով 9 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել` գյուղի բնակիչներին բաժանելու համար։
Պատգամավորի թեկնածուն չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը, փաստաբաններն այն քաղաքական հետապնդում են որակու: Նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար գլխավոր դատախազությունը պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: ԿԸՀ-ի որոշումից հետո նոր հայտնի կլինի Ռուբեն Խլղաթյանին մեղադրանք առաջադրվելու է, թե՝ ոչ:
«Ռուբեն Խլղաթյանը ընդհանրապես որեւէ առնչություն չունի իրեն առաջադրված կասկածանքի հետ այն անհիմն է, որեւէ փաստական տվյալի վրա չհիմնված»,- մեր զրույցում ասաղ Սարդարյանը՝ հավելելով. «սա քաղաքական հետպնդումից բացի ուրիշ ոչինչի չի կարող լինել: Մենք համոզված ենք, որ ինքն անմեղ եւ վաղ թե ուշ բացահայտվելու է, որ առանց որեւէ հիմքի անձին դրեցին նման շոուի ենթարկեցին եւ դրանով փորձեցին իմ վստահորդի քարոզարշավին խոչընդոտել: Իրականում ես գտնում եմ, որ մեր հասարակությունը ունի լայն մակարդակի գիտակցություն եւ հասկանում է, ինչ է տեղի ունեցել եւ հուսով եմ, որ Ռուբեն Խլղաթյանի քաղաքական գործունեությանը սա չի խոչընդոտի»:
- Պարոն Սարդարյան, ձեր վստահորդը կասկածանքի շուրջ ցուցմունք տվե՞լ է:
- Քանի որ մենք հասկացանք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, բնականաբար հրաժարվեցինք համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ: Հրատապ ձերբակալումը, պաշտպաններին ներս չթողնել, (միայն ՄԻՊ-ի միջամտությամբ կարողացանք ներս մտնել), այս երեւույթները առաջացրեց մեր մոտ լուրջ կասկածներ. փաստաբանների խորհուրդներին հետեւելով պարոն Խլղաթյանը այս պահին հրաժարվել է ցուցմունք տալ: Հնարավոր է, որ մեր դիրքորոշումը հետագայում փոխի, եթե մենք նկատենք օբյեկտիվություն:
- Ըստ պաշտոնական հաղորդագրության, ձեր վստահորդը, այցելել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տուն՝ 9 միլիոն դրամ ընտրակաշառք փոխանցելու համար: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Ձեր հարցը գործի փաստական տվյալներին է վերաբերում, օրենքն ինձ արգելում է դրա վերաբերյալ մեկնաբանություն տալ, իսկ ես որպես իրավաբան իրավունք չունեմ օրենքը շրջանցել: Բնականաբար հանցագործություն չի կատարվել, ընտրակաշառք փոխանցելու փորձ չի կատարվել եւ նման մտադրություն մեր վստահորդը երբեւէ չի ունեցել:
- Ձեր վստահորդը ի՞նչ հարաբերություն ունի ձերբակալված Գ. Պ.-ի հետ
- Փաստական տվյալների վերաբերյալ հարցարդրումներ եք տալիս ես իրավասու չեմ դրանց պատասխանել, երբ որ կհասնենք այն փուլին, այդ իրավունքը ունենանք սիրով կներկայացնեմ այդ մանրամասները:
- Պարոն Սարդարյան, հարուցված քրեական գործի շրջանակում Ռուբեն Խլղաթյանի բնակարանում խուզարկություն կատարվե՞լ է, նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն եղե՞լ է:
- Դա արդեն դատավարական գործողություններ են, որը կարող է նախաքննական գաղտնիք կազմել:
Նշենք, որ ընտրակաշառք տալը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT