Երևան
12 °C
Գյուղատնտեսության զարգացում, փոքր եւ միջին բիզնեսի աջակցություն, բարձր արժեք ստեղծող արտադրություն. սրանք «Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական խոստումներն են առաջիկա ընտրությունների համար: Դաշինքի ընտրացուցակի 32 համար, տնտեսագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը նշում է՝ դաշինքում ներառված, 10 տարի Հայաստանը ղեկավարած ՀՀԿ-ն սխալներ արել է, բայց դրանք ապագայում չեն կրկնվելու:
Դաշինքի տնտեսական ծրագրերի մասին զրուցել ենք Ռոբերտ Հարությունյանի հետ:
- Պարո՛ն Հարությունյան, «Պատիվ ունեմ» դաշինքը տնտեսական ի՞նչ ծրագիր ունի, ի՞նչ բարեփոխումներ է մտադիր իրականացնել:
- Մենք որդեգրելու ենք ներդրումների եւ արտադրողականության աճի վրա հիմնված տնտեսական մոդել, ինչը ենթադրում է, որ պետք է թիրախավորել բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտները եւ ապահովել ներդրումների ներհոսք դեպի Հայաստան: Դա նշանակում է համապատասխան պետական աջակցման գործիքակազմ, համապատասխան հարթակներ ոչ միայն բարենպաստ միջավայրի ձեւավորման, այլեւ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, գործիքակազմ ենք կիրառելու, որ հնարավորություն տանք մեր ընկերություններին գաղափարից մինչեւ գլոբալ ընկերություն վերաճելու: Ոլորտային տեսանկյունից, միանշանակ, թիրախավորելու ենք գյուղատնտեսությունը, որովհետեւ այդ ոլորտում մեծ թվով մարդիկ են աշխատում: Այդ տեսանկյունից մեզ համար կարեւոր նշանակություն ունի գյուղատնտեսության ոլորտի արդիականացումը նորագույն տեխնոլոգիաներով: Պետք են մատչելի դարձնել գյուղացիների համար տարբեր հումքերը, վառելիքները: Կարեւոր է նաեւ իրացման խնդիրը, որը պետք է կարգավորվի գյուղատնտեսությունում: Շատ կարեւոր է գյուղացիների եկամուտների կայուն աճի ձեւավորումը:
Բացի այդ, մեր թիրախում է լինելու նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը:
- Գրեթե բոլոր ուժերը գլոբալ խոստումներ են տալիս՝ վարկերի ներումից մինչեւ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում: «Պատիվ ունեմ» դաշինքը նման խոստումներ չի՞ տալիս:
- Վարկեր ներելը, որպես այդպիսին, պոպուլիստական լավ քայլ է, որն իրականում մեծ խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ ֆինանսական կարգապահության տեսանկյունից: Դա նշանակում է, որ ձեւավորվում է ավանդույթ՝ պայմանագիրը չհարգելու: Եթե դու ներում ես ինչ-որ մեկի պարտավորությունը, նշանակում է մարդու մոտ սպասումներ ես ձեւավորում, եւ նա կարող է որոշակի պարտք վերցնել կամ պարտավորություն ստանձնել եւ հետո այդ պարտավորությունը չկատարել: Սա լրջագույն ինստիտուցիոնալ խնդիր է առաջացնում մեր տնտեսության համար, դրա համար մենք այս ուղղությամբ հակված չենք գործողություններ անել կամ ինչ-որ բան առաջարկել: Բայց դա չի նշանակում, որ եթե, օրինակ, բիզնեսին վարկեր է տրամադրվում, պետությունը սուբսիդավորում չի անելու: Մենք փորձելու ենք ֆինանսական շուկայի գործիքները մատչելի դարձնել բիզնեսի համար:
Յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը լինելու է մեր բնակչության սոցիալական վիճակը լավացնելը: Դա նշանակում է կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացում, բայց շատ կարեւոր է, թե ինչպես ես դու դրան հասնում: Եթե դու դրան հասնում ես արտաքին պարտքի ավելացման միջոցով, դա լավագույն լուծումը չէ եւ հետագայում քեզ համար լուրջ ռիսկեր է ձեւավորելու, ինչպես նաեւ խաթարելու է ֆինանսական ու հարկաբյուջետային համակարգի կայունությունը: Իսկ եթե դրան հասնում ես պետական եկամուտների ավելացման շնորհիվ, այսինքն, ենթադրենք, մեծացնում ես քո հարկման բազան, նոր բիզնեսներ եւ աշխատատեղեր են ստեղծվում, ու աստիճանաբար այդ գումարներն ուղղում ես սոցիալական համակարգին, դա նորմալ է: Այսինքն, եթե դու տնտեսության բարելավման արդյունքում ես դա կարողանում անել, միանշանակ լավ է, բայց ակնկալել, որ առաջիկայում հնարավոր է լինելու շատ կտրուկ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, դա նույնպես պոպուլիստական հայտարարություն է, եւ ես դրան հակված չեմ հավատալ:
- Պարո՛ն Հարությունյան, ձեր դաշինքում է ներառված ՀՀԿ-ն, որը 10 տարի ղեկավարել է Հայաստանը: Նրանց կառավարման տարիների տնտեսական քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում. այն ժամանակ բավականին դժգոհություններ են եղել:
- Դրա մասին խոսում է նաեւ հենց «Հանրապետական» կուսակցությունը: Այո՛, կային սխալներ, այդ սխալները հասկացել են, իմաստավորել են, եւ այդ սխալները ապագայում չեն կրկնվելու. սա մեր խոստումն է: Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, որն իրականացվել է 10 տարիների ընթացքում, իհարկե, պետք է ասենք, որ բացթողումների հետ մեկտեղ կային նաեւ բավականին լուրջ ձեռքբերումներ տարբեր ոլորտներում՝ սկսած ոլորտային ռազմավարություններից, քաղաքականությունից, վերջացրած տնտեսական ազատությունների ապահովմամբ:
- 2018 թվականից հետո գործող իշխանությունների ժամանակ բավականին մեծացել են հարկային եկամուտները: Նրանց իրականացրած տնտեսական քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում:
- Իրականում ներկայիս իշխանության տնտեսական քաղաքականության շրջանակներում եկամուտները մեծացել են հիմնականում ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծման արդյունքում, այլ ստվերից դուրս գալու: Իհարկե, ես չեմ կարող բացասական գնահատել ստվերից դուրս գալու պրոցեսը, որը տեղի է ունեցել, բայց պետք է ասել, որ դրանով ներկայիս իշխանության տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը սահմանափակվում են: Որոշակի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհների հետ կապված աշխատանքներ իրականացվել են, մենք դա չենք հերքում, բայց իրականում որեւիցե կանխատեսելիություն եւ հատկապես այն տնտեսական հեղափոխությունը, որը Նիկոլ Փաշինյանը խոսք էր տվել, մենք դրան ականատես չեղանք: Մեր խորին համոզմամբ՝ դա գալիս է կադրային խնդիրներից եւ ընդհանրապես պետական համակարգի անարդյունավետ աշխատանքից: Շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչ է պետք անել այս ուղղությամբ, այսինքն՝ ինչ է նշանակում տնտեսական քաղաքականություն, ինչ են նշանակում ոլորտային ռազմավարություններ, ինչ նպատակներ ենք հետապնդում: Բավականին հսկայական քանակությամբ կառույցներ փակվեցին, որոնք պետք է աջակցեին տնտեսության զարգացմանը: Այսինքն՝ այս տեսանկյունից նույնպես գործողությունների մեջ մենք թերություններ ենք տեսնում:
- Պարո՛ն Հարությունյան, դուք ծանոթ եք մեր բյուջեի չափին եւ կառուցվածքին, ըստ ձեզ՝ մեծ պոտենցիալ կա՞ այն ավելացնելու:
- Դա կախված է նրանից, թե ինչպես ես կառավարում հանրային ֆինանսների ոլորտը: Անկեղծ լինելու համար պետք է ասենք, որ բավականին մեծ քանակությամբ ծախսեր կան, որոնք նպատակային եւ էական չեն: Դու պետք է փորձես հնարավորինս խուսափել մեծ ծախսերից եւ դրանք ուղղել դեպի ենթակառուցվածքների զարգացմանն ու բիզնեսի աջակցությանը:
- ՀՀԿ-ի եւ ներկայիս իշխանությունների ժամանակվա տնտեսությունը որքանո՞վ են համեմատելի:
- Անկեղծ լինելու համար ասեմ, որ հիմնական ռեֆորմները, որոնք իրականացվել են տնտեսությունում, տեղի չեն ունեցել այս իշխանությունների օրոք: Եթե դուք նայեք վերջին 10 տարիները, նույնիսկ խորքային ինստիտուցիոնալ ռեֆորմները, որոնք վերաբերում են բիզնես դաշտին, տեղի են ունեցել նախկին իշխանությունների օրոք: Սրա մասին ներկայիս իշխանությունները լռում են, չեն ուզում խոսել, բայց դա այդպես է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT