Ոմն մեկը ցինիկաբար ասում է՝ Փաշինյանը չկարողացավ ինձ դատել. քեզ հայ ժողովո՛ւրդն Է դատի տվել. բանաստեղծ Արտաշես Արամ

Բանաստեղծ Արտաշես Արամը համոզված է, որ այն ժողովուրդները, որոնք քայլ են արել և բռնապետությունից անցել ժողովրդավարության, այլևս թույլ չեն տա այդ անիվը ետ շրջել: Բանաստեղծը նույն համոզմունքն ունի նաև Հայաստանի դեպքում, և առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունները համարում է ամենաճակատագրականը մեր երկրի վերջին երեսուն տարվա պատմության մեջ:

Նա, ի դեպ, մեր զրույցը սկսելուց առաջ կատակեց. «Ինչպես դատարանում վկայություն տալու ժամանակ, երդվում եմ ասել ճշմարտությունը և միայն ճշմարտությունը»:

- Արտաշես, թերևս մեր զրույցն այլ բովանդակություն ունենար, խոսեինք գրականությունից կամ արվեստից, եթե մեր երկիրն ու մենք գտնվեինք այլ իրողության պայմաններում, բայց, ցավոք սրտի, այդպես չէ: Օրեր հետո ՀՀ քաղաքացիները կրկին իրենց քվեով պետք է որոշեն, թե առաջիկա հինգ տարում որ ուժին են վստահում երկրի կառավարումը: Կարո՞ղ է պատմության անիվը ետ շրջվել:

- Բացառվա՛ծ է: Ոչ թե դա իմ ցանկությունն է, այլ չի եղել դեպք, երբ բռնապետությունից ժողովուրդը քայլ է արել դեպի ժողովրդավարություն, հետո այդ անիվը ետ է պտտվել, թեպետ եղել են բռնապետության ջատագովներ, որոնք ամեն ինչ արել են, որ դեպի ժողովրդավարություն պտույտը կասեցնեն: Մեր երկրի, մեր ժողովրդի պարագայում առավել քան դա չի լինի:

Ես այն սերնդի հայերից եմ, ովքեր ամենավատը հասցրին տեսնել, օրինակ, թե մարդուն ինչպես են նվաստացնում: Ինձ ցավ են պատճառում այն հոգեկան կտտանքները, որին ենթարկվեց մեր ժողովուրդը: Եվ այդ կտտանքների ենթարկողները մտածում էին՝ այս ժողովուրդն այլևս ի վիճակի չէ ըմբոստանալու: Իրենց թվում էր՝ մեր ժողովրդին կոտրել են վերջնականապես: Բայց ամենահոռետեսական հոգեվիճակներում ինքս ինձ սփոփում էի, գիտեի, որ այդպես չի մնա, որ հրապարակ է մտնելու ճախրանքի պատրաստ մի սերունդ, որը ամեն բան իր տեղն է գցելու: Եվ ես երջանիկ եմ, որ տեսա դա: Որպես հայ մարդ ես վախ եմ ունեցել, որ այս աշխարհից կգնամ՝ երկրիս ու ժողովրդիս հետ կապված մառախուղը տանելով ինձ հետ:

Ինչ կատարվեց 2018 թվականին, դա ընդամենը հեղափոխություն չէր, ավելի խորքային երևույթ էր: Ես հիշում եմ այն պահը, երբ երիտասարդները Ֆրանսիայի հրապարակից մտան Բաղրամյան փողոց: Այդ պահին ես հասկացա, որ մեր ժողովրդի կյանքում կատարվում է ճակատագրական շրջադարձ: Դաշտ էր մտել մի սերունդ, որին կոտրել, խաբել, ահաբեկել հնարավոր չէր:

- Հիմնական պայքարը կարծես ընթանում է կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» դաշինքի միջև: Երկու կողմն էլ տրամադրված է վճռական, մինչև անգամ մենամարտելու հայտարարություններ են հնչում: Դուք, լինելով Մարտի 1-ի ականատեսներից, ունե՞ք մտահոգություններ, որ կարող է 13 տարի առաջ եղածը կրկնվել:

- Պայքարն ավելի խորքային է. ընթանում է իմաստնացած ժողովրդի և մի խմբի միջև, որն ուզում է իր գողոնը, թալանը, կողոպուտը սքողել: Այդ մարդիկ այսօր ժանիքները սրել են նաև նրա համար, որ իրենք չեն կարողանում հանդուրժել Նիկոլ Փաշինյան երևույթին, չեն կարողանում հանդուրժել այն, որ ժողովուրդը կարող է իր առաջնորդին այդ աստիճան ապավինել: Ես հիշում եմ, թե Եռաբլուրում ժողովուրդն ինչպես էր պաշտպանում իր վտանգված առաջնորդին: Սա նկարագրելու բան չէ: Այսպիսի բան պատմության մեջ շատ քիչ է պատահում: Այս ամենով հանդերձ և շատ լավ իմանալով, թե այսօր այդ ոխակալ դաշտում ինչ է կատարվում, այնուամենայնիվ, բացառում եմ նոր մարտի մեկը: Բացառում եմ ոչ թե նրա համար, որ իրենք խելքի կգան, կզգաստանան, այլ մեր ժողովուրդն է ամուր կանգնած: Ես նաև առանձնապես հաշվեհարդարների կողմնակից չեմ, բայց չեմ էլ կարող պատկերացնել, որ այդ շերտը պետք է մնա անպատիժ:

- Նոյեմբերի 11-ին ձեր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել էիք հայ ժողովրդին՝ գոտեպնդվելու և չհանձնվելու: Ձեր գրառումից նկատելի էր, որ պատերազմի ելքը ձեզ անակնկալի չէր բերել: Ի թիվս այլ պատճառահետևանքային կապերի՝ նշել էիք, որ տասնամյակներ շարունակ հետևողականորեն հյուսվող թալանը, ամենաթողությունը, կաշառակուլությունը, ստի, կեղծիքի, քծնանքի սև սարդոստայնը, որի ներքո ժամ առ ժամ հյուծվում և ուժասպառվում էին Հայոց երկիրն ու Հայոց բանակը, հասցրին այս վիճակին…

- Գիտեք, ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում արատավոր երևույթների մեծագույն մասը հիմք դրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Երկիրը կողոպտվում էր, և դա համարվում էր բնական վիճակ: Օրենքները զանց էին առնվում, և դա նույնպես համարվում էր բնական վիճակ: Այս ամենը խորացավ և Ռոբերտ Քոչարյանի օրոք հասավ իր բարձրակետին: Ու Տանզանիայի անտառներում առյուծի որսով զբաղվող ոմնը այսօր ցինիկաբար ասում է՝ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ինձ դատել: Ինչ ասեմ. սա պարզապես կրիմինալի ծղրտոց է: Ինքը լավ գիտի, որ իր դեմ գործ հարուցողը Նիկոլ Փաշինյանը չի եղել, իրեն դատի է տվել հայ ժողովուրդը՝ իր գործած ոճիրների համար: Այն, ինչ նա արեց մեր ազգի դեմ, մեր հայտնի ու անհայտ թշնամիները նույնիսկ չէին կարող երազել: Հետևողականորեն սեփական երկրում նա նվաճող էր: էլ չեմ խոսում իրեն հաջորդողի մասին: Շատ ժամանակ էլ չի անցել այն պահից, երբ համայն հայությունը ոչ թե մերժեց, այլ վռնդեց նրան: Աշխարհում քիչ ղեկավարներ են եղել, որ պաշտոնից հեռանալիս այդ կերպ վարկաբեկվել են ու նվաստացել:

- Քանի որ հիշատակեցիք Լևոն Տեր-Պետրոսյանին. բոլորովին վերջերս առաջին նախագահը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ նախկին երեք նախագահների հարաբերությունները լավ են, երբեմն զանգում են իրար, որպիսություն հարցնում և այլն: Դրանից առաջ էլ Տեր-Պետրոսյանը առաջարկով հանդես եկավ՝ ուղղված նախկին երկու նախագահներին՝ ըստ էության ուժերը միավորելու և միասնաբար գործող ուժի դեմ պայքարելու: Ինչպե՞ս ընդունեցիք նրա այս հայտարարությունները:

- Ի սկզբանե ասեմ, որ նրա ղեկավարման տարիներին դեմ եմ եղել իր կառավարմանը, սակայն հետո միացա նրա գլխավորած շարժմանը, որովհետև այդտեղ սկզբունքն էր գործում: Մտածում էի՝ նախկիններից ազատվելու ճանապարհը գտնենք, հետո կորոշենք՝ ով է լինելու ղեկավարը: Ցավալիորեն, նրա վերջին ելույթներում ես տեսա իրեն մարգարե ձևացնող մեկին, որը լցված է անհուն ոխով՝ հանդեպ ՀՀ ներկայիս վարչապետի: Դա փոքր մարդու ոխ է և նախանձ: Ես հիմա ինձ մեղադրում եմ նրա համար, որ հավատացել եմ նրան, երբ ասում էր, թե՝ ժողովուրդ, ներեք, որ այս մոնղոլ-թաթարներին բերեցի, ձեր գլխին պատուհաս դարձրի: Իսկ այսօր առանց ամոթի ասում է՝ զանգում, իրար ողջություն ենք հարցնում: Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, թող դրանով հաթաթա չտան, ժողովուրդը դրանից ո՛չ երերալու է, ո՛չ սասանվելու, ո՛չ էլ՝ կես քայլ նահանջելու: Դա իրենց դատավճիռն է լինելու:

- Հետպատերազմյան Ձեր կոչում կանխազգացել էիք, որ Արցախին վերաբերող փաստաթղթի ստորագրումից հետո փողոց դուրս եկողներ են լինելու, մասնավորապես գրել էիք այսպես. «Ես գիտեմ, որ փողոց դուրս ելնողներ և անհարկի կոկորդ պատռողներ անշուշտ կգտնվեն։ Եվ հիմնականում լինելու են նրանք և նրանց հղփացած լակոտները, ովքեր, ժողովրդին հետևողականորեն ունեզրկելով ու կամազրկելով, տանում էին ընտրությունների և հարկադրում էին, որ 5 հազար դրամի դիմաց վաճառեն իրենց պատիվն ու արժանապատվությունը»։ Արդեն ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան: Ըստ ձեզ՝ կարո՞ղ է ընտրակաշառք բաժանելու արատավոր պրակտիկան այս ընտրություններում որոշիչ դեր խաղալ:

- Անհնա՛րին է: Այսօր ենթադրություններ և գուշակություններ անել հնարավոր չէ, բայց ես նորից եմ ուզում ասել, որ մեր ժողովուրդը երբեք այսքան զգոն չի եղել, զանազան պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Հիմա հանրությունը գիտակցում է, որ սա ընդամենը ընտրություն չէ, սա հետանկախության ժամանակահատվածում ամենաճակատագրական պահն է, սա լինել-չլինելու խնդիր է: Եվ մարդիկ այսօր ոչ թե պայքարում են իրենց անձի համար, այլ նրանց վախեցնում է իրենց թոռների ապագան: Այսքան սրությամբ հայ մարդը երբեք մտահոգված չի եղել:

- Արտաշես, մի անգամ հայի հավաքական կերպարը բնութագրելիս ասել եք, որ հայը մարդու, անհատի այն տեսակն է, որը ամենավճռական ժամերին առավելագույնս դրսևորում է դրական որակները: Այս պատերազմում մենք դրսևորեցի՞նք այդ որակները:

- Շատ լավ հարց տվեցիք: Յուրաքանչյուր հայի մտածումն այս ամիսներին պատերազմն էր, որ մղեցինք: Նախ որպես հայ մարդ ուզում եմ զարմանքով ընդունել այն, որ ասում են՝ տարաք, այդ երեխաների գլուխները կերաք: Սա ամենապիղծ բանն է, որ կարելի է հնչեցնել այդ քաջարի սերնդի, արծիվների հիշատակի հանդեպ: Որովհետև նրանք, ովքեր գնացել, կանգնել էին առաջին գծում, գիտեին՝ ուր են գնացել և իրենց առջև ով է: Պատերազմն անխուսափելի էր և պետք է կայանար, բայց ոչ մեկը չէր պատկերացնում, որ պատերազմին պետք է խառնվի Թուրքիայի նման պետությունը, որի բանակը ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակներից է: Եվ դա արվեց այնպիսի մասշտաբներով, որ Եվրոպան զարմացած էր. փոքրիկ երկիր, որը քարտեզի վրա չի էլ նշմարվում, այդքան դիմակայեց այդ բանակին: Գումարած այս ամենին՝ վարձկան ահաբեկիչները:

Բայց սահմանին կանգնած զինվորը առավել շատ սպանվեց ոչ թե ազերիական ու թուրքական սպառնալիքից, այլ իր թիկունքում խլրտացող դավադիր ուժերից: Տեսեք, Հայոց պատմության, հայ ժողովրդի դեմ ավելի զազրելի, նողկալի արարք, քան իրենց նախընտրական հոլովակն է, պատկերացնել հնարավոր չէ (նկատի ունի «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հոլովակները, որտեղ ներկայացվում է, թե իբր կառավարող ուժի վերընտրվելու դեպքում Հայաստանը ղեկավարելու է Ադրբեջանը-հեղ.): Ի վերջո, այդ ամենը ասողը խոսում է հայերեն, ես դրա համար եմ զարհուրհում, որ հայերենով խոսող տեսակը կարող է ավելի դաժան վարվել իր ժողովրդի հետ, քան Ալիևի շքախմբից որևէ մեկը: Սարսափեցի, երբ տեսա, որ Հայոց այբբենարանը այդ տեսահոլովակներից մեկում լատինատառ էր տպագրված: Ամեն ինչ անում են, որ հայ մարդուն նորից այս ճակատագրական պահին խոցեն:

- Իսկ, ըստ ձեզ, որո՞նք էին կառավարող ուժի բացթողումները՝ իրավիճակի նման հանգուցալուծմանը հասնելու համար:

- Նախորդները ամեն բան սպառել էին և սպառել էին հետևողականորեն: Շարունակ կրկնում են, թե երեք տարում քիչ բան արեց այս Կառավարությունը, բայց բոլորս գիտենք, որ իրենց տրամադրության տակ եղել է ընդամենը մեկ տարի: Իսկ այդ մեկ տարում ինչ արեց այս Կառավարությունը, շատ քիչ կառավարություններ կարող էին այդ ձեռքբերումները ունենալ: Ինձ համար չափանիշը մեկն է, որ այս Կառավարությունը կարողացավ զերծ մնալ գողանալուց, թալանելուց, կողոպտելուց: Իրենք էլ կարող էին նախորդների պես թալանել, բայց չարեցին, ապացուցեցին, որ ոչ թե ցանկության պակասից է դա, այլ գենից է գալիս: Իրենց պապերը իրենց չեն սովորեցրել, որ լավ ապրելու համար հարկավոր է գողանալ, ինչ-որ բանի հասնելու համար հարկավոր է սպանել:

- Իսկ թավի՞շը: Շատերն ասում են՝ թավիշի հետևանքներն են:

- Ո՛չ: Միանշանակ: Այն ժամանակ Փաշինյանը ձեռքը պարզեց և ասաց՝ եկել է թավշյա հեղափոխության ժամանակը: Նա խոսում էր իր ցեղակցի, մարդը մարդու հետ, եթե այդ արժեքից ետ կանգներ, ես՝ հրապարակում գտնվողս, պիտի մտածեի, որ խոստացավ և խոստումը չկատարեց: Այսօր աշխարհը հիացած է մեր ժողովրդավարությամբ և պարկեշտությամբ, ինչը չի եղել անկախությունից հետո: Եվ սա այն բանի շնորհիվ, որ մեր երկրի ղեկավարը տեր կանգնեց իր խոստմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31799 դիտում

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը

Տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

«Tamara food»-ի 4 արտադրատեսակի արտադրություն կասեցվել է. շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր է տրվել

Ռուսաստանը փակում է Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. պայման կա

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնել զենքերը. լուսանկարներ

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայկական պանթեոն

Նաիրի Հունանյանը անուններ է տվել, թե ովքեր են իրեն մոտիվացրել. Բաբաջանյանը հանրայնացրել է դրանք. տեսանյութ

Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի դին

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան. նախարարը գործընկերոջը հրավիրել է Երևան

Պետդեպը սկսել է հաստիքների կրճատումը. ծանուցումներ են ուղարկվել 1107 պետծառայողի և 246 դիվանագիտական աշխատողի

Մինչև քացով չտաս աթոռից գցես, չի գնա. վրեն վեղար քաշած ամեն մեկը հոգևորական չէ. Հայկ Սուքիասյան. տեսանյութ

Երևանի փողոցներից մեկում «Հետիոտնային կանչի» ռեժիմով նոր լուսացույց է գործարկվել

ԱԳՆ պատվո մեդալ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենին. Աբիսողոմոնյանն ընդունել է Սկաուին

Սառնաղբյուրի տնամերձ հողամասերից մեկում կանեփի 440 բույս է հայտնաբերվել. տեսանյութ

43-ամյա կինը համագյուղացու տնից ոսկյա զարդեր է գողացել

Կաթվածի ազգային ծրագիրն ընդլայնվում է. նախարարը Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել

«Բեկոն Պրոդուկտ»-ի նրբաբլիթն ու «Պելմենի դասական»-ը շուկայից հետ են կանչվել. ոչնչացնելու կարգադրագիր է տրվել

Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը. ինչ խախտումներ են հայտնաբերվել

Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակի մանկապարտեզի մասնաշենքը. վարչապետ

«Ոսկե Ծիրան»-ի բացման արարողության ժամանակ Երևանում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում 35-ամյա տղամարդ է սպանվել

Թրամփը՝ Սուպերմենի կապույտ-կարմիր հագուստով. Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել

Արգիշտի Մեխակյանը հրաժեշտ է տվել գործընկերներին, վստահեցրել՝ նոր պաշտոնում ևս կշարունակի ծառայել ՀՀ զարգացմանը

Հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում. լուսանկար

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը և եվրոպական խաղաղության նպատակի իրականացմանը

Քրեական ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են. տեսանյութ

Մեքենան բախվել է բետոնե սյանը, հողաթմբին և շրջվել. կա վիրավոր

Ֆրանսիայի գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է. Թիերի Բուրկար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ խոստացել, բայց չեն տվել. քրեական վարույթները դատարանում են

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Եվրոն էժանացել է, ռուբլին՝ թանկացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

«Սիսեռով» լցոնած նռնակը Քոչարյան կրտսերի հրապարակած խաղալիքների կողքին պետք է դնել, թող խաղան. Չախոյան

Գարեգին Բ Ապարանցին բարոյականություն չունի, որ մարդավայել թողնի Լուսավորչի գահը. Ղազարյանը մեջբերում է արել

ԱՄՆ-ն Թրամփի հրամանով առաջին անգամ զենք կուղարկի Ուկրաինա. Reuters

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնիի համալիրը և Քարերի սիմֆոնիան

Հրապարակումը գրագիտության պակասի ցուցիչ է․ ԱԳՆ արձագանքը՝ նախարարի հայտարարագրի վերաբերյալ

Հետևում ենք իրադրությանը տեղում և աջակցում իրավիճակի կայունությանը տարածաշրջանում. ԵՄ դիտորդական առաքելություն