Երևան
12 °C
Ժամանակին Ամուլսարի շուրջ ծավալված քննարկումներն ու աղմուկն այդպես էլ չդադարեցին, քանի որ չկայացվեց հանքի շահագործմանը վերաբերող հստակ ու վերջնական որոշում: Ամուլսարի հարցն այսօր էլ օրակարգից դուրս չի եկել:
Հանքի շահագործման հեռանկարին նախընտարական փուլում անդրադարձել են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Մի մասը կոշտ դիրքորոշում է արտահայտել հանքը շահագործելու վերաբերյալ, մյուսները կողմ են դրան: Իսկ մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էլ դեռ ապակողմնորոշված են, սպասում են հետազոտությունների գոհացնող ու համոզիչ արդյունքների, որպեսզի ըստ այդմ իրենց դիրքորոշումը հայտնեն:
«Հայկական ժամանակն» առանձնացրել է այն քաղաքական ուժերին, որոնք այս ընթացքում խոսել են հանքի շահագործման մասին, որոշներին էլ հարցումներ ենք արել, պարզելու՝ իրենց տեսակետները:
«Հանրապետություն» կուսակցության անդամներն օրինակ՝ նախընտրական իրենց խոսքում բազմիցս արդեն շեշտել են, որ մեր երկրի սոցիալ- տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է առաջին հերթին շահագործել բոլոր հանքերը, օգտագործել ջրային ռեսուրսները: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ նշել է՝ Ամուլսարը պիտի շահագործվի եւ առհասարկ բոլոր հանքերը պիտի շահագործվեն, որպեսզի աշխատատեղերի խնդիրը լուծվի եւ կայունանա երկրի տնտեսությունը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը չեզոք է: Կուսակցության ներկայացուցիչները անդրադարձել են հարցին, սակայն կոնկրետ պատասխան չեն տվել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակին» փոխանցեց հետեւյալը. «Հանքի շահագործման հետ կապված կան բազմաթիվ չփարատված հարցեր, ներառյալ խնդրահարույց փորձաքննությունը, որն իրականացվեց «Էլարդ» ընկերության կողմից, ուստի խնդիրն ունի լիարժեք ուսումնասիրման կարիք»։
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ Լեւոն Շիրինյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ Ամուլսարի շահագործումը խախտում է ամբողջ էկոլոգիական հաշվեկշիռը, եւ եթե դա Ջերմուկի շրջանում չլիներ՝ կարգավորել հնարավոր կլիներ: «Խախտել հանգստի գոտին չիմանալով շահագործման պարագայում ստացված արդյունքը՝ սխալ է: Տարիներ շարունակ Հայաստանում խոսում են ինչ որ օգուտից, բայց հանքը չպիտի աշխատի»,-ասաց նա:
Ըստ Շիրինյանի՝ խստագույն եւ մանրակրկիտ հետազոտություն պիտի կատարվի: Անդրադառնալով ավելի վաղ արված հետազոտությունների արդյունքներին՝ ասաց, որ դրանք իրեն վստահություն չեն ներշնչում: «Առանց այն էլ մեր երկիրը փոքրացել է, եթե այդ շրջանն էլ շարքից դուրս գա, ի՞նչ ենք շահելու: Ոչ մի բան: Իսկ այն գումարները, որ հանքը շահագործելու ընթացքում են աշխատել, դրանից մեր երկրին ոչ մի օգուտ չի եղել, հիմա էլ չի լինելու, ընդամենը մի քանի կողոպտիչներ են շահելու: Իսկ որոշ մարդկանց շահույթի համար բնությունն ավերելը սխալ է»-ասաց նա:
Թեմայի վերաբերյալ ավելի վաղ բավականին կոշտ դիրքորոշում էր հայտնել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը: Ըստ Մելքումյանի՝ բյուջե մի քանի տասնյակ միլիոն դոլար բերելու համար չարժե գնալ բնապահպանական աղետի: Այսօր էլ վերահաստատելով իրենց կուսակցության դիրքորոշումը ԲՀԿ-ական պատգամավորը «Հայկակական ժամանակին» փոխանցեց. «Եթե այն բնապահպանական աղետ է առաջացնում, առողջություն քայքայում, Ջերմուկի առողջավայրի հետ կապված լրջագույն ռիսկեր է առաջցնում, ապա ինչո՞ւ պիտի շահագործվի»:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ օրեր առաջ Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք կշահագործվի հանքավայրը, հայտարարել էր. «Եթե Ամուլսարի շահագործմամբ Ջերմուկը կդադարի լինել առողջարանային քաղաք, ուրեմն չպետք է շահագործել: Ինձ զարմացնում են քննարկումները հանքի շահագոծման մասին՝ նալին են խփում, հետո մեխին, արդյունքում անհասկանալի վիճակ է ստեղծվել: Որոշակիություն եւ կանխատեսելիություն. սա է ներդրումային քաղաքականության հիմնաքարը»,- նկատել էր Քոչարյանը:
Նա նաեւ շեշտել էր, որ խնդրին լավ տեղյակ չէ, քանի որ փաստաթղթերի մի զգալի հասանելի չէ ոչ մեկին: «Մի բան կարող եմ ասել, եթե ազդեցությունը բացասական է լինելու, ապա հանքը չպետք է շահագործվի»,- եզրափակել էր «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն էլ երեկ Առաջին ալիքի եթերում հանրային քննարկման ընթացքում անդրադառնալով թեմային նշել էր, որ իրենք բավարար չեն համարում իրականացված հետազոտությունները եւ դա չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի հանքի շահագործումը համարեն անվնաս:
«Գործ ունենք կուրորտային կարգավիճակ ունեցող քաղաքի հետ. Ջերմուկը ընդամենը 15 կմ հեռավորության վրա է գտնվում: Մենք այնտեղ ունենք հանգստի եւ բժշկական աճող ինդուստրիա: Համենայնդեպս այս հիմքերով հանքը շահագործելը բավարար չէ: Մենք ընդհարապես համարում ենք, որ պետք չէ Հայաստանը դարձնել աղտոտվող երկիր: Ճիշտ է՝ կա Սովետական Միությունից ժառանգած հանքարդյունաբերություն, դա կարելի է պահպանել: Իսկ ինչ վերաբերում է այդտեղ նոր հանքարդյունաբերություն սկսելուն, ապա պետք է շատ խիստ չափանիշներ սահմանել»,- ասել էր Զուրաբյանը:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը բազմիցս իր բացասական դիրքորոշումն է հայտնել հանքը շահագործելու վերբերյալ: Օերեր առաջ էլ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը վերահաստատելով իրենց կուսակցության դիրքորոշումը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ Ամուլսարը չշահագործելն իրենց համար կարեւոր օրակարգային հարցերից մեկն է եղել, որը մինչեւ վերջ առաջ են տարել: «Մինչեւ այսօր Ամուլսարը սար է: Մեր ջանքերով, իհարկե, շատ փոքր, բայց դրական փոփոխություններ կան»,-շեշտել էր Նահապետյանը:
Իսկ ահա իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունն իրատեսական է համարում հանքի շահագործումը: Ամիսներ առաջ 1in.am-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ամուլսարի հանքը բացելու հավանակություն կա եւ այն մեծ է»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործող պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով որոշման հավանականության մասին ավելի վաղ ասել էր՝ կշեռքի նժարի մի կողմում տնտեսական օգուտներ են, մյուս կողմում՝ բնապահպանական վնասներ: Ըստ Պապոյանի այդ համեմատության մեջ տնտեսական օգուտները ակնհայտորեն շատ ավելի մեծ են, քան բնապահպանական վնասները: Նա հավանական էր համարել հանքի շահագործումը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Գեւորգ Պապոյանը վերահասատելով իրենց որոշումն ասաց, որ այն անփոփոխ է. «Ինչպիսին որ մեր որոշումը երկու տարի առաջ էր, այդպիսին է նաեւ հիմա: Բայց այնպես էլ չէ, որ մենք այդ քայլով միայն տնտեսկան շահեր ենք հետապնդում: Անչափ կարեւորում ենք Հայաստանի համընդհանուր շահը: Եթե տնտեսական շահը պաշտպանելով ավելի արդյունավետ կլուծենք մեր երկրի անվտանգային հարցերը, ապա բնականաբար մենք գնալու ենք դրա հետեւից: Իսկ եթե գնահատվի, որ բնապահպանական ռիսկերը տնտեսական շահերից մեծ են, ապա բնականաբար կգնանաք այն ճանապարհով, որ հանքը չի բացվի»:
Ըստ Պապոյանի՝ իրենք իրենց առջեւ դրել են նպատակ այդ հարցի վերաբերյալ գալ վերջանական որոշման: «Ըստ էության հարցի վերաբերյալ քննարկումները տարբեր ֆորմատներով ավարտվել են եւ արդեն վերջանակն որոշում կայացնելու հերթն է եկել: Կարծում եմ՝ նոր ձեւավորվող Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցնի բնականոն աշխատանքի, եւ մենք որոշում կկայացնենք ու այն կլինի վերջանական»: Պապոյանը, սակայն նկատեց՝ այդ որոշումը դեռւես հստակ չէ, քանի որ կան վերջանական մի քան հարցեր, որոնք ճշգրտման կարիք ունեն:
Հիշեցնենք, 2019-ին քննչական կոմիտեի պատվերով միջազգային ELARD ընկերության անցկացրած փորձաքննության արդյունքներով՝ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա։ Ըստ զեկույցի, կենսաբազմազանության պահպանման առումով որեւէ խախտում չի արձանագրվել: Ի դեպ, ուսումնասիրության համար Կառավարությունը հատկացրել էր 396 հազար ԱՄՆ դոլար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT