6 ամիս անց Ջրվեժի բնակչի սպանությունը բացահայտվել է. հայտարարվել է հետախուզում

6 ամիս անց  բացահայտվել է Ջրվեժ գյուղի բնակչի սպանությունը: Պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ջրվեժ գյուղի բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը, կնոջ և երեխաների հետ բնակվելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, այդ թվում՝ ավտոմեքենաները ՀՀ տեղափոխելու եղանակով, իսկ 2020թ. հուլիսին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և բնակվել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում: Նշված գործընթացի կազմակերպման հարցում նրան աջակցություն է ցուցաբերել իր ծանոթը, որն իր տանը կից ավտոտեխսպասարկման կետում զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ:

2019-2020թթ. Ջրվեժի բնակիչը բանավոր համաձայնությամբ, գումարը մաս-մաս վճարելու պայմանով ծանոթին է վաճառել իրեն պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի 4 ավտոմեքենա՝ ընդհանուր 11.000.000 ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև՝ շինարարական գործիքներ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ:

Արդյունքում տղամարդը պարտավորվել է մաս-մաս վերադարձնել շուրջ 15.000.000 ՀՀ դրամ գումար, սակայն իր պարտավորությունները կատարել է մասնակի և վերադարձրել է միայն 1.500.000 ՀՀ դրամ: Պարտք մնացած առանձնապես խոշոր չափերի գումարը վերադարձնելու պարտականությունից ազատվելու, այդ կերպ որոշակի նյութական օգուտ ստանալու նպատակով վերջինս որոշել է ապօրինաբար կյանքից զրկել պարտապանին:

2020թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:55-ին, տուժողը միայնակ այցելել է ծանոթին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ջրվեժ գյուղի բնակչին դիտավորությամբ զրկել է կյանքից, ապա նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված ու թաղել հողի ծածկույթի տակ: 2021թ. ապրիլի 28-ին նշված վայրից հայտնաբերվել է վերջինիս դին՝ գանգի շրջանում վնասվածքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2021թ. հունիսի 9-ին որոշում է կայացվել՝ տուժողի ծանոթին ՀՀ քրեական 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1337 դիտում

Իրանական կողմը նոր հարվածներ է հասցրել Թել Ավիվին. տեսանյութ

Գնացել 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, դուք ձերը լացեք, լացելու շատ բան ունեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Քննիչի մասին վնասակար տեղեկություն հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող անձի գործն ուղարկվել է դատարան

«Պեռաշկին» ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Ժամանակը՝ մինչև ապրիլի 8. հետո Իրանն այլևս չի ունենա կամուրջներ ու էլեկտրակայաններ, կպայթեցվի ամեն ինչ. Թրամփ

Քաղաքական տեքստերը տվել էին AI-ը գրեր, գոնե վերջինն էլ վստահեին, թե չէ հակահայկական կոչեր են ստացվել. Հակոբյան

ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին. մանրամասներ

Հեռախոս էլ ունես, ինտերնետ էլ, մտի եթեր մի 2 բառ ասա, կամ լավ, գոնե էդ տեքստը ծերից ծեր կարդա. վարչապետ

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. տեսանյութ

Փետրվարին տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվել է, դանակով հարվածներ հասցրած անձը՝ հայտնաբերվել

Քննարկման է դրվել աշխատող ծնողների համար՝ երեխաներին ուսհաստատություն ուղեկցելու ժամ տրամադրելու մասին նախագիծ

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակին

Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել

Ազգային ժողովի խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Հայտնաբերվել է բրոնզե դարի «ուժեղ» ենթակայան. Սարիկ Մինասյանը ՀԷՑ ենթակայաններից մեկից կադրեր է հրապարակել

«Լոռի բերդ քաղաքատեղի» արգելոցի տարածքում գտնվող պարիսպները, բաղնիքները, միջնաբերդի եկեղեցին վերականգնված են

Վերսկսվում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը 2026-27 ուստարվա համար․ ինչպես դիմել

Քասախում «Ֆորդ» է հրդեհվել

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Մեծ ցավ ապրեցի պարոն Քոչարյանի թույլ տված անզգույշ արտահայտության համար, բանակում ծառայելը պատիվ է. Ավանեսյան

Նարե՛կ ջան, գիտենք, որ կասեցնելու եք եվրաինտեգրումը, խաղաղության գործընթացը, դու նոր բան ասա. Սաֆարյան

2026-ի մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թմբուկների առցանց դասի ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին

Արտակարգ դեպք Սևանում նոր կառուցվող հյուրանոցում. աշխատակիցը բարձրությունից ընկել է ու մահացել

Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ

2025 թվականի լավագույն մարզիկները. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու. վարչապետ

Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ

Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հակամարտությունը լուծելու կարևոր առաջարկ. Թրամփ

Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ

Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

Իրանի համար ծայրահեղ և վերջին ժամկետը վաղն է. ԱՄՆ նախագահ

Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ

ՓԾ տնօրենը Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնում ծանոթացել է նյութատեխնիկական հագեցվածությանը. տեսանյութ

Կանխվել է ծանր հանցագործություն. կալանավորվել են 33 և 38 տարեկան տղամարդիկ. տեսանյութ

Սրանք քաղաքական տզրուկներ են, պարազիտներ. որ էդքան ուժեղ տղերք եք, ինչի՞ եք ընտրակաշառք բաժանում. տեսանյութ

Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել