Երևան
12 °C
Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համար այս փուլում տնտեսական ծրագրերից առավել առաջնահերթ այլ հարցեր կան:
Կուսակցության ընտրացուցակի 5-րդ համար, տնտեսագետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ առաջնայինը անվտանգային խնդիրներն են. ըստ նրա՝ ներքաղաքական կայունությունն ապահովելուց հետո հնարավոր կլինի որեւէ հարց, այդ թվում՝ նաեւ տնտեսական բարեփոխումների ծրագիր քննարկել:
Երկրորդ խնդիրն, ըստ նրա՝ կառավարման համակարգի կայունացումն է, որովհետեւ այսօր կառավարման համակարգ չկա. «Տնտեսական քաղաքականության մեջ ուղղակի ակնհայտ է անհետեւողականությունը, վճիռներ կայացնելու անընդունակությունը: Ցավոք սա տեղափոխվեց մի դաշտ, որը վտանգում է մեր տնտեսական ծրագրերի ընդհանրապես գոյությունը եւ վերաբերմունքն այդ ծրագրերի նկատմամբ»:
Ասատրյանն ասաց, որ կա հրապարակված 2021-23 թթ. միջնաժամկետ զարգացման ծրագիր, ունենք 2021 թ. բյուջե, սակայն իշխող ուժի նախընտրական ծրագրով նախատեսվում է տարեկան նվազագույնը 7, բարենպաստ պայմանների դեպքում 9 տոկոս տնտեսական աճ. «Որեւէ այլ ծրագրում չկա նման թիվ: Ես շատ լուրջ եմ վերաբերվում միջնաժամկետ ծախսերի ծրագրին, որովհետեւ սրա հիման վրա ձեւավորվում է մեր երկրի ֆինանսական ծրագիրը: Հիմա անլուրջ է հայտարարել 7-9 տոկոս տնտեսական աճի մասին, բայց բյուջեով նախատեսել 3 տոկոս տնտեսական աճ: Առաջիկա տարիների համար էլ մաքսիմում 5 տոկոս է նախատեսված աճը, այդ 7 կամ առավել եւս 9 տոկոսը որտեղի՞ց եք ստանալու»:
Նա ընդգծեց՝ ՀԱԿ-ի լրջության կոչը բոլորին է վերաբերվում եւ ծրագրերը որոշիչ պետք է լինեն տնտեսական քաղաքականության համար:
Խոսելով իրենց ծրագրերի մասին, տնտեսագետը նշեց, որ 2017 թ. իրենց ծրագիրը 99 տոկոսով ուժի մեջ է մնացել, դրանց ավելացել է միայն անվտանգային խնդիրները լուծելու հետ կապված գործոնները:
«Անվտանգային խնդիրը պարզ է՝ բոլորն էլ ասում են՝ սահմանային խնդիրների կարգավորում: Ըստ իս, կարեւոր է նաեւ տարածքային զարգացման խնդիրը, կան վտանգված տարածքներ, եւ առաջնային պետք է լինի ենթակառուցվածքների զարգացումը՝ սկսած ճանապարհներից: Ընդհուպ մինչեւ տարածքային կոնկրետ ծրագրերի իրականացում, որը տեղում պետք է բերի բնակչության կայունության ամրապնդմանը կամ արտագաղթի կանխմանը»,- ներկայացրեց Ասատրյանը:
Ըստ նրա՝ հաջորդ խումբ խնդիրը սոցիալական կայունության ապահովմանն է վերաբերում:
«Մենք երկար տարիներ բավականին կայուն մակրոտնտեսական իրավիճակ եւ գնաճի ցածր մակարդակ ունենալուց հետո այս տարի տեղափոխվել ենք ռիսկային գնաճային ժամանակահատված, որը դժվար է ասել ինչքան է տեւելու: Սա նշանակում է՝ աղքատացում, բնակչության ամենակարիքավոր խավի վիճակի վատթարացում իր բոլոր հետեւանքներով եւ ոչ բարենպաստ պայմաններ կենսագործունեության համար, որի արտահայտությունն արդեն տեսնում ենք»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիների արտահոսքը կազմել է շուրջ 64 հազար ինչն աննախադեպ բարձր թիվ է:
Ասատրյանն ընդգծեց՝ կա ֆինանսական կայունության եւ արտաքին պարտքի կառավարելիության խնդիր, եւ իշխանությունները որեւէ կերպ չեն վերաբերվում այս խնդրին. «Մենք 2021 մտանք Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության օրենքով սահմանված չափի խախտումով: Ի՞նչ են անելու, որեւէ մոտեցում ես չեմ տեսել»:
Խոսելով նախընտրական խոստումների մասին, նա նշեց, որ տարբեր ուժեր խոստանում են ներդրումներ՝ մեկը 1 մլրդ դոլարի, մյուսը 10 մլրդ, մեկ ուրիշը միանվագ 20 մլրդ դոլարի մասին. «Եկեք լրջանանք, որեւէ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսք չի լինելու եւ այդ հոսքը 6-7 տարի է կրճատվում է, իսկ նախորդ տարվա պարտության ու քաղաքական եւ տնտեսական անորոշությունների պատճառով այդ հոսքը զրոյացել է, եթե չասենք՝ բացասական մեծության է հասել»:
Նրա կարծիքով՝ պետությունը այս դաշտում էլ պետք է մասնակցություն ունենա եւ պետք է ուղղակի առաջարկ անի պոտենցիալ ներդրողներին, ինչը հնարավորություն կտա վերակենդանացնել օտարերկրյա ներդրումների հոսքը:
Նա նշեց, որ դա գաղափարական իմաստով պետություն-մասնավոր համագործակցության կարեւոր հատվածներից եւ ՀԱԿ-ի ծրագրային կետերից մեկն է. «Սա ե՛ւ տնտեսական աշխուժացման, ե՛ւ ռեսուրսների ներգրավման իմաստով, կարծում եմ, դրական դերակատարություն կունենա: Իմ կարծիքով՝ այն ուժը, որը իշխանության կգա, պարտքային հնարավորությունների շեմը պետք է բարձրացնի, մի կարեւոր բայցով՝ ինչ-որ պահից հետո պետք է արձանագրել այն, ինչ ունես, եւ նոր պարտավորություններ պետք է վերցնել միայն հիմնավոր ծրագրի առկայության պարագայում»:
ՀԱԿ ծրագրային դրույթում մի կարեւոր հատված վերաբերում է կոռուպցիոն խնդիրներին. «Կոռուպցիան ամենամեծ չարիքն է, որը կոչնչացնի որեւէ նախաձեռնություն, կդատապարտի անհաջողության որեւէ մի ծրագիր: Առաջին փուլի հարցերը լուծելուց հետո պետք արդեն մտածենք զարգացման մասին: ՀԱԿ-ը տնտեսական քաղաքականության շուրջ 60 միջոցառում ունի»:
Ասատրյանը նշեց, որ 2007-08 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աշխարհը վերափոխվել է, անգամ ամենաազատական տնտեսությունները, օրինակ՝ ԱՄՆ-ն, գնացել են պետական միջամտությունների նոր մոդելի, եւ Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով:
«Մեզ մոտ էլ էր նախկինում այդպես՝ սկզբում պետությունն էր միակ տնտեսվարողը, հետո մենք խնդիր էինք դրել պետությունը դուրս բերել տնտեսվարումից, բայց այսօր պետք է հակառակի մասին մտածել: Պետությունը պետք է մասնակցի բիզնես գործունեությանը՝ առաջարկներ ներկայացնի, ներդրողներին ինչ-որ երաշխիքներ տա: Պետք է մտածենք նաեւ բարձր տեխնոլոգիաների զարգացման մասին»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Նա ընդգծեց՝ ապագայի հետ կապված առաջնահերթություն են կրթությունը, գիտությունը, քանի որ այսօր չկա մարդկային կապիտալի իմաստով այն պոտենցիալը, որը կարող է ինտենսիվ զարգացման հիմք հանդիսանալ:
Անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիաները բացելուն, տնտեսագետն ասաց, որ դա շանս է չխեղդվելու համար, ուղղակի այդ շանսը պետք է մտածված օգտագործել. «Բաց ճանապարհը դեռ երաշխիք չէ զարգացման համար, դա նախապայման է: Բայց բաց ճանապարհներից պետք է ճիշտ օգտվել, կոնկրետ խնդիրներ պետք է դրվեն՝ ում հետ, ինչպես»:
Հարցին՝ հարկային համակարգի վիճակն ինչպե՞ս է գնահատում, փոփոխությունների կարիք կա՞, Ասատրյանը պատասխանեց. «Հավերժական խնդիրներից է վարչարարությունը, որը պետք է զարգանա: Հարկային օրենսդրության զարգացման առումով տարբեր մոտեցումներ կան: Օրինակ՝ ես դեմ չեմ պրոգրեսիվ հարկման մեխանիզմին, բայց ես դեմ եմ, որ շատ աշխատավարձ ստացողը շատ հարկվի: Աշխատավարձ ստացող հարուստ մենք համարյա չունենք, իսկ հարուստների մեջ քիչ են մարդիկ, որոնք շատ եկամտահարկ են վճարում: Պետք է գնալ եկամուտների հայտարարագրման միասնական համակարգի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT