Դատավորներին պաշտպանելու ենք նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող խոսքից. Արտակ Զեյնալյան

«Հանրապետություն» կուսակցությունն ընտրվելու դեպքում դատաիրավական բազմաթիվ բարեփոխոիմներ է խոստանում, ընդհուպ մինչեւ դատավորների պաշտպանությունը նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող խոսքից: Արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ քաղաքական ուժերը խորհրդարանում ձեւավորում են մեկ օրենսդիր մարմին, ուստի պարտավոր են համագործակցել միմյանց հետ, իրականացնել օրենսդիր իշխանություն, ժողովրդի իշխանություն: Զեյնալյանի հետ մեր զրուցը ստորեւ.

- Պարոն Զեյնալյան, նախընտրական քարոզչության ժամանակ դուք բազմիցս հայտարարել եք, որ ձեր ընտրվելու պարագայում կառավարման համակարգը ամբողջությամբ նախագահականի պիտի փոխվի, որը այս իրվիճակում ավելի կայուն եւ ավելի արդյունավետ է ՀՀ-ի համար: Խնդրում ենք մասնավորեցնել, թե այդ փոփոխությունը ինչ շոշափելի արդյունքեր կարող են բերել մեր երկրի կառավարման տեսանկյունից:

-Կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման պարագայում ճգնաժամերն ավելի մեծ հավանականություն ունեն եւ դա ցույց է տալիս նաեւ խորհրդարանական կառավարման երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումները: Նախագահականի դեպքում նախագահն է ձեւավորում Կառավարությունը եւ գործադիր իշխանություն ձեւավորելն ավելի հուսալի է: Միեւնույն ժամանակ իշխանության առնվազն երկու ժամանակաշրջան պաշտոնավարելուց հետո փոփոխության հնարավորություն կա, իսկ վարչապետական կառավարման դեպքում վարչապետը կարող է բազմիցս ընտրվել եւ իրականացնել գործադիր իշխանության ղեկավարումը: Գտնում ենք, որ մեր տարածաշրջանը պայթյունավտանգ է, վտանգներով լի, ուստի նախագահական կառավարման պարագայում ավելի կայուն եւ կառավարելի կլինի:  

- Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք՝ եզակի ուժերից եք, որն այն համոզմանն է, թե Հայաստանը պիտի ու կարող է լինել ինքնիշխան, հատկապես շեշտել էիք՝ ոչ ռուսամետ: Հիմնական «այընտրանք» ձեր կուսակցության անդամները եւ դուք այդ ճանապարը տեսնում եք հանքերի շահագործմամբ բնական ռեսուրսների հաշվին տնտեսության կարգավորելով: Բայց հանքերի շահագործումն էլ մեր երկրում այդքան միանշանակ չի ընդունվում, ունենք Ամուլսարի փաստը. մտավախություն չունեք, որ նման ռազմավարության պարագայում էլ կարող է հանրության շրջանում խռվություններ ու բողոքի մեծ ալիք բարձրանալ:

-Կարող են իհարկե՝ լինել խնդիրներ, բնապահպանները կարող են դեմ լինել: Բայց այսօր կենսական նշանակություն է մեր երկրի տնտեսական անկախությունն ու ռազմական հզորությունը, դա ավելի կարեւոր է: Մենք ունենք օգտակար հանծոներ, որն Աստծո պարգեւ է, ու այն պիտի օգտագործենք մեր երկրի զարգացման համար: Մենք չենք կարող լինել բնապահպանական երկիր, միեւնույն ժամանակ ինքնիշխան եւ լինենք Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորը: Մենք այդ հանքերը պիտի օգտագործենք էկոլոգիական չափանիշներին համապատասխան եւ զարգանանք, որպեսզի 3- 4 տարում Ալիեւը գրի իր՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը:

-Պարոն Զեյնալյան, դուք եղել եք Արդարադատության նախարար: Դատաիրավական բարեփոխումներն ինչպե՞ս եք պատկերացնում:

-Առաջնահերթությամբ մենք պետք է երկրում բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծենք պետական կառավարում իրականացնելու համար: Պետք է գործադիր եւ օրենսդիր իշխանությունը լինի լեգիտիմ, միեւնույն ժամանակ վստահության ու հանդուրժողական մթնոլորտ լինի: Մեր երկրում պետք է բացառենք քաղաքական ուժերի, խմբավորումների կողմից մայրուղիների, ճանապարհների, սահմանադրական ինստիտուտների, իշխանության ճյուղերի պաշարումն ու շրջափակումը. երկրում չի կարող սահմանափակվել ազատ տեղաշարժման իրավունքը, դա նաեւ խոչընդոտում է բիզնես միջավայրին, մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց բեռները Հայաստանում կարող են հասցնել «ա» կետից «բ» կետը: Նրանք պիտի իմանան, որ ճանապարհին ինչ-որ մեկը բարիկադներ չի դնելու եւ որոշի, որ պահանջում է վարչապետին կամ նախագահին: Այդպես չի կարող լինել, այդ պրակտիկային պետք է  վերջ դնել: Մենք վերացնելու ենք արտակարգ եւ ռազմական դրության իրավական բացերը, որոնք բացահայտվեցին այս ընթացքում, որպես օրինակ կարող եմ նշել այն, որ դիմակ չկրելու համար բոլոր տուգանքներն առոչինչ ակտեր են եղել, ամեն ինչ անօրինական է եղել:

Ավելի արդյունավետ ենք դարձնելու սահմանադրական արդարադատության մակարդը: Ի դեպ մենք կողմնակից ենք, որ երկրում լինի սահմանադրական արդարադատություն: Սրանով մենք տարբերվում ենք շատ շատերից, ովքեր գտնում են, որ պետք է Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվել Սահմանադրական դատարաններից ազատվելու ձեւով: Դատավորներին պաշտպանելու ենք իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող խոսքից, որովհետեւ շատ են թիրախավորվում դատավորները: Կարգավորելու ենք ավտովթարների հետեւանքով ապահովագրության կարգը, գործող կարգավորումները հանգեցնում են խցանումների եւ քաղաքի պաշարման: Կարգավորելու ենք նաեւ փորձաքննության լաբորատորիաների ոլորտը, որովհետեւ դրանք շատ քիչ են, իսկ փորձաքննության պահանջը շատ մեծ է եւ դրա պատճառով դատական գործերը եւս երկարաձգվում են:

- Քարոզարշավն արդեն ավարտվում է, ինչպե՞ս եք գնահատում ընթացքը: Շատերի գնահատմամբ այս քարոզարշավին գաղափարական պայքար չկար, քաղաքական ուժերի գերակշռող մասը սպառնալիքներ, վրեժխնդրության կոչեր ու փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում: Արդյոք սա էլ ընտրազանգվածին առավել մոլորեցնող կամ ապակողմնորոշող քայլ չէր:

-Կարծում եմ՝ այո: Այս ընտրապայքարի ժամանակ շատ էր ատելության խոսքը, վիրավորանքը, նեգատիվը: Իհարկե դա պայմանավորված էր երկրի կրած պարտությամբ: Միեւնույն ժամանակ դրականն այն է, որ ընտրությունների արդյունքում ձեւավորվելու է իշխանություն, որտեղ գույքագրվելու են ժողովրդի տրամադրությունները: Այդ առումով դրական է։ Իհարկե լավ կլիներ, որ քաղաքական ուժերը իրենց պետական կառավարումը սկսեին հիմիկվանից ու այնպիսի մթնոլորտ ձեւավորեին, որի արդյունքում իրենք կարողանալու էին կառավարում իրականացնել: Պատկերացրեք միմյանց ատող, վարկաբեկող եւ վիրավորող քաղաքական ուժերը ձեւավորում են մեկ օրենսդիր մարմին: Մինչդեռ այդ օրենսդիր մարմնում նրանք պարտավոր են համագործակցել, իրականացնել օրենսդիր իշխանություն, ժողովրդի իշխանություն:

Պիտի ստորադասեն իրենց շահերը ժողովրդի շահերին: Մենք կուսակցական կամ քաղաքական դպրոց ենք հիմնադրելու ու այնպիսի մեխանիզմներ ենք փորձելու ներդնել, որպեսզի պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք ունենան միասնական նվազագույն կրթություն՝ հասարակագիտական եւ պետության ու իրավունքի տեսության ոլորտից: Նաեւ ցանկալի է, որ բոլոր քաղաքաքական ուժերի ներկայացուցիչները միասին սովորեն, որպեսզի միասնական տեղեկատվական ու գիտական եթերում լինեն ու ատելության այսպիսի դրեւսում չլինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1689 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ