Երևան
12 °C
Հայաստանում ատահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և լավ կազմակերպած: Այս կարծիքին են ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ միջազգային դիտորդները, որոնք հունիսի 20-ին Հայաստանի տարբեր ընտրատեղամասերում հետևել են քվերակության ընթացքին:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Կարի Հենրիկսենը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում փաստեց՝ Հայաստանի քաղաքացիները ունեցել են ընտրության լայն հնարավորություն: «Իշխանություններին բավականին քիչ ժամանակահատված էր տրամադրված ընտրությունների կազմակերպման համար, բայց գործընթացը կառավարվել է պատշաճ կերպով: Ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմինն իր աշխատանքը կատարել է թափանցիկ և վայելել է քաղաքացիների վստահությունը: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Ձայների հաշվարկը դրական ենք գնահատում»,-ասաց նա:
Այդուհանդերձ դիտորները ընտրությունները բնութագրում են ինտեսիվ սուր բևեռացվածությամբ և առանցքային մասնակիցների աճող սադրիչ հռետորաբանությամբ: Իրենց նախնական եզրակացության մեջ նրանք նշել են նաև այն խախտումների և միջադեպերի մասին, որոնք հանդիպել են ընտրությունների ժամանակ: Ըստ նրանց՝ ընտրատեղամասերում եղել են լարված մթնոլորտի և հուզումների որոշ դեպքեր և ընտրողների նկատմամբ ճնշման գործադրում: Ընտրատեղամասերի մեծ մասը հասանելի չի եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Դիտորդները նշել նաև, որ ընտրատեղամասերում կուտակումները բասացական էին անդրադառնում ընտրությունների ընթացքի, բայց ոչ արդյունքների վրա: «Հայկական Ժամանակը» հետաքրքրվեց՝ իսկ արդյոք գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիների քվեարկության ընթացքին միջամտել են կուսակցությունների և դաշիքների վստահված անձինք, արդյոք խախտվել է ընտրողների գաղտնի քվեարկության իրավունքը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարը մեր հարցին ի պատասխան ասաց. «Այո, սակավաթիվ քանակով նման դեպքեր եղել են դիտարկված տեղամասերից 4-ում, որոշ տեղերում հարցը կարգավորվել էր միանգամից՝ տեղում, ինչպես մեզ են տեղեկացրել, բայց, որպես դիդորդներ մենք չէինք կարող միջամտել այդ գործընթացին: Խախտումները քննարկվել են հանձնաժողովի նախագահների հետ»,- ասաց Կարի Հենրիկսենը՝ հավելելով՝ այդ խախտումները որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա:
Միջազգային դիտորդները նշում են նաև՝ 8 ընտրատեղամասերում ընտրողներին թույլատրվել է քվեարկել առանց անձը հաստատող վավեր փաստաթղթի: Մեկ դեպք գրանցվել է, երբ ընտրական հանձնաժողովի անդամը ընտրողին տրամադրել է արդեն իսկ քվեաթերթիկ պարունակող ծրար: Դիտարկված տեղամասերի 3 տոկոսում քվեատուփերը պատշաճ կերպով կնքված չեն եղել: ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ միջազգային դիտորները նախնական եզրակացության մեջ նշել են նաև 10 դեպքերի մասին, երբ տեղամասերում կուսակցությունների կամ դաշինքների վստահված անձինք անհարկի միջամտություն են ունեցել հաշվարկի գործընթացին: 20 տեղեմասերում հաշվարկների ընթացքում ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը չի համընկել ընտրողների մասնակցությունը հաստատող կտրոնների թվի հետ:
Միջազգային առաքելություն իրականացնող դիտորդները անդրադարձան նաև այն հարցին, թե քանի որ Հայաստանի որոշ վայրերում երեկ ընտրությունների օրը գրանցվել է էլեկտրաէներգիայի անջատումները, արդյոք այդ հանգամանքը որևէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա: «Այդ տեղեկատվությունը մեզ հասել է, մենք կարծում ենք, որ դա էական ազդեցություն ընտրությունների վրա չի ունեցել, բայց դիտորդական աշխատանքը դեռևս շարունակվում է և տեղեկատվությունը կարող է փոխվել»,- պատասխանելով հարցին՝ ասաց Օուեն Մերֆին՝ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը:
ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ միջազգային առքելություն իրականացնող դիտորդների խոսքով՝ Հայաստանում իրավական դաշտը մեծամասամբ նպաստավոր է եղել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Անդրադառնալով այն հարցին, թե այս ընտրությունները կարելի՞ է համեմատել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած խորհդարանական ընտրությունների հետ՝ ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար Կարի Հենրիկսենը ասաց.
«Մենք ընտրությունները շատ հազվադեպ ենք համեմատում, դա կախված է իրավիճակներից, որոշ հանգամանքներից: Կարող ենք ասել, որ որոշ առաջարկություններ, որոնք մենք ներկայացրել էինք 2018-ին, օրինակ՝ կանանց ավելի մեծ մասնակցությունը ընտրական գործընթացներում ապահովելու համար, իրականացվել է իշխանության կողմից»:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գեորգե Կատուրգալոսն էլ հավելեց. «Մենք հաշվետվություն ենք մշակում բոլոր ընտրությունների դիտորդական առաքելությունից հետո: Այս ընտրությունները նման էին 2018 թվականի ընտրություններին, բայց որոշ բարեփոխումներ են եղել, ընտրությունների որոշ դրույթներ փոփոխվել են»:
Հունիսի 20-ին Հայաստանում ընթացող խորհրդարանական արտահերթ ընդրությունների անցկացման օրը տեղի դիտորդների հետ միասին քվեարկության ընթացքին տարբեր տեղամասերում հետևում էին միջազգային դիտորդներ՝ 37 երկրից: Գործուղվել էր 344 դիտորդ՝ 247-ը ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի, 73 անդամից բաղկացած պատվիրակություն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից և 24 անդամից բաղկացած պատվիրակություն ԵԽԽՎ-ից: Դիտորդները քվերակության ընթացքին հետևել են Հայաստանի 50 տոկոս ընտրատեղամասերում:
Ասուլիսի բանախոս դիտորդները հավելեցին, որ Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի 2 ամիս հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT