Երևան
12 °C
Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի հետ:
Արամ Սարգսյան - Շնորհավորում եմ շատ համոզիչ հաղթանակի համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք:
Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ շատ, ուրախ եմ հանդիպման համար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել նաև, որ հետևում էի Ձեր քարոզարշավին և, անկեղծ ասած, շատ լավ տպավորություն եմ ստացել: Մտածում էի՝ «Հանրապետություն» կուսակցությունը կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը: Ընտրությունը հենց դրանով է ընտրություն, որ նախ բազմաթիվ գործոններ ազդում են պրոցեսի վրա, և ինքը, միևնույն է, ունի որոշակի անկանխատեսելիության գործոն:
Այսօրվա մեր հանդիպման հիմնական թեման՝ կուզեի լսել Ձեր պատկերացումները ներքաղաքական կյանքի, հետագա զարգացումների վերաբերյալ, Ձեր կուսակցության և անձամբ Ձեր պատկերացումները անելիքների վերաբերյալ, թե ինչպես եք տեսնում «Հանրապետություն» կուսակցության և կառավարության, խորհրդարանական մեծամասնության հարաբերությունները: Նաև նախկին շրջանի փորձից ինչն է, որ Ձեզ անհանգստացրել է, և ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի մենք քաղաքական դաշտում կարողանանք ավելի համագործակցային ու պոզիտիվ դաշտ ստեղծել, պոզիտիվ ոչ թե Կառավարության նկատմամբ, այլ պոզիտիվ, որպեսզի փոխադարձաբար ավելի լսելի լինեն Կառավարությունն ու արտախորհրդարանական ուժերը, որովհետև կարծում եմ, որ իսկապես լսելիությունը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ կան գաղափարներ, կան առաջարկներ, մտքեր, որոնք աղմուկի մեջ կորում են և չեն լսվում: Այս թեմաներով կուզեի խոսեինք մանրամասն և տեսնեինք՝ ինչքանով են համընկնում մեր պատկերացումները:
Արամ Սարգսյան - Շատ բարի, շատ լավ: Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը: Եվ այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով և գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, և այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջև փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձև:
Արտախորհրդարանական ուժերի խնդիրը շատ ավելի հեշտ է այդ առումով: Իմ կարծիքով՝ ազդեցություններն էլ՝ շատ ավելի փոքր: Այստեղ հիմնական բանալի բառը Ձեր՝ բոլորի վարչապետ լինելն է՝ անկախ նրանից, թե իրենք որ թիմից են: Իհարկե, հասկանում եմ, որ այն թիմերում 20 տոկոսն է մոլորյալ, որոնց վարչապետը, իսկապես, արժե լինել: Մյուսներն այլ-այլ նպատակներ ունեն՝ իրենց նախկին ունեցած ազդեցությունները վերականգնել, հովանավորչությամբ զբաղվելու կամ որոշակի նյութական իրավիճակներից ելնելով, շտաբներում աշխատելով՝ այդ քվեները ձևավորվել են: Բայց ամեն դեպքում կա փաստը: Կարծում եմ՝ իրենք տեսնում են, որ իրենք էլ են հակված Ազգային ժողով մտնելու, առանձնապես աղմուկ անելու բան չունեն, բողոքները ենթատեքստ չունեն: Այդ բողոքներով մեզ կծաղրեին, եթե Սահմանադրական դատարան մտնեինք, հարցումների հիմքի վրա կամ միտինգներին շատ մարդ լինելու: Դա անհեթեթ է ուղղակի:
Մեր մասով՝ կարծում եմ, որ մշտապես լինելու ենք պետության կողքին, պետականության կողքին: Մեզ համար դա գերկարևոր է, գերկարևոր է Հայաստանի Հանրապետության անկախությունը, այդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով: Սա համարում ենք շատ կարևոր ու գտնում ենք, որ դրանով թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներին բավականին օգնած կլինենք: Ու հակված ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակել: Նաև տնտեսական դաշտում են առաջարկները, ինչ կլինեն, սիրով կներկայացնենք Կառավարությանը, փորձենք հետամուտ լինել, որ դրանք տեղ հասնեն ու իրականություն դառնան, իսկ եթե մերժվում են, ապա հիմնավոր մերժվեն, և այդ մերժումները կարողանանք բացատրել նաև մեր գործընկերներին, որ բիզնեսը չնեղանա:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT