«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը

23/06/2021 schedule18:05

Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան:

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը: 

Այսօր Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Այս տարի ռազմամարզական ճամբարի ծրագիրը փորձարկվում է Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցների շուրջ 100 աշակերտների շրջանում: 

Ծրագրի պատասխանատուն Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցն է: Վերջինիս տնօրեն Արկադի Պետրոսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը: Ողջունելով ճամբարի մասնակիցներին և աշխատակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը խոսել է ծրագրի կարևորությունից. «Մենք առաջնային խնդիր ունենք բարելավելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման որակը և այն արդյունքները, որոնք ակնկալում ենք շրջանավարտներից: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ արդյունքների համար առարկան պետք է ունենա գործնական բաղադրիչ, ուստի չափորոշչի վերանայման ընթացքում ռազմամարզական ճամբարը նախատեսեցինք իբրև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պարտադիր մաս: Այս ծրագիրը բոլորիս համար առանցքային նշանակություն ունի, բոլորս գիտակցում ենք այն լուրջ մարտահրավերները, որոնց բախվել է մերը երկիրը»:

Դիմելով ռազմամարզական ճամբարի մասնակից աշակերտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ մեծ է նրանց դերը ծրագրի կայացման և լրամշակման գործում. «Ծրագիրը լինելու է պարտադիր բոլոր դպրոցների համար: Ձեր՝ առաջին մասնակիցների դերը չափազանց մեծ է դրա կայացման գործում: Մեզ համար կարևոր են ձեր և զինղեկների կարծիքները, դիտարկումները՝ ծրագիրն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այդպիսով հաջորդող տարիների մասնակիցների համար նաև ձեր շնորհիվ այս գործընթացը կանցնի առավել արդյունավետ: ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է ձեզ հետ անցնել այս ճանապարհը և բարելավել կրթության որակը, որպեսզի դպրոցն ավարտելիս դուք ունենաք մեր պետությանը և հասարակությանն անհրաժեշտ որակներ: Շնորհակալ եմ, որ համաձայնել եք մասնակցել այս փորձնական  ծրագրին: Առանձնահատուկ շնորհակալ եմ աղջիկ մասնակիցներին. ՆԶՊ-ի շրջանակում պետք է ունենանք հավասար մասնակցություն»:

ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ 12-օրյա ճամբարի ծրագիրը համարվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, համազորային կանոնադրություններ, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, գոյատևման հիմունքներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1285 դիտում

Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան

Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը

Մասիսում վագոն-տնակ է այրվել

Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են

ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն

Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել