Երևան
12 °C
Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ի հայտ եկել: ՀԺ-ին տված հարցազրույցում վերլուծելով ընտրությունների արդյունքներն ու հետընտրական իրավիճակը՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը.
- Պարո՛ն Բադալյան, այդքան սպասված արտահերթ ընտրություններն արդեն անցյալում են: Ընտրությունների արդյունքում գործող իշխանությունը վերընտրվեց, բայց նաեւ ակտիվ քաղաքականություն վերադարձան նախկինները: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը. չէ՞ որ մեկին մերժել էին ընդամենը վերջերս, մյուսին մի քիչ ավելի շուտ, իսկ նրանք միասին գործող իշխանություններին մեղադրում էին պատերազմի, զոհերի, բոլոր դժբախտությունների համար:
- Նախ խոսենք գործող իշխանության վերընտրվելու մասին. իհարկե` մոտ 20 տոկոսով ավելի ցածր նիշով, քան 2018-ին էր: Սա որոշակիորեն օբյեկտիվ պրոցես է՝ նույնիսկ անկախ պատերազմի հանգամանքից, բայց առավել եւս պատերազմի հանգամանքի առկայությամբ: Ինչո՞ւ վերընտրվեց իշխանությունը. կարծում եմ այստեղ առանցքային դեր խաղացել է երկու հանգամանք. առաջին, այս իշխանության գլխավոր ընդդիմադիր ուժը նախկին համակարգն էր եւ հասարակությունը կայացրեց ընտրություն՝ նախկին համակարգի վերադարձի հնարավորությունը մերժելու տրամաբանությամբ: Այս տեսանկյունից այդ ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ մարդիկ շատ լավ հիշում են, թե ինչպիսին էր այդ համակարգը եւ չեն ուզում վերադառնալ այդ բարքեր, այդ տրամաբանություն, չեն ուզում վերադառնալ մսխող համակարգի շահագործման ենթակա օբյեկտի կարգավիճակին, ինչպիսին էր մարդը Հայաստանում մինչեւ 2018 թվականը:
Եվ, երկրորդ պատճառը. պատերազմի գնահատման հարցում հասարակությունը, իմ կարծիքով, շատ ավելի ճշգրիտ է իր մոտեցումներում եւ շատ լավ հասկանում ու պատկերացնում է, որ Հայաստանի դեմ պատերազմը հասունացել է եթե ոչ առնվազն 2 տասնամյակի պրոցեսներով, ապա տարիներ շարունակ, եւ դրա համար պատասխանատվությունը ոչ միայն այս իշխանության դաշտում է, այլ ավելի շատ՝ նախկին իշխանության համակարգի: Եվ սա է պատճառը, որ չաշխատեց այդ պատերազմի պատասխանատվությունը ամբողջությամբ մեկ մարդու վրա դնելու մարտավարությունը, որովհետեւ քաղաքացիները իրականում շատ ավելի լավ գնահատեցին, թե պատասխանատվության բաժինները ինչպես է պետք բաշխել՝ պատերազմը կանխելու կարողությա՞ն, թե՞ պատերազմին համարժեք պատրաստվելու կարողության եւ համանման այլ խնդիրների ու թերացումների առումով: Ես կարծում եմ, այս հանգամանքներն էին, որ որոշիչ եղան քվեարկության այս հարաբերակցության առումով եւ թույլ տվեցին գործող իշխանությանը՝ պահպանել մեծամասնությունը:
Ինչ վերաբերում է նախկին համակարգի ուժերի ստացած քվեներին, ապա այստեղ պատճառն այն է, որ որպես քաղաքական ուժ առավել կենսունակը հենց նախկին համակարգն էր. այստեղ պատճառը թե սուբյեկտիվ է, թե օբյեկտիվ: Կասկածից վեր է, որ այդ կենսունակության առանցքը ֆինանսական ռեսուրսներն էին եւ դրանից բխող տեղեկատվական ռեսուրսների առատությունը: Միեւնույն ժամանակ կար նկատելի արտաքին աջակցություն ռուսական տնտեսաքաղաքական շրջանակներից՝ հատկապես «Հայաստան» դաշինքի դեպքում: Նախկինների վերադարձի մյուս պատճառն էլ, թերեւս այն էր, որ մնացյալ քաղաքական ուժերը այս ժամանակահատվածում այդքան էլ արդյունավետ չեն եղել իրենց կայացման, բյուրեղացման առումով: Այս օբյեկտիվ պատկերը հաղթահարելու համար մեզնից որպես հասարակություն եւ պետություն բավական երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի մենք ձեւավորենք նոր քաղաքական ուժեր եւ միջավայր:
- Այս ընտրությունների արդյունքում ի՞նչ նոր իրողություն է ի հայտ եկել մեր երկրում:
- Մենք ունենք քաղաքական նոր պատկեր, որն իմ գնահատմամբ զգալիորեն ավելի օբյեկտիվ է, քան այն, ինչ կար մինչ այժմ: Նկատի ունեմ այն իրավիճակը, երբ քաղաքական դաշտում առկա իրավիճակը արտացոլվում է նաեւ խորհրդարանում: Մենք տեսնում ենք, որ հիմա ձեւավորվել է երկրորդ նոր ուժ, դա Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքն է: Ուրիշ հարց է, որ այս հանգամանքի վերաբերյալ գնահատականները ամենատարբեր կարող են լինել, բայց քաղաքականությունը պետք է հաշվի նստի իրողությունների հետ. եթե կա, դիցուք, ընտրողների 21 տոկոսի քվեին արժանանալու կշիռ ունեցող քաղաքական ուժ, ապա ավելի նախընտրելի է, որ այդ ուժը ներկայացված լինի խորհրդարանում եւ նրա գործունեությունը լինի հրապարակային: Այդ տեսանկյունից մենք ունենք քաղաքական նոր իրողություն: Այս պայմաններում շարունակում է գոյություն ունենալ Հայաստանի, այսպես ասած, հին խնդիրը՝ քաղաքական դաշտի արդիականացումը:
- Ի՞նչ եք կարծում առաջիկա 5 տարիներին մենք տեսնելու ենք նույն «նախկին-ներկա», «ով հանձնեց Ղարաբաղը» բանավե՞ճը, թե՞ Նիկոլ Փաշինյանի համախմբան կոչն ընդունվելու է, ու բոլորը համախմբված աշխատելու են՝ պետության խնդիրների լուծման համար:
- Ես կարծում եմ, որ այնուհանդերձ ընդդիմությունը շարունակելու է իր կոշտ գիծը եւ սա շատ արդյունավետ գիծ կարող է լինել, եթե այն մնում է քաղաքական տրամաբանության շրջանակում եւ ոչ թե հասարակական-քաղաքական կյանքը անընդհատ տեռորի ենթարկելու եւ քաոսի մեջ պահելու: Եվ այս տեսանկյունից ընդդիմությունը պետական դիմադրողունակության կարեւորագույն օղակներից մեկն է: Միասնականությունը կամ համերաշխությունը պետք է լինի խաղի կանոնների շուրջ, խաղի կանոններ, որոնք չեն վնասում Հայաստանում կայունությունը, սահմանադրական կարգը եւ ըստ այդմ ընդդիմություն-իշխանություն պայքարը ավելի շատ ուժեղացնում է պետությունը, քան թուլացնում:
Իսկ երբ որ քննադատության որակը ցածր է, եւ դա ավելի շատ հայհոյանք է, քան քննադատություն, բերում է բոլորովին այլ վիճակների: Այդ առումով վարչապետի պաշտոնակատարի միասնականության մեսիջները շատ կարեւոր են, բայց պատրանք ունենալ, որ դրանք արագ եւ շոշափելի արդյունք են ստանալու հասարականական կյանքում, պետք չէ:
- Պարոն Բադալյան, հետընտրական զարգացումները կարծեք թե արդեն կարելի է բացառել: Եթե հիշում եք, ընտրատեղամասերի մոտից սկսած մինչեւ հրապարակներ արյուն ու քաղաքացիական պատերազմ էր կանխատեսվում: Ըստ ձեզ կանխատեսումնե՞րն էին սխալ, թե՞ հաջողվեց խուսափել այդ ամենից:
- Այդպիսի կանխատեսում անող ուժերի մի մասը փորձում էր դրանով սեփական քաղաքական միավորները հավաքել: Այսինքն շատ պարզ քաղաքացիներին ասում էին. եթե իշխանությունը հաղթի կամ ընդդիմությունը հաղթի, երկու դեպքում էլ արյունահեղություն է լինելու, դրանից խուսափելու համար եկեք եւ ձայն տվեք մեզ: Այդ մտայնությունը գեներացվում էր հենց նաեւ նախընտրական հաշվարկով: Մյուս կողմից ակնհայտ էր, որ այն հռետորաբանության պայմաններում, որ կար հետպատերազմյան իրողությունների ընթացքում, անշուշտ բավական մեծ էր ռիսկը, որ կարող էին լինել նաեւ այդպիսի բախումներ: Ես հիմա չեմ կարող ասել, որ մենք ընդհանրապես հեռացել ենք այդ ռիսկից, բայց ընտրությունը հնարավորություն էր՝ իրավիճակի զգալի լիցքաթափման: Այդ ռիսկը ամբողջությամբ բացառելու համար պետք է հաջորդական քայլերով ամրապնդել այս իրավիճակը: Այստեղ առաջնային անելիքը իհարկե իշխանությանն է, բայց սրա մասին պետք է մտածի նաեւ արմատական ընդդիմությունը՝ հատկապես հիմա, երբ ընտրության այսպիսի արդյունքի ձեւավորումով իշխանությունը ստանում է նաեւ ապակայունացմանն ուղղված, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններին ավելի կոշտ արձագանքնելու մանդատ:
- Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ խորհրդարան են գնում ոչ թե մանդատների համար, այլ իշխանություն վերցնելու, կարելի՞ է դիտարկել կայունությունը մերժելու համատեքստում:
- Ես չէի դիտարկի այդ համատեքստում, որովհետեւ նորմալ է, որ ընդդիմության նպատակը իշխանություն վերցնելն է, եւ դա է պատճառը, որ խորհրդարանում հայտնվելու հանգամանքը դիտարկում են դեպի իշխանություն մեկ քայլ: Սակայն գործողությունները պետք է դուրս չգան օրինականության շրջանակից: Եթե լինի փորձ՝ այդ շրջանակից դուրս գալ, դա պետք է արժանանա կոշտ արձագանքի՝ անկախ նրանից, թե որ ուժը կանի այդ փորձը: Որովհետեւ պետք է հաշվի առնել, որ Հայաստանում ավարտվել է ընտրությունը, բայց աշխարհում եւ մեր տարածաշրջանում ոչ միայն չի ավարտվել մեծ վերադասավորումների ռազմաքաղաքական ակտիվ գործընթացը, այլեւ հակառակը՝ այդ գործընթացը նորանոր ավելի ակտիվ փուլեր է մտնում, ինչը Հայաստանի համար զգալի մարտահրավերներ է պարունակում: Հետեւաբար Հայաստանի ներքին կայունությունը դառնում է չափազանց կարեւոր եւ այդ կայունությանն ուղղված ցանկացած քայլ կարող է գնահատվել արտաքին ռիսկի գրոհ Հայաստանի ներսից:
- Ո՞րը պետք է լինի իշխանության գլխավոր անելիքը այս նոր՝ «պողպատե մանդատի» պայմաններում:
- «Պողպատը» պետք է կիրառվի բացառապես անօրինությունների դեմ, չպետք է լինի կառավարման առանցքային գործիքը: «Պողպատով» պետք է ապահովվի օրինականություն, սահմանադրական կարգի հաստատում, իսկ մնացյալ առումով գլխավոր խնդիրը պետք է լինի կառավարման արդյունավետության ապահովումը: Այս իշխանության «Աքիլեսյան գարշապարը» եղել է կադրային քաղաքականությունը եւ հիմա պետք է շատ մեծ ուշադրության արժանացնել նաեւ այս հանգամանքը եւ հանրային համերաշությանն ուղված միջոցառումները:
- Կարելի՞ է համարել, որ այն նպատակը, որի համար հայտարարվեց արտահերթ ընտրություն, իրականացված է: Մեր երկրում արդյոք հաղթահարվա՞ծ է ներքաղաքական ճգնաժամը:
- Ընտրությունը կարեւորագույն ելակետ է՝ այդ ուղղությամբ ավելի առարկայական առաջ գնալու համար: Ասել, որ ամբողջովին հաղթահարված է՝ կլինի չափազանցություն: Այս ընտրական գործընթացը ձեւավորվել էր որոշակի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, հետեւաբար եթե չկա ընտրությունների արդյունքը կասկածի տակ դնելու լուրջ փաստարկ, իսկ կարծես թե այդպիսի փաստարկ գոյություն չունի, ապա քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին հանուն Հայաստանի անվտանգության եւ զարգացման ընդունեն այս ելակետը եւ շարժվեն առաջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև
Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը
Պարո՛ն Պապոյան, մեծացնենք աջակցությունը. վարչապետն այցելել է Արագածոտնում հիմնված դեղձի և կեռասի ինտենսիվ այգի
Էն թիվը, որ քննարկել ենք, չեն տալիս, տալիս են 3000 դրամ, 2 պեռաշկի, Կոլա կամ ջուր. նոր ձայնագրություն
«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել
Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին
Հիմնանորոգվում է Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը. վարչապետ
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը. տեսանյութ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ դատախազության գործունեության գնահատման զեկույցը ԶԼՄ-ները սխալ են ներկայացրել
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները կնվազեն մինչև 40%-ով. Պետրոսյան
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, Թեհրանը սա որակել է որպես խորամանկություն. անորոշությունն աճում է
Նախատեսվում է 200 նոր 18-մետրանոց էլեկտրական ավտոբուսների և 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում. Փաշինյան
Արայիկ Հարությունյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին
2 միկրոավտոբուս լինի, հերիք է, որ կից համայնքներից տեղափոխի երեխաներին. Ալագյազում նոր մանկապարտեզ է գործում
Հիմա ո՞վ է հիշում՝ ինչպիսին է եղել այն նախկինում. վարչապետը ցույց է տվել Երնջատափ գյուղի նորակառույց ճանապարհը
Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին
Ամենաարագը կլինի երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին
Սիզրանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր և տուժածներ
Գալյանը, Ավանեսյանն ու Մանասյանն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Ըստ Heritage-ի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանն աշխարհի 176 երկրի շարքում 52-րդն է
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին Հայաստանը մեկ մասնակից ունի
Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ ավտոճանապարհը
Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է. այցելել է վարչապետը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
Բռնել ենք անունը ընտրակաշառք ենք դրել, դու մի ասա՝ ընդամենը ծննդյան նվերներ են, այն էլ՝ նախորդ տարվա. Չախոյան
10 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 մլն 665 հզր դրամ. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Խոստացել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ցուցանիշն ապահովել ենք 7,6 տոկոսով․ վարչապետ
Միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը․ սա պատմական փոփոխություն է Հայաստանում․ վարչապետ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել
Ներկայացվել են ՀՀ 2024-40 թթ․ ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները
ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են․ Սենատի անդամները ծանոթացել են հաստատված խաղաղության գործընթացին
Պարոն կալուգացի Սամո, Ձեր քաղաքական թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես․ Ալեքսանյան
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին
«Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է․ Զելենսկի
Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT